Երևանում վարորդները բողոքում են ԱՊՊԱ-ի թանկացման դեմ. նրանց մի մասին բերման ենթարկեցին
Երևանի հանրպաետության հրապարակում վարորդները ավտոերթ են իրականացնում` այդպիսով բողոքելով ԱՊՊԱ–ի թանկացման դեմ։
Տեղում աշխատող ոստիկաններն էլ փորձում են կարգուկանոն հաստատել և վերացնել առաջացած խցանումը։
«Պետք է վերջ տանք այս անօրինականությանը»,– ավտոմեքենայից ասաց վարորդներից մեկը։
Ակցիայի այն մասնակիցներին, ովքեր չէին ենթարկվում ոստիկանների պահանջներին` չկանգնել երթևեկելի հատվածում ու չխաթարել բնականոն ընթացքը, մեքենաներից դուրս բերեցին ու բերման ենթարկեցին։ Այդ վարորդների մեքենաները ավտոքարշակներով հեռացրեցին տարածքից։
«Իմ մեքենայի համար նախկինում ԱՊՊԱ–ն տարեկան կազմել է 31 հազար դրամ, այժմ 3000-ով կթանկանա, եթե վթար չենք ունենում։ Խնդիրը նրանում է, որ այդ դեպքում, եթե մեղավորը ես լինեմ ու հարվածեմ շատ թանկարժեք մեքենայի, ապա 300 տոկոսով թանկանում է ԱՊՊԱ–ն, բա հետո՞։ Բացասական եմ վերաբերվում այս որոշմանը։ Շատ մարդիկ գնում են այնպիսի մեքենա, որի համար կկարողանան և՛ գույքահարկը վճարել, և՛ ԱՊՊԱ–ն»,– լրագրողների հետ զրույցում նշեց ակցիայի մասնակից վարորդ Սևակ Պետրոսյանը։
Նա ընդգծեց նաև, որ ոստիկաններն արձանագրություն են գրել ու 5000 դրամ տուգանք նշանակել և որպես խախտում ձևակերպել են` «անհարկի երթևեկություն»։ Վարորդը նշեց, որ պատրաստվում է բողոքարկել այդ տուգանքը, քանի որ համաձայն չէ։
Մեկ այլ վարորդ էլ նկատեց, որ նման որոշումներ կայացնելուց պետք է հանրային քննարկում լինի և շեշտեց, որ ակցիան շարունակական է լինելու։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով