Խաչատրյանը նախագահի աթոռը կզբաղեցնի այնքան, քանի դեռ դրա իրական հասցեատերը չի հայտնվել՝ նոր կոստյումով
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երկարատեւ փնտրտուքներից ու տարբեր անուններ շրջանառելուց հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» վերջապես գտել է արդեն նախկին նախագահ Արմեն Սարգսյանին փոխարինողին։ Կուսակցության վարչությունը հաստատել է որպես նախագահի թեկնածու առաջադրել Բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանին։ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ Վահագն Խաչատրյանն այդ պաշտոնում ամենայն հավանականությամբ սոսկ տեղապահ է լինելու։
«Ինչպես գիտեք, կառավարությունն արդեն իսկ լծվել է սահմանադրական փոփոխություններ իրականացնելու գործին: Դատելով ստացվող տեղեկություններից եւ վերլուծություններից՝ պետք է ասել, որ ձեւավորված սահմանադրական փոփոխությունների խորհրդի առջեւ խնդիր է դրված երկրի կառավարման մոդելի փոփոխություն կազմակերպել՝ խորհրդարանականից, ըստ երեւույթին, նախագահական կամ կիսանախագահական համակարգի անցնել։ Սա նշանակում է, որ ՀՀ նախագահի պաշտոնում ենթադրաբար ընտրվող Խաչատրյանը նախագահի աթոռը կզբաղեցնի այնքան ժամանակ, քանի դեռ դրա իրական հասցեատերը չի հայտնվել՝ նոր կոստյումով ու առավել ընդգրկուն լիազորություններով»,- նշեց պատգամավորը։
Հավելենք, որ, ըստ քաղաքագետների ու վերլուծաբանների, սահմանադրական փոփոխություններից հետո, երբ Հայաստանը կանցնի կառավարման նախագահական կամ կիսանախագահական մոդելի սեփական իշխանության անցնցում վերարտադրության համար, այդ պաշտոնը Նիկոլ Փաշինյանին կանցնի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)