Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման և կեղտաջրերի մաքրման ծրագրերը Հրդեհ Երևանի Սերո Խանզադյան փողոցում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ Փարիզի գագաթնաժողովում ներկայացվել են COP17-ին ընդառաջ ՀՀ նախագահության առաջնահերթությունները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ղրիմում ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի անդամները և ուղևորները զոհվել են Երևանում կկատարվի երթևեկության փոփոխություն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինք Արսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջ Լեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը Հայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվում Մեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆ

Քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման և կեղտաջրերի մաքրման ծրագրերըՀրդեհ Երևանի Սերո Խանզադյան փողոցում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկՓարիզի գագաթնաժողովում ներկայացվել են COP17-ին ընդառաջ ՀՀ նախագահության առաջնահերթությունները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՂրիմում ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի անդամները և ուղևորները զոհվել ենԵրևանում կկատարվի երթևեկության փոփոխություն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինքԱրսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջԼեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկըՀայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվումՄեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆԱմառային տրանսֆերային պատուհանը մոտենում էՌեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի«Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ«Խազեր 2026». երաժշտական տոն, գեղեցիկ շոու և բոյկոտՀայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամԴուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համարՓալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունովՄ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է ՋիբրալթարինԳերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. ՄերցՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանըԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՖոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերըՀայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնըՊատերազմը դադարեցնելու համար Վաշինգտոնը պատրաստ է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա. ԶելենսկիԳրեթե մեկ ամսվա տեղումները՝ մեկ օրումԲոլոր նավերը պետք է անցնեն Հորմուզի նեղուցով՝ բացառապես Իրանի թույլտվությամբԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարությունԹրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJՔրեական և համաքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերելԲելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱՄՆ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելությունՆոր փոստային բացիկ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին․ «Հայփոստ»Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունըՀրդեհ Սիսիանի խանութներից մեկում. այրվել է սննդամթերք, մասամբ փլուզվել է միջնապատըԻրանը ԱՄՆ-ին փոխանցում է ուղերձներ, որոնք տարբերվում են հրապարակային հռետորաբանությունից. ԼևիթԺնևում ՄԻՊ-ը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներըԻրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ին՝ կիրառելով հրթիռներ և ԱԹՍ-ներԱյս այցն իրական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան էՎերահսկողություն ձվի շուկայում․ արձանագրվել են խախտումներՀանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումըԹեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԲաղայիԴոնալդը հաջողության կհասնի ռեժիմի փոփոխության հարցում, բայց ոչ թե Իրանում, այլ Ամերիկայում. ԱՄՆ նախագահի զարմուհիՄիացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու«Կորեան Էյր»-ը կրճատում է ծախսերը վառելիքի թանկացման պատճառովԻրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցիԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանաԱրաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերը
Մամուլ

Դասական իմաստով տեռոր է դատական իշխանության նկատմամբ. իրավունքի ճգնաժամ ենք ունենալու

«Փաստ» օրաթերթը գրում է․ Դատավորների և, առհասարակ, դատական համակարգի նկատմամբ իշխանության գործողությունները կրկին իրավաբանական համայնքի ուշադրության կենտրոնում են: Այս անգամ քննադատությունների առիթ են դարձել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և դատավորին ազատությունից զրկելու միջնորդությունները: Բորիս Բախշիյանի վարույթում են քննվում մի շարք աղմկոտ քրեական գործեր, իսկ օրեր առաջ նրա որոշմամբ ազատ էր արձակվել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի կարծիքով, վերոնշյալն արդեն չի տեղավորվում մնացած դատավորներին այդպիսով զուտ վախեցնելու հերթական փորձի տրամաբանության մեջ: «Վախեցնել եզրույթն այլևս տեղին չէ, սա արդեն դասական իմաստով տեռոր է դատական իշխանության նկատմամբ, որն իրականացվում է առանց որևէ սահմանագիծ ունենալու: Դատավորին անհեթեթ մեղադրանքով նման ռեպրեսիայի ենթարկելը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում: Այս իշխանությունները որոշեցին, որ իրենք ոչ թե զուտ դատավորին պատժում են, այլև ընդհուպ մինչև կալանավորելու են գնում: Քրեական գործեր քննող դատավորների նկատմամբ վերջին 4 տարվա ընթացքում բոլոր ռեպրեսիաներով, անգամ դատարաններ շրջափակելու վարքագծային դրսևորումներով հանդերձ՝ դատավորին նման կերպ տեռորի ենթարկելու իրավիճակ մենք չենք ունեցել: Այն, որ արդեն նման գործողությունների ենք ականատես, կարծում եմ՝ նաև միջազգային հանրության համառ ու վճռական լռության հետևանքն է, որովհետև սա իսկապես չի տեղավորվում ո՛չ իրավունքի, ո՛չ օրենքի տրամաբանության մեջ»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Ա. Վադևանյանը:

Այս համատեքստում անդրադարձանք օրերս ԵԽԽՎ-ի կողմից ընդունված «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» բանաձևին: Այնտեղ անդրադարձ էր կատարվել նաև դատաիրավական բարեփոխումներին, բարձր էր գնահատվել նաև 2018 թ.-ին քաղաքական իշխանության փոփոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումը: «Սա կարող է դիտարկվել և՛ որպես կանաչ լույս, և՛ հենց վերոնշյալ լռության համատեքստում, որովհետև եթե իրենք չեն արձագանքում կամ արձագանքում են հակառակ կերպով, դա նորից լռություն է: Վերջերս հարցազրույցներից մեկում ասել էի, էլի ասեմ՝ դասական իմաստով թող չցանկացողը ես լինեմ, որ Հայաստանում ժողովրդավարության մակարդակը չափազանց բարձր լինի, բայց եթե տեսնում ենք, որ կան խնդիրներ, որոնք կարող են շատ մեծ բացասական հետևանքներ ունենալ երկարատև պատկերում, ապա ինչպե՞ս չբարձրաձայնել այդ մասին:

Ու հարց է առաջանում, թե ո՞ւմ է դրանով լավություն անում նույն միջազգային հանրույթը, որովհետև մենք, ի վերջո, բոլորս պետք է շահագրգռված լինենք, որ Հայաստանում դատական համակարգն իրապես անկախ լինի, որ իրավապահ մարմինները գործեն օրենքին և իրավունքին համապատասխան: Մինչդեռ միջազգային հանրությունը չարձագանքեց նաև այնպիսի խայտառակ խախտումների, ինչպես 6 ամիս պատգամավորին ապօրինի պահելն է, դատական համակարգում մակագրման էլեկտրոնային համակարգը, կարելի է ասել, խլելն է: Գումարենք նաև ԲԴԽ-ում տիրող իրավիճակը չնկատելը: Այս ամենն, ի վերջո, երկարատև ու լուրջ խնդիրներ է առաջացնելու: Ամենամեծ խնդիրն այն չէ, որ դրանից զուտ հանրային, քաղաքական գործունեություն իրականացնող մարդիկ են տուժում: Բնավ: Այս 4 տարվա ընթացքում մենք տեսել ենք, թե ինչ ծավալի քաղաքական հետապնդումներ են իրականացվել: Ամենամեծ խնդիրն այն է, որ, ի վերջո, նման վարքագծից տուժում են մեր սովորական, իրենց առօրյա կյանքով ապրող մարդիկ, որոնցից ոչ ոք երաշխավորված չէ, որ իր նկատամբ էլ կարող է մի օր քրեական հետապնդում հարուցվել: Ու երբ քրեական հետապնդման մակարդակն այսպիսին է, երբ ԲԴԽ-ն նման մակարդակի է, մենք ունենալու ենք լրջագույն խնդիրներ:Մենք իրավունքի ճգնաժամ ենք ունենալու, որովհետև գործընթացը հենց դրան էլ տանում է»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Խնդիրը դիտարկելով ավելի լայն համատեքստում ու անդրադառնալով նաև քաղաքական գործընթացներին հաջորդող քրեական հետապնդումներին՝ Ա. Վարդևանյանը նշեց. «Մենք, մեծ հաշվով, ժողովրդավարության նահանջ ենք տեսնում: Տեսնում ենք նաև նահանջ ժողովրդավարական արժեքներից ու սկզբունքներից: Սա մեծ ցավով եմ արձանագրում, որովհետև յուրաքանչյուր իրավաբան միշտ շահագրգռված է, որ ժողովրդավարության մակարդակը բարձր լինի, քանզի այդ դեպքում նորմերը, օրենքներն սկսում են արդյունավետ կերպով գործել: Հակառակ դեպքում ամենից շատ տուժում է հենց մասնագիտական հանրույթը, այդ իսկ պատճառով ես շատ մեծ ցավով եմ սա նշում: Այո, նույն ՏԻՄ ընտրությունները վերածվել են զուտ իշխանության ցանկությունների իրացման հարթակի, և եթե ժողովրդավարությունը չի ապահովվում, ապա տեսնում ենք այն, ինչ կատարվում է հիմա: Ինձ համար ամենացավալի օրինակը Վեդի համայնքինն է: Իշխանական թեկնածուն՝ իրենց բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, Վեդիում մասնակցում է ընտրություններին ու չի ստանում ժողովրդի քվեն: Այսինքն, Վեդի համայնքի բնակիչները չցանկացան այդ անձին իրենց համայնքի ղեկավար տեսնել, և իրենց իշխանությունն այդպես իրացրեցին: Բայց ի՞նչ է հաջորդում դրան: Վեդիում տեղի են ունենում գործընթացներ, որ ամեն կերպ ընտրությունների արդյունքները տապալված համարվեն, նշանակվեն արտահերթ ընտրություններ: Իսկ մինչ արտահերթի կազմակերպումը համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվում նույն այնձը, որը չէր ստացել Վեդիի համայնքի բնակիչների վստահության քվեն: Սա ցույց է տալիս, թե ինչպես են այս իշխանությունները հրաժարվում ժողովրդավարական արժեքներից»:

Վարդևանյանը նշեց, որ չի անի պնդում, թե ՀՀ անկախությունից ի վեր ժողովրդավարությունը չափազանց բարձր էր ու հիմա է նահանջ ապրում: «Հայաստանում միշտ էվոլ յուցիոն ճանապարհով ժողովրդավարության մակարդակը բարձրացել է: Այսինքն, մենք տարեցտարի ունեցել ենք դինամիկ աճ: Դա բավարա՞ր էր, թե՞ ոչ. կարծում եմ՝ ոչ, բայց դրական դինամիկայի գործընթացն ակնհայտ էր: Այս իշխանությունները եկել էին խոստմամբ, որ ժողովրդավարությունը պետք է այնպիսի բարձր նշաձողի հասցնեն, որ այն անառարկելի լինի, որ անհնար լինի իրավիճակ, երբ ՏԻՄ ընտրությունների դեպքում այնպիսի պատկեր լինի, ինչպես եղավ Վանաձորում, Վարդենիսում, Վեդիում: Ըստ այդ խոստման, չէին կարող լինել նաև քաղաքական հետապնդումներ, ու, բնական է, պատգամավորները չէին կարող վեց ամիս կալանավորված լինել, դատավորը տեռորի չէր կարող ենթարկվել, ինչ է թե իշխանությանը ոչ հաճելի ու ոչ ցանկալի վարքագիծ է դրսևորել: Բայց պատկերացնո՞ւմ եք՝ դատախազությունը ինչ հիմնավորում է ներկայացրել դատավորի նկատմամբ քրեական հետապնդման մասով: Ասում է՝ դատավորը մարդուն սխալ է կալանավորել, այդ իսկ պատճառով մենք իր նկատմամբ քրեական հետապնդում ենք իրականացնում:

Այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ այն մյուս գործերով ինչո՞ւ ոչինչ չի իրականացվում, որտեղ մենք ընդհուպ մինչև Սահմանադրական դատարանի որոշում ունենք առ այն, որ կալանավորումներն ապօրինի են եղել: Այդ գործերով դատավորների նկատմամբ քրեական գործեր հարուցելու ուշացման պատճառը ո՞րն է, Արմեն Դանիել յանի նկատմամբ ինչո՞ւ քրեական գործ չեն հարուցում: Ի դեպ, Արմեն Դանիել յանը ոչ միայն 2019-ի, այլ 2021-ի իր որոշումներով էր հայտնի. բավական չէ՝ անտեսել էր պատգամավոր Արթուր Սարգսյանի անձեռնմխելիության հանգամանքը, ավելին՝ թեպետ մոտ 20-30 օրվա ընթացքում գործի վաղեմության ժամկետն ավարտվում էր, բայց այդքան օրվա համար ասաց՝ Ա. Սարգսյանը պետք է կալանավորված լինի: Իսկ որտե՞ղ է դատախազության սկզբունքային մոտեցումը: Եթե այսպիսի մոտեցում լիներ, մի ամբողջ փաթեթ կլիներ ու ոչ թե միայն քրեական հետապնդում Բորիս Բախշիյանի նկատամբ՝ իբր ապօրինի կալանավորման մասով: Մինչդեռ ամբողջ հարցն այն է, որ այն դատավորները, որոնք պետք է լինեին այդ ցանկում, ի տարբերություն Բորիս Բախշիյանի, մշտապես իշխանահաճո վարքագիծ են դրսևորում»:

Ամփոփելով՝ Ա. Վարդևանյանը նշեց, որ նկարագրված իրավիճակից բխող վտանգները կարող են շատ տարբեր լինել, բայց որևէ դրական արդյունք կամ դրականի ակնկալիք այսպիսի մթնոլորտում հնարավոր չէ պատկերացնել. «Եվ մի պարզ ճշմարտություն էլ կա՝ որևէ իշխանություն հավերժ չէ: Ուղղակի խնդիրն այն է, որ պետք է ունենալ այդ գիտակցումը: Այն ունենալով՝ նաև առնվազն պետք է պատկերացնել, որ շատ ավելի լավ է՝ դատական համակարգն անկախ լինի, քաղաքական հետապնդումները պետք է անընդունելի լինեն, որովհետև, կրկին ասեմ, իշխանությունը հավերժ չէ: Նաև կարծում եմ, որ այսպիսի վարքագծով մեր հասարակության ստվար զանգվածի համար սկսում է ավելի ակնհայտ դառնալ վերոնշյալ խոստումներին հավատարիմ չմնալը, կարծում եմ՝ հայ հասարակությունը նշվածին հստակ գնահատական տալու է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում