Բարձր ենք գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը 44-օրյա պատերազմի ընթացքում․ Ամենայն Հայոց Կաթողիկոս
Բարձր ենք գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը 44-օրյա պատերազմի ընթացքում եւ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ Այս մասին ասվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի՝ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված «Հայաստան-Իրան. պատմական անցյալը եւ ներկան» թեմայով միջազգային գիտաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում:
«Իրանի եւ Հայաստանի հարաբերությունները երկու քաղաքակրթությունների եւ կրոնների բարիդրացիության վառ դրսեւորումն են։ Հայաստանի եւ Իրանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը համագործակցությունը զարգացնելու լավ առիթ է՝ մարտահրավերների հաղթահարման նպատակով մի աշխարհում, որտեղ երկակի ստանդարտներ են դրսեւորվում, անհատների եւ ժողովուրդների իրավունքները ոտնահարվում են։ Նման պայմաններում արդիական է դառնում համագործակցությունը հանուն խաղաղության։ Ուրախալի է, որ մշակութային սերտ հարաբերությունները նպաստում են երկու երկրների դարավոր կապերի ամրապնդմանը։ Այս ուղղության զարգացումը պետք է հիմք դառնա տարածաշրջանում կայուն խաղաղության կերտման համար, որի վառ օրինակն են երկկողմ հարաբերությունները՝ որպես երկու քաղաքակրթությունների ու կրոնների բարիդրացիության վառ դրսեւորում։ Շնորհակալություն ենք հայտնում Իրանին հայկական մշակութային հուշարձանների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի եւ ուշադրության համար»,–ասված է ուղերձում։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից
Սահարայի ավազները սպիտակել են