Հերթական անթաքույց հետապնդումը․ Բերիան կնախանձեր
«Հրապարակ» թերթը գրում է. «Հերթական անթաքույց հետապնդումն է սկսել իշխանությունը` իր կամքին հակառակ գնացած դատավորի նկատմամբ, որը համարձակվել է շինծու մեղադրանքներով կալանքի տակ գտնվող քաղբանտարկյալներին ազատ արձակել: Ըստ իդեայի՝ հատուկենտ համարձակ, ինքնուրույն, անկախ դատավորները պետք է այնպես պատժվեն, որ այլեւս որեւէ դատավոր չհամարձակվի իշխանությունների հակառակորդներին ազատ արձակել, արդարացնել կամ պաշտպանել:
Բորիս Բախշիյանի կայացրած որոշումների թվարկումն իսկ բավարար կլիներ, որ հասկանալի դառնար այս տխրահռչակ ծրագրի էությունը: Մանավանդ` այն որոշումը, որի համար նրան ուզում են կալանավորել, պարզվում է` դատախազությունն անգամ չի բողոքարկել: Առհասարակ` եվրոպական կոնվենցիան ասում է, որ դատավորին չի կարելի պատժել իր կայացրած որոշումների համար, եթե դրանց անօրինականությունն ու միտումնավորությունն ապացուցված չեն: Բայց սա Հայաստանի մասին չէ:
Մեր դատախազությունը պարզաբանում է տարածում եւ սեւով սպիտակի վրա գրում` «դատավոր Բախշիյանի կողմից կայացված ակնհայտ ապօրինի որոշումը դատախազությունը չի բողոքարկել, քանի որ այն արդեն իսկ Ն․ Մ․-ի պաշտպանի կողմից եղել է բողոքարկված»: Տգիտության եւ զավեշտի հասնող պատասխան:
Ի՞նչ կապ ունի փաստաբանի բողոքը, այդ երբվանի՞ց է դատախազությունը սպասում, որ կողմերից մեկը բողոք բերի, ինքն էլ ձեռքերը ծալած նստի: Իսկ եթե փաստաբանը վաղը հրաժարվի՞ իր բողոքից: Կամ` եթե փաստաբանը սխալ բողոք է գրել, սխալ հիմքեր նշել, եւ այդ հիմքերով բողոքը մերժվի՞: Անգամ իրավաբանականի առաջին կուրսեցիները նման պատճառաբանություն չէին բերի:
Ի վերջո` ենթադրենք թե դատավորը սխալվել է, ինչ է` նման սխալի համար կալանավորո՞ւմ են: Մա՞րդ է սպանել, ավազակային հարձակո՞ւմ է կատարել, պետական բյուջե՞ն է թալանել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)