Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արման Ծառուկյանը դուրս է մղել Մաքս Հոլոուեյին՝ վերադառնալով UFC-ի լավագույնների (P4P) ցանկ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և YouTube վիդեոհարթակը համագործակցության պայմանագիր են կնքել Մագնիսական փոթորիկներ և բևեռային լուսաբացներ՝ այս շաբաթվա վերջը ակտիվ կլինի Աննախադեպ սկանդալ Աֆրիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Ինչո՞ւ են տաղանդներն այսօր դժվարությամբ փայլում Հայաստանի ազգային պարալիմպիկ հավաքականը Միլանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ Հայտնի են Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի 5-րդ միջազգային հուշամրցաշարի 5 քաշային կարգերի մեդալակիրները Միլանը վերջնական որոշում է կայացրել Լեաուի հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակ Հայաստանը կընդունի Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբի խաղերը The Guardian-ը մանրամասներ է հրապարակել իրանա-ամերիկյան ձախողված բանակցություններից Նա համարվում էր չափավոր և պրագմատիկ դեմք Իրանի իշխանական վերնախավում

Արման Ծառուկյանը դուրս է մղել Մաքս Հոլոուեյին՝ վերադառնալով UFC-ի լավագույնների (P4P) ցանկՖուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և YouTube վիդեոհարթակը համագործակցության պայմանագիր են կնքելՄագնիսական փոթորիկներ և բևեռային լուսաբացներ՝ այս շաբաթվա վերջը ակտիվ կլինիԱննախադեպ սկանդալ Աֆրիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Ինչո՞ւ են տաղանդներն այսօր դժվարությամբ փայլումՀայաստանի ազգային պարալիմպիկ հավաքականը Միլանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետՀայտնի են Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի 5-րդ միջազգային հուշամրցաշարի 5 քաշային կարգերի մեդալակիրներըՄիլանը վերջնական որոշում է կայացրել Լեաուի հարցումՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակՀայաստանը կընդունի Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբի խաղերըThe Guardian-ը մանրամասներ է հրապարակել իրանա-ամերիկյան ձախողված բանակցություններիցՆա համարվում էր չափավոր և պրագմատիկ դեմք Իրանի իշխանական վերնախավումԻրանական վերնախավի շրջանում սրվել են անվտանգության համար վախերըԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է գնահատական տա շահերի բախման առկայության մասով381 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտումՈւկրաինական ԱԹՍ-ների գրոհ Կրասնոդարի ուղղությամբ. կա զոհՆերկայացված Սահմանադրության նոր տեքստում ներածությունը չկա, Անկախության հռչակագրին հղումն այնտեղ է. ԳալյանԴատախազությունը պահանջում է Գալստանյանից ՀՀ-ին վերադարձնել 400 հզր դրամով օտարված տարածքը, այդ թվում՝ զորանոցըՄալաթիա-Սեբաստիայում գործող դպրոցներից մեկից 11-ամյա աղջիկը ծեծի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցՊարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող լիցքավորված ատրճանակ են հայտնաբերելՀայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանային կապերի զարգացման համար. ՄիրզոյանՄիքայել արք․ Աջապահյանը կմնա տնային կալանքի տակԻրանի ԱԳՆ-ն Լարիջանիի սպանությունը ահաբեկչություն է համարումՈւնենք դրական տեղաշարժ. Ավանեսյանը՝ բռնության ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակի մասինՍահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև ընտրություններԻրանի քաղաքականությունը կախված չէ կոնկրետ անհատներիցԻսրայելը նոր հարվածներ է հասցրել ԲեյրութինՄենք ամեն ինչ անում ենք, որ կորցնենք տպագիր մամուլը․ Գեղամ ՆազարյանՊետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծինՍԴ դատավորներին, տեղակալներին շուրջ 46 մլն դրամ հավելավճարներ են տալուՀիմնանորոգվում է Էջմիածին քաղաքից դեպի Աշտարակ քաղաք տանող մոտ 4.8 կմ երկարությամբ հատվածըՉորրորդ տարին պաշտոնավարող ՍԴ-ի դատավորի աշխատավարձը քանի՞ տոկոսով է բարձր, քան այժմ գործողԱմփոփվել է Առողջ սննդի շաբաթը՝ նվիրված Դպրոցական սննդի միջազգային օրվանUSS Gerald R. Ford ավիակիրը կմտնի Հունաստանի Կրետե կղզու ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաԱրաբական և իսլամական երկրների արտաքին գործերի նախարարները խորհրդակցություն կանցկացնեն Ռիադում16 ինքնաձիգ, մարտական 6 ատրճանակ, գնդացիր, 3 նռնակ ու զինամթերք. բացատրական համատեղ աշխատանքի արդյունքըԿենսաթոշակի բարձրացում, աշխատանքային ստաժի հաշվարկ․ ապրիլի 1-ից ուժի մետ մտնող փոփոխություններըՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 18.03.2026Որպես վրեժ Իրանի նահատակ Լարիջանիի մահվան համարԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջո Քենթը հրաժարական է տվելԽորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնnւթյան է ենթարկել 1 տարեկան երեխայինՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՎթարային ջրանջատում Արարատի մարզումՀորմուզի նեղուցի վերաբերյալ նոր պայմանավորվածությունն են պետք․ ԱրաղչիԹատերական շաբաթը կանցկացվի մարտի 21-29-ըԵրևանի 27 մսուր-մանկապարտեզում հայտնաբերել է տղամարդու մարմինԱրմավիր քաղաքի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի Ռուբիոն հերքել է Կուբայի նախագահին պաշտոնանկ անելու ԱՄՆ-ի մտադրության մասին տեղեկություններըՔարոզարշավը կսկսվի մայիսի 8-ին և կտևի մինչև հունիսի 5-ըԱպօրինի ծառահատման դեպքերը չարձանագրելու դիմաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել
Հայաստան

ՀՀ իշխանությունը իրավունք չունի ընդունել Թուրքիայի բոլոր նախապայմանները՝ առանց հարցնելու Սփյուռքի և իր իսկ ժողովրդի կարծիքը․ ֆրանսահայ և ֆրանսիացի գործիչներ

Ֆրանսահայ, ֆրանսիացի և հայաստանցի մի շարք մտավորականներ, գործիչներ հայտարարություն են տարածել Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների հեռանկարի, Հայ Դատից հրաժարվելու ՀՀ քաղաքականության վերաբերյալ։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Մենք՝ լինելով ֆրանսահայ, հայաստանցի կամ Հայ Դատի բարեկամ, 2020 թվականին տագնապով հետևում էինք Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, որը տեղի ունեցավ Արևմուտքի անտարբեր հայացքի ներքո։

Այսօր մենք բացահայտորեն ականատես ենք Արևմուտքի ժողովրդավարությունների վախվորած հակազդեցությանը, որ անկարող եղավ ինքնորոշված մի ազգի ապրելու իրավունքը պաշտպանելու և Բաքվի բռնապետի բազմաքանակ ու գերզինված բանակի հարձակումը կասեցնելու։ Այն անկարող գտվեց նաև արգելել իր իսկ դաշնակցին՝ Թուրքիային՝ վարձելու հազարավոր ջիհադիստներ ու մասնակցելու հարձակմանը ՝ ՆԱՏՕ-ի տեխնոլոգիայով ու թուրքական գենշտաբի հրամանտարության օգնությամբ։ Մենք խորապես ափսոսում ենք, որ Ֆրանսիան չվավերացրեց Ազգային ժողովի ու Ծերակույտի որոշումները ու չճանաչեց Արցախի Հանրապետությունը, ինչը կհանդիսանար արցախահայության գոյատևման առաջին միջազգային իրավունքը։ Այսօր Ռուսաստանի Դաշնությունը միակ պետությունն է, որը եռակողմ պայմանավորվածության շրջանակում, ապահովում է Արցախի և իր բնակչության անվտանգությունը, ինչպես նաև հայկական մշակութային արժեքների պահպանումն ազատ մնացած տարածքներում։

Սակայն, այսուհետ մենք անհանգստացած ենք նաև Հայաստանի քաղաքական իրավիճակով։ Նոյեմբերի իննից ի վեր, Ադրբեջանը թեժ ճակատամարտը փոխարինել է մաշեցնող պատերազմով՝ խաղաղ բնակիչներին կամ հայ զինվորներին սպանելով, ՀՀ ինքնիշխան տարածքից հատվածներ բռնազավթելով ու ռազմագերիներին շանտաժի առարկա դարձնելով։

Բաքվի բռնապետի ու թուրքերի նպատակը մեկն է՝ առերևույթ խաղաղության քողի տակ հասնել նրան, ինչին պատերազմով հնարավոր չեղավ, որպեսզի Հայաստանը հրաժարվի Արցախից, իր իսկ հարավային ինքնիշխան տարածքից և ցեղասպանության պահանջատիրութունից։ Նրանց գործը ոչ այլ ինչ է, եթե ոչ ցեղասպանության շարունակությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ « ադրբեջանական Արցախի » մասին, և այն ստահոդ պնդումը , թե « Հայ Դատը Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը չի եղել », ցույց են տալիս, որ Բաքուն և Անկարան մոտենում են իրենց նպատակին։ Հայաստանի իշխանությունների կողմից թուրքական ապրանքների նկատմամբ արգելքի վերացումը , ընդդիմադիր գործիչներին բանտարկելը, հանգեցնում են մի բանի․ հարևան ավտորիտար ռեժիմներին զիջելով՝ Հայաստանը իրեն դնում է նրանց նմանվելու վտանգի տակ։

Ելնելով այս չափազանց վտանգավոր իրավիճակից՝ մենք բարձրաձայնում ենք, որ Հայաստանը այն հազվադեպ երկրներից է, որի ճակատագիրը միայն իրեն չէ, որ պատկանում է։ Այն բացառապես իրենը չէ։ Պատմությունը մեզ պարտավորեցնում է․ Սփյուռքով այն դուրս է գալիս իր սահմաններից։ Հայաստանի վարչապետը կամ որև մեկը առհասարակ իրավունք չունի որոշելու Արցախի քաղաքական պատկանելությունը․ այդ իրավունքը պատկանում է միայն արցախահայությանը։ Այդ իրավունքը արտացոլված է Արցախի Ազգային ժողովի՝ « Արցախի Հանրապետության ինքնիշխանությանը սպառնացող վտանգների ու մարտահրավերիների վերաբերյալ » հայտարարության մեջ ։

Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ որևէ մեկը իրավունք չունի Թուրքիայի կատարած ցեղասպանության կարևորությունը նսեմացնել և կասկածի տակ դնել հայ ժողովրդի կյանքի մեջ դրա այժմեականությունը։ Թուրքիան այսօր էլ համառորեն հավատարիմ է այդ ոճրագործության ժառանգությանը։ Պատմաբանները, որոնց մասին Թուրքիան նշում է, վաղուց են որոշել, որ Թուրքիան պետք է պատասխանատվություն կրի Մեծ Եղեռնի հետևանքների համար և բարոյապես ու նյութապես հատուցի հայությանը ։

Ցեղասպանությունը միջազգային իրավունքի կողմից ձևակերպում ստացած հանցագործություն է մարդկության դեմ և մեզ բոլորիս է վերաբերում ու նաև պարտավորեցնում։ Այն ոչ մի պարագայում չի՛ կարող հանձնվել փորձագետների կոմիտեի դատին , զոհաբերվել ձևական հաշտեցման խորանին կամ ջնջվել միայն Հայաստանի վրա գործադրվող ճնշումների տակ։

Մանավանդ, որ Հայաստանի կողմից Արցախից հրաժարվելը կհանգեցնի Ադրբեջանի կողմից նոր ցեղասպանության, ինչի մասին վկայում է Բաքվի կողմից Արցախի տարածքում իրականացվող էթնիկական բնաջնջումը ։ Արցախի դեմ իրականացվող ոճրագործությունները արդյունք են Արցախի՝ չճանաչված լինելու։ Այն պարզապես հայության ցեղասպանության շարունակությունն է։

Մենք գիտենք, որ հայերը չափազանց մեծ գին են վճարել այս պատերազմի, ինչպես նաև այն պատերազմական վիճակների համար, որ իրենց պարտադրել են ադրբեջանցիները՝ թշնամական քաղաքականությամբ։

Մենք ցավով ու հարգանքով ենք ըմբռնում այն անսահման ծանր զոհողությունները, որոնք պարտադրվել են հայ ժողովրդին, հասկանում ենք նրանց վիշտը և թևաթափ լինելը։ Բայց գիտենք նաև, որ նրանց կողմից ցանկացած թուլություն Հայոց պետականությունը կդնի վտանգի տակ։

Մենք այն գիտենք, ու նրանք դա մեզանից ավելի լավ են գիտակցում։ Այդ իսկ պատճառով, մենք վստահ ենք, որ նրանք ի զորու են մերժել այս կործանարար դիրքորոշումը և կերտել իրենց ազգային ապագան։ Խոսքը վերաբերում է տարածաշրջանի անվտանգությանը, որը չի կարող հանդիսանալ մի իշխանության մենաշնորհը, որովհետև մի ազգի համար ճակատագրական որոշումները տեսանելի հորիզոնից առավել անդին են, քան կարճատես իշխանությունների քայլերը։

Արցախի հարցը, կազմելով Հայության Դատի անբաժան մաս, մեզ պարտավորեցնում է՝ անկախ այն բանից, թե ինչ են մտածում եւ արտահայտում այդ պահի իշխանությունները։

Հայ Դատը արհեստականորեն կտրել Հայաստանից և այն վերագրել միայն Սփյուռքին, ինչպես դա անում է ՀՀ վարչապետը, իրականում կնշանակի ծառայել թուրքական շահերին։

Ներկայիս իշխանությունը բարոյական իրավունք չունի ընդունել Թուրքիայի բոլոր նախապայմանները՝ առանց հարցնելու Սփյուռքի և իր իսկ ժողովրդի կարծիքը։

Սրանով մենք սթափության կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են գործել ի շահ Հայաստանի, քանի որ այն պարտավորեցնում է բոլորիս ՝ Արցախը պիտի մնա հայկական, և Հայկական հարցը ծագել է, որպեսզի Հայաստանը ապրի և արարի։

Լորան Լեյլեքյան, « Ֆրանսիա-Արցախ » Բարեկամության Շրջանակի քարտուղար

Իրինա Հովսեփյան, ENA-ի շրջանավարտ, վերլուծաբան, ծրագրերի ղեկավար

Հիլդա Չոբոյան, « Կովկաս » կենտրոնի նախագահ

Ֆրանսուա Ռոշեբլուան, Ազգային Ժողովի պատվավոր անդամ, « Ֆրանսիա -Արցախ » Բարեկամության Շրջանակի նախկին նախագահ, Արցախի ֆրանկոֆոնիայի նախագահ

Ալեն Նավարա-Նավասարդյան, սոցիոլոգիայի և արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր

Էրվե Ժորժելեն, Աթենքի համալսարանի գիտաշխատող, դասախոս

Տիգրան Եգավյան, լրագրող

Բելլա Շահնազարյան, Փարիզի Թումո կենտրոն, ծրագրի ղեկավար

Ռոզ-Մարի Ֆրանգուլյան- Լե Պրիոլ, փաստաբան

Ալեքսի Գրիգորյան, մարդու իրավունքների և անթրոպոլոգիայի մասնագետ

Սարգիս Շահինյան, Շվեյցարիա Հայաստան GSA կազմակերպության պատվավոր նախագաh

Թալին Տեր Մինասյան, պատմաբան, INALCO -ի համալսարանի դասախոս

Լուսինե Ասլանյան, դաշնակահար

Նինա Առաքելյան-Լաբուրե, բժիշկ-արյունաբան

Քսավիե Շուքուրյան, իրավաբան