«Եթե ինձ ասեն՝ ձեր վարչապետն այսպես է ասում, ի՞նչ պետք է ասեմ, ի՞նչ պետք է ասի Հայաստանի պատվիրակը». Րաֆֆի Հովհաննիսյան
Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ 30 տարի Հայաստանը պայքարում էր, որպեսզի ունենար քաղաքացու ազատություն, կրթական համակարգը չլինի կուսակցականացված, չլինեն քաղբանտարկյալներ, դատական համակարգը լինի ազատ, սակայն այսօր «երկիրը հասել է այնտեղ, որ պատմությունը եկել է ի շրջանս յուր»։
«Այսօր դատավորն այն վտանգի տակ է, որ կարող է դառնալ քաղաքական բանտարկյալ այն բանի համար, որ նա օգնում է, որպեսզի Հայաստանը չունենա քաղաքական բանտարկյալ։ Այս շարունակվող ընթացքը Հայաստանի ապագայի համար ուղղակի անտանելի է դառնում։ Հետևաբար՝ հայ ժողովուրդը պետք է քայլեր կատարի, որպեսզի այդ ընթացքի առաջն առնի։ Երկար պայքարել ենք, որպեսզի այս վիճակը չլինի, և ցավ ենք ապրում, որ այս պայքարը 25 հոգու պայքար չէր, այլ համաժողովրդական պայքար էր, հասել է այստեղ»,- այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Ըստ նրա, եթե վիճակն այսպես շարունակվի, բումերանգի նման հարվածելու է ոչ միայն բոլորին, այլև Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, ինչը բոլորի թուլության օբյեկտիվ արտացոլանքն է, ինչը երևում է արտաքին քաղաքականության դրսևորումներում։
«Ինքս տարբեր իշխանությունների ժամանակ եղել եմ ընդդիմադիր, կարող եմ դժգոհություն հայտնել յուրաքանչյուր նախագահի այս կամ այն հարցազրույցի, դիրքորոշման, սկզբունքի, արտաքին քաղաքական քայլի վերաբերյալ, սակայն հրապարակավ բոլորս ունեցել ենք մեր ազգային շահը, հայկական մոտեցումը»,- հավելեց նա։
Միաժամանակ նա ընդգծեց, որ փետրվարի 7-ին պետք է ելույթ ունենա Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական Ասամբլեայում։
«Եթե ինձ ասեն՝ ձեր վարչապետն այսպես է ասում, ի՞նչ պետք է ասեմ, ի՞նչ պետք է ասի Հայաստանի պատվիրակը, պետք է ուղղակի հակադրվի Թուրքիայի, Ադրբեջանի և թե Հայաստանի ղեկավարներին։ Առաջին անգամ չէ, որ այս հարցերը հաղթահարել ենք, պիտի շարունակենք մեր պայքարն իրավունքի համար թե՛ ներսում, թե՛ դրսում։ Սակայն այս վիճակը տանելի չէ բոլորիս համար։ Խտրականության հարց չեմ դնում, սա համազգային մարտակոչ է, որը հակասության մեջ է մտնում ինքն իր հետ, սեփական խոսքի հետ։ Ես դրա համար ցավում եմ»,- ընդգծեց Րաֆֆի Հովհաննիսյանը։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)