Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինք Արսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջ Լեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը Հայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվում Մեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆ Ամառային տրանսֆերային պատուհանը մոտենում է Ռեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի «Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ Հայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամ Դուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համար Փալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունով Մ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է Ջիբրալթարին

Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինքԱրսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջԼեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկըՀայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվումՄեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆԱմառային տրանսֆերային պատուհանը մոտենում էՌեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի«Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ«Խազեր 2026». երաժշտական տոն, գեղեցիկ շոու և բոյկոտՀայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամԴուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համարՓալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունովՄ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է ՋիբրալթարինԳերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. ՄերցՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանըԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՖոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերըՀայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնըՊատերազմը դադարեցնելու համար Վաշինգտոնը պատրաստ է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա. ԶելենսկիԳրեթե մեկ ամսվա տեղումները՝ մեկ օրումԲոլոր նավերը պետք է անցնեն Հորմուզի նեղուցով՝ բացառապես Իրանի թույլտվությամբԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարությունԹրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJՔրեական և համաքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերելԲելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱՄՆ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելությունՆոր փոստային բացիկ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին․ «Հայփոստ»Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունըՀրդեհ Սիսիանի խանութներից մեկում. այրվել է սննդամթերք, մասամբ փլուզվել է միջնապատըԻրանը ԱՄՆ-ին փոխանցում է ուղերձներ, որոնք տարբերվում են հրապարակային հռետորաբանությունից. ԼևիթԺնևում ՄԻՊ-ը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներըԻրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ին՝ կիրառելով հրթիռներ և ԱԹՍ-ներԱյս այցն իրական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան էՎերահսկողություն ձվի շուկայում․ արձանագրվել են խախտումներՀանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումըԹեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԲաղայիԴոնալդը հաջողության կհասնի ռեժիմի փոփոխության հարցում, բայց ոչ թե Իրանում, այլ Ամերիկայում. ԱՄՆ նախագահի զարմուհիՄիացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու«Կորեան Էյր»-ը կրճատում է ծախսերը վառելիքի թանկացման պատճառովԻրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցիԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանաԱրաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերըWildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբՈսկին մեկ օրում թանկացել է 3%–ովՌուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների հարցովԻսրայելը ԱՄՆ-ին հետախnւզական տվյալներ է տրամադրել Հորմուզի նեղուցի վերաբերյալՌուբիոն և Կոբախիձեն հեռախոսազրույց են ունեցելԱՄՆ-ն հարվածել է խոշոր զինամթերքի պահեստիՍպիտակ տունը հույս ունի Թեհրանի հետ համաձայնագիր կնքել մինչև ապրիլի 6-ը
Հայաստան

«Մեր աքիլեսյան գարշապարը Նախիջևանի հետ սահմանն է՝ Թուրքիան Հայաստանի վրա կհարձակվի հենց այդ ուղղությամբ». թուրքագետ

«Թուրքիայից ամեն ինչ սպասելի է, բառացիորեն ամեն ինչ։ Այնպես չէ, որ Թուրքիան հարմար պահի չի սպասում, հայերի նկատմամբ իր դարավոր պլաններն, ի վերջո, կյանքի կոչելու համար։ Ասեմ ավելին, նա պարզապես ամեն առիթ կօգտագործի՝ այստեղ նոր արյունահեղություն իրականացնելու համար», - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպիսի՞ վարքագիծ ակնկալել Թուրքիայից Հայաստանի արևմտյան սահմաններին, ռուս ուկրաինական հավանական ռազմական բախումների պարագայում։

«Այլ հարց է, որ հայ- թուրքական սահմանը պահում են ռուս սահմանապահները և այստեղ Թուրքիայի գործը բարդանում է, սակայն չմոռանանք, որ մենք մեր արևմտյան սահմաններին խոցելի հատված ունենք։ Մեր աքիլեսյան գարշապարն այդ հատվածում Նախիջևանի հետ սահմանն է, որն, իհարկե, ռուսական սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո չէ։ Այնպես որ, ռուս- ուկրաինական հավանական ռազմական բախումների պարագայում մեր հիմնական վտանգը հենց Նախիջևանի հետ սահմանի հատվածից է գալու»,- պարզաբանել է թուրքագետը։

«Այսքանով հանդերձ, եթե նկատել եք, Թուրքիայի հետ տխրահռչակ խաղաղասիրության կոչեր հնչեցնող կողմը բացառապես հայաստանյան իշխանությունն է։ Արևելյան սահմանից ամեն ժամ լսում ենք Ալիևի ռազմատենչ կոչերը, մեզ աշխարհի երեսից սրբելու նրա համառ ծրագրերի մասին, մյուս կողմից արևմտյան հարևան Թուրքիան առիթը բաց չի թողնում մեզ վրա մատ թափ տալու և տարատեսակ հոխորտանքներ հնչեցնելու համար։ Այսինքն, առնվազն հիմար պետք է լինել, չտեսնելու և չհասկանալու համար, որ ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը խաղաղության չեն ձգտում մեզ հետ։ Այդ այս իշխանություններն են, որ կարծեցյալ խաղաղասիրության հետևից ընկած, միտումնավոր կերպով մոլորեցնում են ժողովրդին։ Ավելի քան հստակ է՝ Թուրքիան, ի վերջո, իր հարցերն է ուզում լուծել Հայաստանի հետ, որից ավելի քան հարյուր տարի չի հրաժարվել, և հավանական է, որ այնտեղ կարծում են, թե այսօրվա հայաստանյան իշխանությունից ավելի հարմար առիթ նրանք այլևս չեն ունենալու»,- ասում է Տիրան Լոքմագյոզյանը։

Պատասխանելով հարցին, ի վերջո՝ ի՞նչ նպատակ են հետապնդում իշխանությունների այսօրինակ խաղաղասիրական նկրտումներն այն պարագայում, երբ մեր երկու թշնամի պետությունները համառորեն չեն դադարում իրենց ռազմատենչ և հոխորտալից տոնը, թուրքագետը նկատում է՝ սա Հայաստանը վերջնականապես կործանելու միտումնավոր ծրագիրն է։

Անդրադառնալով ռուս – ուկրաինական լարված հարաբերությունների ֆոնին, թուրքական դերակատարման թեմային, Տիրան Լոքմագյոզյանը նկատում է՝ Թուրքիան չի էլ թաքցնում, ավելին՝ արդեն մի քանի անգամ խոսել է այն մասին, որ ռուս ուկրաինական հավանական ռազմական բախումների պարագայում ինքը պաշտպանելու է Ուկրաինային. «Մեծ իմաստով նա Ուկրաինային արդեն իսկ ռազմական օգնություն է ցուցաբերում՝ զենք վաճառելով։ Մասնավորապես խոսքը Բայրաքթարների մասին է։ Բացի այդ, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և համագործակցում է ԱՄՆ-ի հետ, այստեղ այլընտրանք լինել, ուղղակի, չի կարող։ Եթե ՆԱՏՕ-ն միջամտի ռուս -ուկրաինական խնդրին, Թուրքիան անպայման կմիանա ՆԱՏՕ-ին»,- ասում է թուրքագետը։

Ըստ նրա՝ Ռուսաստանի ամենամեծ խնդիրն ու վախը կայանում է նրանում, որ ՆԱՏՕ-ն կարող է Ուկրաինային ընդգրկել իր կազմի մեջ, ինչի իրականացման համար Ուկրաինան, իր հերթին, անում է հնարավոր ամեն բան. «Եթե սա տեղի ունենա, կստացվի, որ խնդիր ունենալով Ուկրաինայի հետ, Ռուսաստանն ուղղակիորեն ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ է առճակատվում, այսինքն, ողջ ՆԱՏՕ-ն այս պարագայում պայքարի դուրս կգա Ռուսաստանի Դաշնության դեմ։ Այնուամենայնիվ, հստակ է, որ, եթե հանկարծ, Ուկրաինայում բախումներ սկսվեն, ապա կարծում եմ, միակ տուժող կողմը հենց այդ երկիրն է լինելու, ինչպես նաև՝ այնտեղ ապրող ժողովուրդը։ Այնպես չէ, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ կմտնի ռազմական բախումների հորձանուտ։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստան – Ուկրաինա հավանական ռազմական բախումների արդյունքում կրկնվելու է այն նույն սցենարն, ինչ եղավ հարևան Վրաստանում՝ Ուկրաինան, անխուսափելիորեն, ջլատվելու և մասնատվելու է»,- ասում է թուրքագետը։

Հարցին՝ որքանո՞վ է մեծ հավանականությունը, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինային առաջիկայում կընդգրկի իր կազմի մեջ, Տիրան Լոքմագյոզյանը պատասխանում է՝ ոչ միայն Ուկրաինային, այլ նաև Վրաստանին ՆԱՏՕ-ի կազմ ընդգրկելու ցանկություն վաղուց կա, սակայն սրանք նուրբ հարցեր են, այնքանով, որքանով ՆԱՏՕ-ն դեռևս շարունակում է բծախնդրորեն ծանր ու թեթև անել Ռուսաստանի Դաշնության պլաններն ու հավանական քայլերը. «Սակայն Ուկրաինային և Վրաստանին իր կազմում չընդգրկելու հիմնական խնդիրը սա չէ։ Այստեղ էական դեր է խաղում արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի ծրագիրը՝ Ռուսաստանին խեղճացնելու և ծնկի բերելու իր ծրագրում։ Այս ուղղությամբ ԱՄՆ-ն աշխատում է դեռևս Սովետական Միության փլուզումից ի վեր և այն, ինչ արդեն վաղուց կատարվում է աշխարհում՝ գունավոր հեղափոխությունների տեսքով, մեծ իմաստով, բոլորը միտված են հենց այս նպատակի իրականացմանը։ Այսինքն, արևմուտքի և ԱՄՆ-ի շահերին դեմ կանգնած պետություններն՝ ի դեմս Ռուսաստանի Դաշնության, Իրանի Իսլամական Հանրապետության և Չինաստանի, այդ թվում նաև՝ Աֆղանստանի դեպքերը, Հայաստանի, Վրաստանի և Ուկրաինայի հեղաշրջումները, ինչպես նաև՝ այն ինչ, փորձեցին անել Բելոռուսում և Ղազախստանում, բայց չստացվեց, այս բոլորն իրենց հիմքում Ռուսաստանի Դաշնության և նրա դաշնակից երկրների դիրքերը հիմնովին թուլացնելու նպատակ ունեն։ Չմոռանանք նաև Սիրիայի, Լիբիայի և Իրաքի մասին։ Սրանք բոլորն էլ Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունեցող երկրներ են, որոնք այս կամ այն ժամանակահատվածներում, պայմանավորված այս կամ այն իրավիճակով, ակտիվ կամ պասիվ դեր են խաղում Ռուսաստանի դեմ ուղղված արևմուտքի ճնշումներին հակազդելու համար»,- ամփոփելով զրույցն, ասում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։