«Մասնագիտական կարծիք եմ հայտնել, չեմ միջամտել ի պաշտոնե». Աննա Վարդապեյանը՝ հայտնի ձայնագրության մասին
Նիկոլ Փաշինյանի օգնական Անան Վարդապետյանն այսօր` մեկ տարի անց, առիթ ունեցավ անդրադառնալու անցած տարվա մարտ ամսին հրապարակված այն հոդվածին, որտեղ նշվում էր, թե Վարդապետյանը նամակագրությամբ միջամտում է Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործին` ուղղորդելով քննիչներին:
«Խոսքը ծառայություն մատուցելու մասին չէ, մասնագիտական կարծիքի մասին է», այսօր՝ փետրվարի 4-ին լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը:
«Իմ ամբողջ գործունեության ընթացքում, իմ բոլոր գործընկերները, այդ թվում փաստաբաններ, քննիչներ, դատախազներ, դատավորներ, մասնագիտական խորհրդատվության հետ կապված հարցեր ինձ հետ ունեցել են եւ շարունակում են ունենալ: Իմ կարծիքով որեւէ մեկի համար պարտադիր չէ, ես որեւէ կերպ որեւէ ազդեցություն չեմ ունենում որեւէ հարցի վերաբերյալ: Դա ինձ համար նաեւ մասնագիտական էթիկայի խնդիր է: Այդ շահարկումները երեւի այլ նպատակներ էին հետապնդում, որոնք ինձ համար հասկանալի չեն»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ ինքը վարչապետի օգնականն է եւ դա թույլ է տալիս պնդելու, որ իր արարքը ուղիղ միջամտություն է արարադատությանը, Վարդապետյանն արձագանքեց. «Ի պաշտոնե չի իրականացվել լիազորությունը, դա եղել է ուղղակի խնդրանքի հիման վրա, որը եկել է պաշտոնատար անձից: Ես կմերժեմ խնդրանքը, եթե ինձ ի պաշտոնե դիմեն, բայց ինձ ի պաշտոնե չեն դիմել: Եթե այստեղ հանցակազմ լիներ, գործ կհարուցվեր»:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)