Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինք Արսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջ Լեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը Հայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվում Մեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆ Ամառային տրանսֆերային պատուհանը մոտենում է Ռեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի «Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ Հայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ Դուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համար Փալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունով Մ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարին

Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինքԱրսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջԼեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկըՀայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվումՄեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆԱմառային տրանսֆերային պատուհանը մոտենում էՌեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի«Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ«Խազեր 2026». երաժշտական տոն, գեղեցիկ շոու և բոյկոտՀայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամԴուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համարՓալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունովՄ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է ՋիբրալթարինԳերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. ՄերցՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանըԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՖոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերըՀայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնըՊատերազմը դադարեցնելու համար Վաշինգտոնը պատրաստ է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա. ԶելենսկիԳրեթե մեկ ամսվա տեղումները՝ մեկ օրումԲոլոր նավերը պետք է անցնեն Հորմուզի նեղուցով՝ բացառապես Իրանի թույլտվությամբԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարությունԹրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJՔրեական և համաքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերելԲելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱՄՆ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելությունՆոր փոստային բացիկ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին․ «Հայփոստ»Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունըՀրդեհ Սիսիանի խանութներից մեկում. այրվել է սննդամթերք, մասամբ փլուզվել է միջնապատըԻրանը ԱՄՆ-ին փոխանցում է ուղերձներ, որոնք տարբերվում են հրապարակային հռետորաբանությունից. ԼևիթԺնևում ՄԻՊ-ը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներըԻրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ին՝ կիրառելով հրթիռներ և ԱԹՍ-ներԱյս այցն իրական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան էՎերահսկողություն ձվի շուկայում․ արձանագրվել են խախտումներՀանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումըԹեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԲաղայիԴոնալդը հաջողության կհասնի ռեժիմի փոփոխության հարցում, բայց ոչ թե Իրանում, այլ Ամերիկայում. ԱՄՆ նախագահի զարմուհիՄիացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու«Կորեան Էյր»-ը կրճատում է ծախսերը վառելիքի թանկացման պատճառովԻրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցիԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանաԱրաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերըWildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբՈսկին մեկ օրում թանկացել է 3%–ովՌուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների հարցովԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալՌուբիոն և Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցելԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստիՍպիտակ տունը հույս ունի Թեհրանի հետ համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 6-ը
Հայաստան

Գլխավոր դատախազի տեղակալի հիշողությունը վատացավ, երբ հարց տրվեց դատավոր Արմեն Դանիելյանի կողմից ԱԺ պատգամավորին կալանավորելու մասին՝ առանց նրան անգամ իրազեկելու

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը պնդում է՝ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները որևէ կապ չունեն «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթին ազատ արձակելու որոշման հետ։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվել է ԱԱԾ-ում քննվող քրեական գործով, որի շրջանակներում դատավորին մեղադրում են Փաշինյանի՝ Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված ամբաստանյալին կալանավորելու համար, թեև վերջինս ցուցաբերել է ոչ պատշաճ վարքագիծ՝ չներկայանալով դատական նիստին։

Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, որը Բորիս Բախշիյանի գործով դատախազն է, լրագրողների հետ զրույցում նշեց, թե գործի հետ կապված հայտարարությունները ճիշտ չեն, որովհետև դեռ այն փուլում, երբ որևէ տվյալ չէր հրապարակվել Բորիս Բախշիյանի վերաբերյալ գործի մասին և որևէ մեկը չգիտեր, թե ընդհանրապես ինչին էր վերաբերում այն, դատավորների և մասնագիտական կառույցների կողմից մտահոգությունների տեսքով հրապարակումներ եղան, որոնք գործը փորձեցին կապել Աշոտ Մինասյանի հետ։ Գլխավոր դատախազի տեղակալի խոսքով՝ իրենք համաձայն են Աշոտ Մինասյանի վերաբերյալ Բորիս Բախշիյանի որոշման հետ, քանի որ համաձայն են, հետևաբար, ըստ Բաղդասարյանի, Բախշիյանի հետ կապված գործընթացը կապել դրա հետ՝ անմտություն է։

Նկատենք, որ դատախազությունը համամիտ է եղել նաեւ դատական նիստերին չներկայացող ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու կալանավորելու մասին դատավոր Բախշիյանի որոշման հետ եւս ու չէին բողոքարկել այն, սակայն դա չխանգարեց, որ Աշոտ Երկաթին կալանքից ազատելուց հետո քրեական հետապնդում իրականացվի դատավորի նկատմամբ՝ այն որոշման կապակցությամբ, ինչի դեմ դատախազը վերաքննիչ բողոք անգամ չէր ներկայացրել։

«Ես ինքս եմ Բարձրագույն դատական խորհրդում մասնակցել նիստին և շատ լավ մասնակից եմ եղել մասնագիտական քննարկմանը: Ցավում եմ, որ այդ մասնագիտական քննարկման ժամանակ կոնկրետ վարքագիծ ունեցող անձինք դրանից դուրս, հատկապես՝ տեսանկարահանող սարքերի առաջ, անում են հայտարարություններ, որոնք որևէ կերպ չեն համադրվում այդ վարքագծի հետ: Ներսում մասնագիտական կարծիք, կարելի է ասել, չեն կարողացել հայտնել»,- ասաց Գևորգ Բաղդասարյանը՝ հավելելով, որ դատախազության հրապարակման փաստերը տեսնելու դեպքում Բախշիյանի կայացրած որոշումը կմտահոգի: Բաղդասարյանը, զուգահեռներ անցկացնելով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի հետ՝ հայտարարեց, թե նույն դատական ակտի տրամաբանությամբ մեղադրյալներից մեկին կալանավորած կլինեին և, եթե այդպես վարվեին, իրենց կմեղադրեին ապօրինի կալանավորելու մեջ։

Գլխավոր դատախազի տեղակալի խոսքով՝ երբ մեղադրյալն ասում է՝ պաշտպանս նիստի չի կարող գալ, իսկ ես առանց պաշտպանիս չեմ ուզում ներկա գտնվել դատական նիստին, և գործով հաստատված լինի, որ այդ մեղադրյալը ենթարկվել է ճնշումների, անօրինական ազդեցությունների, գործով 5 պարտադիր մասնակիցների բացակայությամբ դատական նիստը շարունակվի, ու շարունակվի բացառապես այդ մեղադրյալին կալանավորելու համար, բոլոր մասնակիցները դիրքորոշում հայտնեն, որ չի կարելի կալանավորել, որովհետև հենց այդ խափանման միջոցն ընտրելու հիմք չկա, պետք է նրան բերման ենթարկել, բացի այդ, պետք է լսել այդ մեղադրյալին, բացակայության պատճառները հասկանալ, ու դատավորը շարունակում է նիստը հենց նրան կալանավորելու համար ու կալանավորել է։ Բաղդասարյանը, շարունակելով միտքը, նշեց, որ հաջորդ դատական նիստին ոչինչ չի փոխվել, մեղադրյալը հաստատում է, որ հենց այդ պատճառով էլ չի ներկայացել նիստին, նրան ազատ են արձակում, հարցաքննում են, վերջինս ցուցմունքից հրաժարվում է և դա ծառայեցվում է մեկ այլ մեղադրյալի ազատ արձակելու համար, այն մեղադրյալի, որը հետո կրկին կալանավորվեց։

«Իսկ թե այդ ընթացքում՝ կալանքի տակ եղած ժամանակ, ինչեր են կատարվել, դրա մասին մանրամասներ չասեմ: Ասեմ ուղղակի, որ քրեական գործ կա հարուցված՝ կազմակերպված խմբի կողմից ցուցմունք տալուց հրաժարվելուն հարկադրելու համար»,- հայտարարեց Բաղդասարյանը՝ տեղեկացնելով, որ գործերն այժմ միացված են մեկ վարույթում։

Գլխավոր դատախազի տեղակալը հայտնեց, որ դատավոր Բախշիյանը ԲԴԽ-ում ընդունել է, որ նմանօրինակ այլ որոշում դատավորն իր պրակտիկայում չունի կայացրած, պարզվել է, որ, օրինակ, մեկ գործով, որով անձը երեք դրվագով, այդ թվում՝ ծանր հանցագործության մեջ էր մեղադրվել մեկ տարի չի ներկայացել դատական նիստին, դատավորը հեռախոսակապով փորձել է ապահովել նրա ներկայությունը, ստացել պատասխան, որ չի ներկայանալու նիստին, ամբաստանյալի խափանման միջոցը փոխվել է ստորագրությամբ՝ չհեռանալու մասին։

Դիտարկմանը, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն, առանց ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի մասնակցությունը դատական նիստին ապահովելու, կալանավորման որոշում է կայացրել, Գևորգ Բաղդասարյանն արձագանքեց՝ նշելով, որ չի հիշում Արթուր Սարգսյանի հետ կապված դեպքը