Կպղծեն Գուրգեն Մարգարյանի անունը
15 տարի առաջ, 2004-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում դաժանաբար սպանվել է ՀՀ ԶՈւ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը: Նրան քնած ժամանակ գազանաբար կացնահարել է ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը: Երկուսն էլ Բուդապեշտում մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերեն լեզվի դասընթացներին:
2006-ի ապրիլի 13-ին մարդասպանը Բուդապեշտում դատապարտվել է ցմահ բանտարկության՝ 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: 2012-ի օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունգարիայի կողմից արտահանձնվեց Ադրբեջանին, որտեղ անհապաղ ներում ստացավ՝ նրան շնորհվել է մայորի կոչում, նոր բնակարան, վճարվել 8 տարվա աշխատավարձը, որին ի պաստասխան Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Հայաստանում Գուրգեն Մարգարյանի անունով դպրոց է անվանակոչվել, որը hayeli.am-ի տեղեկություններով, ցանկանում են դարձնել քույր դպրոց Հունգարիայի դպրոցներից մեկի հետ՝ ձգտելով «սվաղել» Հունգարիայի հետ լարված հարաբերությունները: Մեր տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունն ամեն կերպ փորձում է այս արարքը գաղտնի պահել:
Հիշեցնենք, որ Գուրգեն Մարգարյանը 2005-ի փետրվարի 19-ին հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով՝ ծառայության ընթացքում դրսևորած արիության ու ինքնազոհողության համար:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)