Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աջակցությունը կազմում է 50%՝ առավելագույնը 1-1.5 մլն դրամ՝ կախված սերտիֆիկատի տեսակից․ Գևորգ Պապոյանը մանրամասներ է հայտնում Քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման և կեղտաջրերի մաքրման ծրագրերը Հրդեհ Երևանի Սերո Խանզադյան փողոցում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ Փարիզի գագաթնաժողովում ներկայացվել են COP17-ին ընդառաջ ՀՀ նախագահության առաջնահերթությունները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ղրիմում ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի անդամները և ուղևորները զոհվել են Երևանում կկատարվի երթևեկության փոփոխություն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինք Արսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջ Լեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը Հայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվում

Աջակցությունը կազմում է 50%՝ առավելագույնը 1-1.5 մլն դրամ՝ կախված սերտիֆիկատի տեսակից․ Գևորգ Պապոյանը մանրամասներ է հայտնումՔննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման և կեղտաջրերի մաքրման ծրագրերըՀրդեհ Երևանի Սերո Խանզադյան փողոցում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկՓարիզի գագաթնաժողովում ներկայացվել են COP17-ին ընդառաջ ՀՀ նախագահության առաջնահերթությունները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՂրիմում ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի անդամները և ուղևորները զոհվել ենԵրևանում կկատարվի երթևեկության փոփոխություն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինքԱրսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջԼեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկըՀայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվումՄեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆԱմառային տրանսֆերային պատուհանը մոտենում էՌեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի«Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ«Խազեր 2026». երաժշտական տոն, գեղեցիկ շոու և բոյկոտՀայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամԴուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համարՓալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունովՄ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է ՋիբրալթարինԳերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. ՄերցՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանըԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՖոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերըՀայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնըՊատերազմը դադարեցնելու համար Վաշինգտոնը պատրաստ է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա. ԶելենսկիԳրեթե մեկ ամսվա տեղումները՝ մեկ օրումԲոլոր նավերը պետք է անցնեն Հորմուզի նեղուցով՝ բացառապես Իրանի թույլտվությամբԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարությունԹրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJՔրեական և համաքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերելԲելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱՄՆ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելությունՆոր փոստային բացիկ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին․ «Հայփոստ»Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունըՀրդեհ Սիսիանի խանութներից մեկում. այրվել է սննդամթերք, մասամբ փլուզվել է միջնապատըԻրանը ԱՄՆ-ին փոխանցում է ուղերձներ, որոնք տարբերվում են հրապարակային հռետորաբանությունից. ԼևիթԺնևում ՄԻՊ-ը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներըԻրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ին՝ կիրառելով հրթիռներ և ԱԹՍ-ներԱյս այցն իրական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան էՎերահսկողություն ձվի շուկայում․ արձանագրվել են խախտումներՀանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումըԹեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԲաղայիԴոնալդը հաջողության կհասնի ռեժիմի փոփոխության հարցում, բայց ոչ թե Իրանում, այլ Ամերիկայում. ԱՄՆ նախագահի զարմուհիՄիացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու«Կորեան Էյր»-ը կրճատում է ծախսերը վառելիքի թանկացման պատճառովԻրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցիԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանա
Հայաստան

Կարող ենք ունենալ Քաջարան 2. բնապահպաններն ահազանգում են ԶՊՄԿ նոր սեփականատերերի՝ պարտավորությունները չկատարելու մասին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր սեփանակատերերը որևէ քայլ չեն անում բնապահպանական խնդիրները նվազեցնելու ուղղությամբ, ինչի պատճառով խնդիրներն այս ընթացքում ավելի են մեծացել, որի հետևանքը կարող է լինել բնապահպանական աղետը, ինչն իր հերթին կբերի մոտակա բնակավայրերի դատարկվելուն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ նախագահ, բնապահպան Սիլվա Ադամյանը։

Նրա նաև տարակուսանք է հայտնել այն առնչությամբ, որ բազմաթիվ բնապահպաններ ու փորձագետներ, որոնք նախկինում մշտապես խոսել ու բարձրաձայնել են էկոլոգիական խնդիրների մասին, վերջին շրջանում լռում են՝ ասես խնդիրները վերացել են։

Սիլվա Ադամյանի խոսքով՝ 3 հասարակական կազմակերպություններ՝ «Թուխմանուկ» ընկերությունը, «Ֆերմերների Շարժում» ՀԿ-ն ու «Էկոլոգիական հասարակական միություն» կազմակերպությունները սեպտեմբերին նամակներ են հղել ԶՊՄԿ-ին՝ կապված Ողջի գետի, Արծվանիկի պոչամբարի և գյուղատնտեսական հողերի աղտոտման, դրանցում ծանր մետաղների կտրուկ աճի հետ։ Նամակների պատասխանները մինչև օրս չեն ստացել։

«Ինչպես գիտենք, «Գեոպրոմայնինգ գոլդ» կազմակերպությունը գնեց Քաջարանի կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսն ու, իրենց խոսքով, անցան լուրջ աշխատանքների, բայց մենք այդ աշխատանքները չենք տեսնում։ «Գեոպրոմայնինգ Գոլդ» կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոն հայտարարեց, թե 4 մլն դոլարի ներդրումներ պետք է արվեն՝ կոմբինատի խնդիրները լուծելու համար, սակայն որևէ խնդրի լուծում չենք տեսնում։ Արծվանիկի պոչամբարը բավականին լուրջ վիճակում է և ըստ փորձագետների՝ ունի 5 տարվա կյանք, մինչդեռ Տրոցենկոն հայտարարել է, որ կոմբինատի ծավալները պետք է մեծանան։ Եթե ծավալները մեծանում են, ուրեմն պոչամբարի պարունակությունն էլ շատանում է։ Հիմա ռեկուլտիվացիայի աշխատանքներ պետք է արվեն Արծվանիկի պոչամբարում, որոնք փաստացի չեն արվում և միջոցներ չեն ձեռնարկվում իրավիճակը բարելավելու համար, ինչի հետևանքով մենք կանգնելու ենք լուրջ խնդիրների առջև»,- ասել է Սիլվա Ադամյանը։

Բնապահպանի խոսքով՝ հողում բավականին շատ ծանր մետաղներ են հայտնաբերվել։ Աղտոտված է նաև Ողջի գետի ջուրը։

«Ողջի գետի մոնիթորինգի ժամանակ մեր փորձագիտական խումբը նշել է, որ գետի ջրի անալիզը էապես տարբեր է Քաջարան քաղաքին մոտ հատվածում։ Քաջարանից հետո ջուրը լավ աղտոտված է ծանր մետաղներով»,- ասել է Սիլվա Ադամյանը։

Բնապահպանները պահանջում են, որ կոմբինատի 60 տոկոսի բաժնետերը կատարի իր ստանձնած պարտավորությունները, նաև պատասխանի իրենց նամակներում բարձրացված մտահոգություններին։

«Եթե արտադրության ծավալները շատանան, ապա կարող ենք ունենալ Քաջարան 2, մոտակա գյուղերը այնպես են վտանգվելու, որ ոչ մի առանձնահատուկ բնապահպանական միջոցառում կարող է չօգնել և կարող ենք ունենալ հայաթափման լուրջ խնդիր այս շրջանում։ Սա շատ լուրջ խնդիր է»,- նշել է Ադամյանը։