Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փարիզի գագաթնաժողովում ներկայացվել են COP17-ին ընդառաջ ՀՀ նախագահության առաջնահերթությունները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ղրիմում ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի անդամները և ուղևորները զոհվել են Երևանում կկատարվի երթևեկության փոփոխություն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Եգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինք Արսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջ Լեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը Հայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվում Մեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆ Ամառային տրանսֆերային պատուհանը մոտենում է Ռեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի

Փարիզի գագաթնաժողովում ներկայացվել են COP17-ին ընդառաջ ՀՀ նախագահության առաջնահերթությունները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՂրիմում ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի անդամները և ուղևորները զոհվել ենԵրևանում կկատարվի երթևեկության փոփոխություն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինքԱրսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջԼեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկըՀայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվումՄեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆԱմառային տրանսֆերային պատուհանը մոտենում էՌեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի«Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ«Խազեր 2026». երաժշտական տոն, գեղեցիկ շոու և բոյկոտՀայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամԴուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համարՓալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունովՄ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է ՋիբրալթարինԳերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. ՄերցՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանըԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՖոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերըՀայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնըՊատերազմը դադարեցնելու համար Վաշինգտոնը պատրաստ է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա. ԶելենսկիԳրեթե մեկ ամսվա տեղումները՝ մեկ օրումԲոլոր նավերը պետք է անցնեն Հորմուզի նեղուցով՝ բացառապես Իրանի թույլտվությամբԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարությունԹրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJՔրեական և համաքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերելԲելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱՄՆ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելությունՆոր փոստային բացիկ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին․ «Հայփոստ»Համաշխարհային բանկը կօգնի Հայաստանին ներգրավել ներդրումներ և բարձրացնել մրցունակությունըՀրդեհ Սիսիանի խանութներից մեկում. այրվել է սննդամթերք, մասամբ փլուզվել է միջնապատըԻրանը ԱՄՆ-ին փոխանցում է ուղերձներ, որոնք տարբերվում են հրապարակային հռետորաբանությունից. ԼևիթԺնևում ՄԻՊ-ը քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերներըԻրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ին՝ կիրառելով հրթիռներ և ԱԹՍ-ներԱյս այցն իրական քաջության և Ուկրաինայի հետ համերաշխության նշան էՎերահսկողություն ձվի շուկայում․ արձանագրվել են խախտումներՀանվել է 400 քառակուսի մետրից փոքր հողամասերում բնակելի տուն կառուցելու սահմանափակումըԹեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԲաղայիԴոնալդը հաջողության կհասնի ռեժիմի փոփոխության հարցում, բայց ոչ թե Իրանում, այլ Ամերիկայում. ԱՄՆ նախագահի զարմուհիՄիացյալ Նահանգները և Իսրայելը անցել են Իրանի դեմ իրենց պատերազմի կեսը. Նեթանյահու«Կորեան Էյր»-ը կրճատում է ծախսերը վառելիքի թանկացման պատճառովԻրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցիԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շահառուների թիվը կավելանաԱրաղչին առաջարկել է տարածաշրջանից հեռացնել ամերիկյան զորքերըWildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբՈսկին մեկ օրում թանկացել է 3%–ով
Հայաստան

Կառավարությունը կանգնել է փաստի առաջ

Կառավարությունը ժամանակին խոստանում էր ժողովրդին վերադարձնել պետությունից թալանված գումարները։ Հազար ու մի միջոց կիրառելով, մեկ-երկու գույք նույնիսկ կարողացան խլել սեփականատերերից՝ «նվիրաբերության» անվան տակ։ Բայց դա էլ ոչ մի կերպ չեն կարողանում իրացնել։

Երեք տարի է՝ ուզում են վաճառել Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի կողմից պետությանը «նվիրաբերված» հյուրանոցային համալիրը, սակայն անարդյունք։ Վեց անգամ դրել են աճուրդի ու ոչ մի անգամ գնորդ չի գտնվել։ Մարդիկ նույնիսկ մոտ չեն գալիս, չնայած գործ ունենք Հայաստանի զբոսաշրջային ամենաակտիվ գոտում գտնվող բավական ճոխ հյուրանոցային համալիրի հետ։ Արդյունավետ կառավարելու դեպքում, այն կարող է լուրջ շահութներ ապահովել։ Սակայն անգամ դա չի գրավում գնորդներին։ Մարդիկ պատրաստ չեն ձեռք բերել մի գույք, որը, հայտնի չէ, թե ինչ ճանապարհով է հայտնվել պետության ձեռքում։

Երեք տարի է՝ այդ գույքն անիմաստ մաշվում է՝ կորցնելով նաև իր արժեքը։

Առաջին աճուրդից հետո գույքի գնահատված գինն ընկել է արդեն 1,6 մլրդ դրամով։

Սա համարժեք է շուրջ 3,5 մլն դոլարի։ Այդքան գումար կառավարությունը, ըստ էության, հասցրել է կորցնել։ Առաջիկայում դեռ ինչքան կկորցնի, կախված է նրանից, այն գնորդ կգտնի՞, թե՞ ոչ։ Որքան երկար է ձգվում այս պրոցեսը, այնքան նվազում է գույքի աճուրդային գինը։

Թեև խնդիրն այնքան էլ գնի մեջ չէ։ Այդպես էլ կառավարությունում չհասկացան, որ գործ ունենք մի երևույթի հետ, որը ստիպում է պոտենցիալ գնորդներին հեռու մնալ դրանից։ Մարդիկ չեն ուզում հետագայում խնդիրների մեջ ընկել՝ անհասկանալի պայմաններում պետությանն անցած գույքի ձեռքբերման պատճառով։ Հատկապես որ, բավական մեծ գումար պիտի վճարեն դրա համար, չհաշված այն ներդրումները, որոնք անհրաժեշտ կլինեն՝ բիզնեսը վերսկսելու համար։

Մինչ «նվիրաբերված» գույքը շուրջ 3 տարի չի վաճառվում, կառավարությունը պատկերացում անգամ չունի, թե ինչպես կարելի է այն արդյունավետ կառավարել և եկամուտներ ստանալ։ Եկամուտներ չեն կարողանում ստանալ, մի բան էլ ստիպված են պետական բյուջեից ծախսեր կատարել՝ շենք-շինությունների պահպանման ու սպասարկման համար։

Սա դեռ մի գույք է, որի հետ, կառավարությունը գլուխ չի հանում, թե ինչպես վարվի։ Իսկ ի՞նչ է անելու, եթե հանկարծ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման անվան տակ նման գույքերն ավելանան։ Էլի՞ դնելու է աճուրդի ու սպասի, թե երբ գնորդ կհայտնվի։ Իսկ եթե չհայտնվի՞, ինչի հավանականությունը, ինչպես տեսնում ենք Ծաղկաձորի «Գոլդեն Փելիսի» դեպքում, շատ մեծ է։

Ի սկզբանե էլ պարզ էր, որ կառավարությունը լուրջ խնդիր է ունենալու նախկին սեփականատերերի կողմից պետությանը «նվիրաբերված» կամ պետության կողմից բռնագանձված գույքի համար գնորդ գտնելու առումով։ Հասկանալի է, որ քչերը կցանկանան տեր դառնալ այնպիսի մի գույքի, որը հետագայում լուրջ գլխացավանք կարող է ստեղծել իրենց համար։

Ոչ շատ, բայց նման մի օրինակ նախկինից ունենք։ Խոսքը «Բջնի» գործարանի հետ կապված հայտնի պատմության մասին է, որը ժամանակ առ ժամանակ թարմացվում է, չնայած անցել է շուրջ 10-12 տարի։

Օգտվելով այսօրվա իշխանությունների անվերապահ աջակցությունից` նախկին սեփականատերը, ի դեմս գործարար Խաչատուր Սուքիասյանի, փորձում է այն հետ վերադարձնել։ Դրա համար պարբերաբար ինչ-որ իրավական գործընթացներ սկսելու մասին է խոսում։

Եվ սա՝ այն դեպքում, երբ գործ ունենք բոլորովին այլ իրավիճակի հետ։

Ժամանակին այդ գույքը աճուրդի էր հանվել ոչ թե բռնագանձման կամ պարտադիր-կամավոր «նվիրատվության» միջոցով, այլ պետության նկատմամբ հարկային պարտավորությունները չկատարելու և մեծ պարտքեր կուտակելու հիմքով։ Ու քանի որ սեփականատերը հրաժարվել էր վերականգնել պետությանը հասցրած վնասները՝ գործարանը բռնագանձվեց և հանվեց վաճառքի։

Նորմալ տնտեսական պրոցես է, ինչպիսին տեղի է ունենում ամբողջ աշխարհում. ընկերությունը չի կարողացել կատարել իր պարտավորությունները և հանվել է վաճառքի՝ պարտքերը փակելու համար։

Սակայն անգամ դա չի խանգարում, որպեսզի մինչև հիմա նախկին սեփականատերը, օգտվելով քաղաքական իրավիճակի փոփոխությունից՝ փորձի հետ վերադարձնել նախկինում իրեն պատկանող գույքը։

Պատկերացրեք, թե ինչ է կատարվելու հետո, երբ այսօրվա իշխանություններն այլևս չլինեն։ Ջրի երես են ելնելու ոչ միայն կամավոր-պարտադիր պետությանը «նվիրաբերված», այլև ապօրինի ծագում ունեցողի անվան տակ բռնագանձված գույքի հետ կապված բազմաթիվ խնդիրներ։ Որքան էլ հայտարարվի, որ սեփականատերերն ինքնակամ են իրենց գույքը նվիրաբերել պետությանը, կամ պետությունն օրինական է այն բռնագանձել ու ներկայացրել աճուրդի, դրանց շատ բան չի փոխվի։

Կասկած չկա, որ հետագայում շատերն են գործընթաց սկսելու իրենց սեփականությունը վերադարձնելու համար։ Այդ ժամանակ խնդիրների առջև է կանգնելու ոչ միայն պետությունը, այլև գնորդը։ Եվ սա դժվար չէ հասկանալ։ Զարմանալի չէ, որ մարդիկ հակված չեն ձեռք բերել ինչ-ինչ ճանապարհով պետությանն անցած գույքը, որքան էլ դրա նկատմամբ գայթակղությունը կարող է մեծ լինել։

Այս պահին գործ ունենք նման մեկ գույքի հետ։ Բայց առաջիկայում դրանց թիվը կարող է ավելանալ` կապված անցումային արդարադատության կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումների հետ։

Վերջին տվյալներով, դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության վարույթում գտնվում է շուրջ 300 պաշտոնատար անձի վերաբերյալ ուսումնասիրություն, որից 11-ի մասով ուսումնասիրությունն ավարտվել է, և 3 հայցադիմում ուղարկվել է դատարան:

Դժվար է ասել, թե այդ ուսումնասիրությունների ո՞ր մասը կավարտվի գույքի բռնագանձմամբ, բայց ակնհայտ է, որ բռնագանձվելու դեպքում՝ հետագայում կառավարությունը կանգնելու է այդ գույքն իրացնելու լուրջ խնդիրների առաջ։

Սեփականության վերաբաշխումը հեշտ բան չէ՝ անկախ նրանից, այդ պրոցեսն արդարացի՞ է, թե՞ ոչ։ Ու քչերը կգտնվեն, որ կմտնեն նման խաղերի մեջ։ Առավել ևս, որ ոչ մեկը չի կարող երաշխավորել, թե ինչ է լինելու վաղն այդ գույքի հետ։

168.am