Քրիստոսին պետք է փնտրենք ոչ թե արձանի մեջ, այլ՝ մեր հոգիներում ու սրտերում. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման մեգանախագծին մասնակցելու հայտերը շարունակում են ստացվել թե Հայաստանից, թե արտասահմանից: Զուգահեռ ներկայացվում են ոչ միայն արձանի, այլև հուշարձանային համալիրի զբոսաշրջային կենտրոնի նախագծեր։
Գագիկ Ծառուկյանը հետեւում է իր նախաձեռնած գործին: Նա կարծում է, որ Ամենափրկչի կոթողը կհամախմբի հավատավոր հայ ժողովրդին։
Գագիկ Ծառուկյանը նշել է, որ տեղյակ է և հետևում է բուռն քննարկումներին. «Մենք, որպես քրիստոնյա ազգ, պետք է ունենանք Քրիստոսի արձան։ Այն պետք է լինի մեր երկրի այցեքարտերից մեկը։ Հարկավոր է քայլ կատարել մեր ժողովրդին միավորվելու համար, լույսի, հույսի ճանապարհ, ուղղություն ցույց տալու համար։ Առանց դրա մենք չենք կարող մեր կորցրածները հետ բերել։ Հավատը աշխարհում ամենաուժեղ զենքն է։ Քրիստոսի արձանի մեջ մենք պետք է ոչ թե Քրիստոսին փնտրենք, այլ պետք է Քրիստոսին փնտրենք մեր հոգիներում ու սրտերում», - ասել է Գագիկ Ծառուկյանը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ