Էլեկտրաէներգիան այսօրվանից թանկանում է՝ միջինը 4.7 դրամով
Այսօրվանից Հայաստանի քաղաքացիները մեկ կիլովատ էլեկտրաէներգիայի համար ստիպված կլինեն միջինում 4.7 դրամ ավելի շատ վճարել։ Ուժի մեջ է մտնում Հանրային ծառայություննեը կարգավորող (ՀԾԿՀ) հանձանժողովի դեռ տարեվեջին ընդունած թանկացման որոշումը։
Արդեն նախկին ցերեկային 45 ու գիշերային 35 դրամ սակագները, կախված սպառած էլեկտաէներգիայի չափից, ավելանում են 1.5-ից 5.5 դրամով։ Այսպես՝ ամսական մինչև 200 կիլովատ սպառող բնակիչների հոսանքը թանկանում է 1.5 դրամով, 201-ից 400 կիլովատ ծախսողների համար՝ 3.5, ավելի շատ օգտագործողների, այսինքն, հիմնականում բիզնեսի համար՝ 5.5 դրամով։ Հոսանքը չի թանկանում անապահով խավերի համար։
Հոսանքի թանկացման հիմնական պատճառներից են ատոմակայանի արդիականացման համար վերցված 270 միլիոն դոլարի վարկային բեռն ու ռուսական «Գազպրոմ» ընկերության նկատմամբ չկատարված պարտավորությունները։ 2013-ին կնքված պայմանագրով՝ Հայաստանը պարտավորվել էր ապահովել «Գազպրոմին» պատկանող Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի համար կատարված ներդրումների վերադարձն ու շահութաբերությունը։ Գումարը, սակայն, ոչ միայն չի վերադարձվել, այլև ընկերության վարկային բեռն է մեծացել։
Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների երկու տարի տևած բանակցությունների արդյունքում որոշվել է, որ փետրվարի 1-ից սկսած, տասը տարի ժամկետով, Հայաստանը «Գազպրոմին» տարեկան շուրջ 32 միլիոն դոլար կտրամադրի։ Այդ գումարը, ըստ էության, բնակիչներն են վճարելու՝ ավելի շատ վճարելով հոսանքի համար։
Նշենք, որ հունվարի 1-ից թանկացել է նաեւ ջուրը, իսկ գազը ամենայն հավանականությամբ կթանկանա ապրիլի 1-ից: «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է կապույտ վառելիքը հայ սպառողների համար թանակցնել միջինը 6 տոկոսով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այժմ ուսումնասիրում է ռուսական ընկերության հայտը։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)