Իմ ու իմ ընկերների նկատմամբ իրականացված հետապնդումները քաղաքական են. Արթուր Սարգսյան
Սպասելի էր, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը չի բավարարելու Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպանների բողոքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը՝ ավելացնելով. «Այս նույն դատավորը երկու օր առաջ կալանավորեց Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին»։
Ըստ նրա՝ գործերը Ռուբիկ Մխիթարյանին մակագրվելու մասին իմանալով, արդեն համոզվել են, որ Առուշանյանը կմնա կալանավորված, իսկ Փարամազյանը կկալանավորվի։
«Ես պնդում եմ, որ իմ ու իմ ընկերների նկատմամբ իրականացված հետապնդումները քաղաքական են։ Գործում ոչինչ չկա։ Սիրելի սյունեցիներ, Փարամազյանը, Առուշանյանն իմ ընկերներն են։ Մեր պայքարը շարունակվելու է՝ հանուն Սյունիքի։ Նրանց տեսակը չկոտրվող է»,-ասաց Սարգսյանը։
Ինքը՝ պատգամավոր Ա. Սարգսյանը եւս,ամիսներ շարունակ եղել է ապօրինի կալանքի տակ եւ միայն ՍԴ որոշումից հետո ազատ արձակվել,իսկ ապօրինի կալանքի հեղինակը եղել է դատավոր Արմեն Դանիելյանը՝ Սարգսյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանում իրեն՝ որպես մեղադրյալ ոչ ծանուցել են, ոչ խոսելու հնարավորություն են տվել։
«Ու այդ պայմաններում ինձ կալանավորել են։ Հիմա դատավոր Արմեն Դանիելյանը ինչո՞ւ կալանավորված չէ։ Եթե արդարություն կա, Բորիս Բախշիյանին արդարության հիմքով են կալանավորել, ապա Արմեն Դանիելյանն ինչո՞ւ կալանավորված չէ։ Հստակ փաստ եմ ասում»,-ասաց նա։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)