Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ղրիմում ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի անդամները և ուղևորները զոհվել են Երևանում կկատարվի երթևեկության փոփոխություն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինք Արսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջ Լեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը Հայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվում Մեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆ Ամառային տրանսֆերային պատուհանը մոտենում է Ռեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի «Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՂրիմում ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի անդամները և ուղևորները զոհվել ենԵրևանում կկատարվի երթևեկության փոփոխություն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինքԱրսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջԼեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկըՀայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվումՄեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆԱմառային տրանսֆերային պատուհանը մոտենում էՌեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի«Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ«Խազեր 2026». երաժշտական տոն, գեղեցիկ շոու և բոյկոտՀայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամԴուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համարՓալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունովՄ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է ՋիբրալթարինԳերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. ՄերցՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանըԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՖոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերըՀայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնըՊատերազմը դադարեցնելու համար Վաշինգտոնը պատրաստ է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա. ԶելենսկիԳրեթե մեկ ամսվա տեղումները՝ մեկ օրումԲոլոր նավերը պետք է անցնեն Հորմուզի նեղուցով՝ բացառապես Իրանի թույլտվությամբԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարությունԹրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJՔրեական և համաքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերելԲելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱՄՆ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելությունՆոր փոստային բացիկ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին․ «Հայփոստ»Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունըՀրդեհ Սիսիանի խանութներից մեկում. այրվել է սննդամթերք, մասամբ փլուզվել է միջնապատըԻրանը ԱՄՆ-ին փոխանցում է ուղերձներ, որոնք տարբերվում են հրապարակային հռետորաբանությունից. ԼևիթԺնևում ՄԻՊ-ը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներըԻրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ին՝ կիրառելով հրթիռներ և ԱԹՍ-ներԱյս այցն իրական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան էՎերահսկողություն ձվի շուկայում․ արձանագրվել են խախտումներՀանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումըԹեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԲաղայիԴոնալդը հաջողության կհասնի ռեժիմի փոփոխության հարցում, բայց ոչ թե Իրանում, այլ Ամերիկայում. ԱՄՆ նախագահի զարմուհիՄիացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու«Կորեան Էյր»-ը կրճատում է ծախսերը վառելիքի թանկացման պատճառովԻրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցիԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանաԱրաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերըWildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբՈսկին մեկ օրում թանկացել է 3%–ովՌուսաստանը բանակցություններ չի վարում Ղազախստանի հետ Հայաստանի երկաթուղիների հարցով
Հայաստան

Իշխանությունները թքեցին բանակի ողջ պատմության վրա. Արտակ Զաքարյան

Իշխանությունները թքեցին բանակի ողջ պատմության վրա, իրենց անհարգալից վերաբերմունքը ցուցաբերեցին բանակի և ընդհանրապես Հայաստանի երրորդ հանրապետության, այսինքն՝ նորագույն պատմության նկատմամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Բանակի օրը մենք չնշեցինք։ Սա հերթական ծանր հարվածն էր Հայաստանի հեղինակությանը։ Պատճառն այն էր, որ իշխող ուժը Հայաստանի Հանրապետության դեմ է, բանակը նրանք են քանդել և նրանց դավադիր քաղաքականության արդյունքում է Հայաստանը հայտնվել ծանր մարտական պարտության մեջ՝ կորուստներով լիքը և արյունով շաղախված։ Եվ նրանց նպատակը չէ Հայաստան պետություն կամ հայակական բանակ ունենալը։ Դրա համար նրանք առանց խղճի խայթի կարող են և նաև բանակի տոնը չնշել։ Նրանց նպատակը հայ ժողովրդին կործանելն ու սերնդազրկելն է, այն, ինչ ուզում են թուրքերն ու ադրբեջանցիները։ Եթե մեր կառավարության ղեկավարը լիներ թուրք կամ ադրբեջանցի, ազգային բանակի տոնը կնշե՞ր, թե՞ չէր նշի։ Իրենք էլ են ասում, որ թուրք են, չենք հավատում: Ալիևն էլ, Նիկոլն էլ ասում են, որ Հայաստանը պետք է բանակ չունենա, հետևաբար սկսել են չնշելուց, ի՞նչը նշեն, եթե պետք է բանակ չունենա»,- ասաց նա:

Անդրադառնալով «Եռաբլուրում» Քպ-ական պատգամավորների վարքագծին, նախկին փոխնախարարն ասաց, որ չեն հասկանում` որտեղ են գտնվում:
«Նրանք չեն եղել բանակի ակունքներում կանգնած, զինվոր չեն եղել, նրանք չեն եղել այդ բանակը մարտի տանողը, նրանք չեն եղել կռվող հրամանատարն ու զինվորը։ Ընդամենը իրենց թանկագին ժամանակից մի քանի րոպե նվիրաբերել են հայրենիքին՝ իբրև ծաղիկ դնելուն լպիրշ ծիծաղով, և վստահ եմ, որ ընդհանրապես նրանց մտքում ոչ մի կաթիլ պատկերացում չկա, թե ինչ է հայրենիքը, դրա համար նահատակված մարդու հիշատակ հարգելը, ինչ է Եռաբլուրն ընդհանրապես։ Դրա համար, ինչպես Աստվածաշունչն է ասում, մարգարիտները չի կարելի շաղ տալ խոզերի առաջ և ընդհանրապես քննարկել ՔՊ հասկացությունը քաղաքականության և հայ ժողովրդի պատմության արժեքային դաշտի մեջ»,- ասաց նա։
Զաքարյանի կարծիքով ուժային կառույցների բանակի օրվան նվիրված ուղերձ չհղելը վերեւից եկած հրաման է եղել:

«Միանշանակ պետական ինստիտուտներին ասել էին, որ մոռացեք բանակի տոնի մասին, չի եղել նման բան, չկա բանակ, ինչ-որ խմբավորումներ են, ինչ-որ սահմաններ են պահում, շուտով հայելային հետքաշում հիմարությունն էլ կգործարկեն ու Հայաստան պետությունը սահման հասկացություն էլ չի ունենա, իսկ պետական սահման չունենալով ի՞նչ պետության մասին է խոսքը։ Հայաստանը դառնալու է հողամաս՝ տարածք, որտեղ ապրում են Նիկոլի ընտրողները, որոնք խելք չունեն և պատրաստ են թուրքին էլ, ում էլ ասես՝ ծառայել»,- նշեց նա։

Արտակ Զաքարյանի խոսքով` զորքերի «հայելային հետքաշումը» Հայաստանի Հանրապետության անվտանգության ու պաշտպանունակության ոչնչացման ամենակարճ ճանապարհն է. «Ի՞նչ հայելային հետքաշում, եթե այդ տարածքները օկուպացված են, պետք է օկուպացիայից ազատվեն մեր սուվերեն տարածքները։ Խելքի գալու ժամանակն է։ Սրանց հետ բոլոր ճանապարհները տանում են դժոխք և կործանում։ Մեր ապագան, որի մասին խոսում են, դժոխքն է և կործանումը։ Եթե ուզում ենք գնալ, ապա հանգիստ էլ գնում ենք, ամեն ինչ ապացուցում են, ամեն ինչ պարզ, հստակ է։ Եթե մինչև պատերազմը ամեն ինչ փակ, գաղտնի ձևով էին անում, շատ քիչ մարդ էր տեսնում, որ սրանք կործանում են պետությունը, պատերազմի ամբողջ ընթացքում և պատերազմից հետո բացահայտ են կործանում»։
Պաշտպանության նախկին փոխնախարարի խոսքով սխալ է օգտագործել «բանակ չկա» հասկացությունը, քանի որ բանակից այնուամենայնիվ ինչ-որ բան մնացել է և մնացած ստորաբաժանումներն այսօր շատ ավելի մարտունակ են, քան Ադրբեջանինը։

«Բայց սրանք ուզում են տակի մնացած բանակն էլ քանդել, կործանել, սա ակնհայտ է։ Նրանք չէին պատկերացնում, որ մեր բանակն այնքան կայացած, ուժեղ և մարտունակ է, որ այդքան փորձություններից, դավադրություններից, քաղաքականապես դավաճանելուց հետո էլ մնացել է։ Նրանք վերջին 1․5 տարվա ընթացքում բանակի վրա ոչ մի էական ծախս չեն արել, վերականգնման համար ոչ մի գործողություն չեն արել։ Մեր սպաներից ինձ գրում են, որ արդեն սնունդն էլ այն աստիճանի խայտառակ վիճակում է, որ 1992-93 թվականներին չի եղել։ Սա խայտառակություն է։ Իսկ բանակի տոնը պետք էր նշել, որովհետև դա մեր պետության ինստիտուցիոնալ ամենակարևոր ձեռքբերումն է եղել 30 տարիների ընթացքում, բանակն է ստիպել հարգել պետության շահերը, հայ ժողովրդի անվտանգությունն այս ընթացքում, և բանակի շուրջ են կայացել շատուշատ ինտիտուտներ, հատկապես՝ անվտանգային։ Իսկ ամենակարևորը՝ այսօր հայ ժողովուրդն այսօր այն վիճակում է, որ նրա բարոյական ոգին բարձրացնելու անհրաժեշտություն կա։ Իսկ սրանք ուղղակի կործանեցին այս ամենը։ Սրանք հայ մարդուն դուխ տալու միայն մի նպատակ ունեն․ Նիկոլին ընտրել, խաբել, Նիկոլին ընտրել։ Եթե այդքան անխելք մարդ են գտել Հայաստանում, որ կարողանում են այսքան խաբել, ուրեմն Հայաստանը ներսից քանդելու թշնամու ծրագիրը շատ լավ աշխատում է»,- եզրափակեց նա։