Հակառուսական շրջանակները նեղվել են, որ Ռուսաստանը չի համարվում առաջին սպառնալիք
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախորդ համարում անդրադառնալով Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute)՝ Հայաստանում անցկացված հերթական սոցհարցման արդյունքներին՝ նշել էինք, որ հաշվի առնելով գործող իշխանությունների և արմատական հակառուսական տրամադրություններ տարածող այլ միավորների բուռն գործունեությունը, եթե չլինեին սթափ դատող, պետության ու պետականության հարգն իմացող գործիչներն ու ԶԼՄ-ները, ամենայն հավանականությամբ, Հայաստանի համար թիվ մեկ քաղաքական, տնտեսական և անվտանգային սպառնալիք կհամարվեր ոչ թե Թուրքիան, ապա և Ադրբեջանը, այլ ուրիշ երկիր, գուցե հենց Ռուսաստանը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, իրոք Հայաստանում գործող արևմտամոլ ու ծայրահեղ հակառուս շրջանակները «նեղվել» են նրանից, որ նշյալ հարցմամբ, առաջին սպառնալիք է համարվել Թուրքիան և ոչ թե Ռուսաստանը, ինչպես նաև որ Ռուսաստանը համարվել է Հայաստանի առաջին գործընկեր բոլոր առումներով:
Եվ ահա, հանգստյան օրերին այս շրջանակներն իրենց Տելեգրամ ալիքներով փորձել են կազմակերպել հարցում, թե մարդիկ որ երկիրն են սպառնալիք համարում Հայաստանի համար: Ի դեպ, ուշագրավ է, որ սկզբնական շրջանում իրոք հաջողվել է Ռուսաստանը «դարձնել» սպառնալիք, սակայն ընթացքում ինչ-որ բան այնպես չի գնացել, հակառակը՝ առաջատար դիրքեր են «դուրս եկել» ԱՄՆ-ն ու ընդհանրական Եվրոպան: Բայց, միևնույնն է, հաջողվել է Թուրքիան մղել «հետին պլան»՝ 2-3-րդ տեղեր: Մեր ունեցած տեղեկություններով, մի քանի նման հարցումներ արագ հանվել են էջերից, քանի որ նույնիսկ «բոտերով» լիարժեք «ցանկալի» արդյունք ստանալ չի հաջողվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)