Կապիտան Սոս Էլբակյանն այսօր կդառնար 30 տարեկան
2020 թվականի հուլիսյան մարտերին զոհված ՀՀ ԶՈՒ կապիտան Սոս Էլբակյանն այսօր կդառնար 30 տարեկան։ Սոս Էլբակյանը ծնվել է Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում, ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, 7 տարի ծառայել է Տավուշի սահմանապահ զորամասում՝ զբաղեցնելով զորամասի հրետանու շտաբի պետի-հրետանու պետի տեղակալի պաշտոնը։
Իր գործի նվիրյալ կապիտանը ծառայության ընթացքում արժանացել է բազում պարգևների ու պատվոգրերի, այդ թվում «Անբասիր ծառայության համար» I աստիճանի մեդալով, հետմահու՝ «Արիության» մեդալով։ Պարտաճանաչ ու հայրենասեր սպայի ստորաբաժանումը լավագույնն է ճանաչվել մի շարք ստուգատեսներում:
2020թ․ հուլիսյան մարտերում կապիտան Սոս Էլբակյանը գրագետ և հմուտ ղեկավարմամբ կառավարել է հրետանու կրակը։ Նրա հմուտ գործողությունների արդյունքում՝ հրետանային մարտկոցների ճիշտ, նպատակային կրակով ճնշվել են հակառակորդի ականանետային մարտկոցների կրակները, ավերվել է ՀԴԿ-ն՝ ոչնչացնելով գրոհող հակառակորդի կենդանի ուժը։ Չկարողանալով հասնել առավելության ցամաքային զորքերի միջոցով՝ հակառակորդը սկսել է կիրառել անօդաչու սարքեր, որոնց հարվածից էլ հուլիսի 14-ին զոհվել է կապիտան Էլբակյանը՝ իր կյանքի գնով անառիկ պահելով Տավուշը։


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Ուկրաինացի բժիշկները ռազմագերիների վիրահատություններ են կատարել առանց անզգայացման
Ռուսաստանում առաջարկել են ընդլայնել ռազմական գործողությունների գոտին՝ ներառելով ՆԱՏՕ-ի երկրները
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի ա...
2026-ը կարևոր տարի է 6G և խելացի համակարգերի համար
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
2025-ի ամենասիրված մանկական անունները Հայաստանում
Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)