Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պետությանը վերադարձված 124 անշարժ գույք, դատարան հանձնված քրեական գործերի 23,8% աճ, նախաքննության ժամկետների կրճատում Ապարանում վերանորոգվում է թիվ 1 մանկապարտեզը․ այն նախատեսված է 90 երեխայի համար Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ․ տեղի կունենա հանդիպում Վլադիմիր Պուտինի հետ Այս գեղեցիկ տոնը թող դառնա նոր նվաճումների և ծրագրերի իրականացման սկիզբ Հայաստանում ասորական համայնքի համար․ ՄԻՊ-ի ուղերձը Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել Վթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Կրթություն, գիտություն, տեխնոլոգիաներ․ Երևանն ու Թեհրանը խորացնում են կապերը Արձանագրվել է ազնվացեղ եղջերուի բնության մեջ առաջին ձագի ծնունդը Քո մարզադահլիճը՝ քո բակում. մարզվելը հասանելի է և անվճար Հայաստանը հերթական վարկանիշային աղյուսակով դասվել է ամենաանվտանգ երկրների ցանկում․ ՆԳՆ YouTube. Արդյո՞ք այն կդառնա դրամ վաստակելու հարթակ

Պետությանը վերադարձված 124 անշարժ գույք, դատարան հանձնված քրեական գործերի 23,8% աճ, նախաքննության ժամկետների կրճատումԱպարանում վերանորոգվում է թիվ 1 մանկապարտեզը․ այն նախատեսված է 90 երեխայի համարՆիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ․ տեղի կունենա հանդիպում Վլադիմիր Պուտինի հետԱյս գեղեցիկ տոնը թող դառնա նոր նվաճումների և ծրագրերի իրականացման սկիզբ Հայաստանում ասորական համայնքի համար․ ՄԻՊ-ի ուղերձըԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՎթարային ջրանջատում Երևանի Շենգավիթ վարչական շրջանումԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԿրթություն, գիտություն, տեխնոլոգիաներ․ Երևանն ու Թեհրանը խորացնում են կապերըԱրձանագրվել է ազնվացեղ եղջերուի բնության մեջ առաջին ձագի ծնունդըՔո մարզադահլիճը՝ քո բակում. մարզվելը հասանելի է և անվճարՀայաստանը հերթական վարկանիշային աղյուսակով դասվել է ամենաանվտանգ երկրների ցանկում․ ՆԳՆYouTube. Արդյո՞ք այն կդառնա դրամ վաստակելու հարթակՆոր հաշվարկային կարգով էլեկտրամոբիլների գույքահարկը էականորեն նվազում է․ Կառավարության որոշումն ուժի մեջ է մտելԵվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ «Կերտելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսի ներքոԱջակցությունը կազմում է 50%՝ առավելագույնը 1-1.5 մլն դրամ՝ կախված սերտիֆիկատի տեսակից․ Գևորգ Պապոյանը մանրամասներ է հայտնումՔննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման և կեղտաջրերի մաքրման ծրագրերըՀրդեհ Երևանի Սերո Խանզադյան փողոցում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկՓարիզի գագաթնաժողովում ներկայացվել են COP17-ին ընդառաջ ՀՀ նախագահության առաջնահերթությունները ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՂրիմում ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի անդամները և ուղևորները զոհվել ենԵրևանում կկատարվի երթևեկության փոփոխություն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵգիպտոսը, Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան ձևավորում են ինքնուրույն դաշինքԱրսենալը բանակցություններ է վարում Ռեալի ֆուտբոլիստի ձեռքբերման շուրջԼեհաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկըՀայաստանը շարունակում է դասվել ահաբեկչական ռիսկից զերծ երկրների թվումՄեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 3 անհետ կորած. ՆԳՆԱմառային տրանսֆերային պատուհանը մոտենում էՌեալը ամռանը թիմ կվերադարձնի երեք ֆուտբոլիստի«Եվրատեսիլը» կունենա ասիական տարբերակ«Խազեր 2026». երաժշտական տոն, գեղեցիկ շոու և բոյկոտՀայաստանի օպերային թատրոնը՝ Opera Europa միջազգային հեղինակավոր կազմակերպության անդամԴուրովը քննադատել է Apple-ին՝ ռուսական VPN-ները հեռացնելու համարՓալմ Բիչի օդանավակայանը կվերանվանվի Դոնալդ Թրամփի անունովՄ-19․ Հայաստանի հավաքականը 9-0 հաշվով ջախջախել է ՋիբրալթարինԳերմանիայում բնակվող շուրջ 1 միլիոն սիրիացի փախստականների 80 տոկոսը պետք է վերադառնա հայրենիք. ՄերցՀՀ վարչապետն ու ԵՄ քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավարն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանըԵրևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերելՖոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ տարածաշրջանային գլխավոր տնօրենը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերըՀայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության քրոնիկոնըՊատերազմը դադարեցնելու համար Վաշինգտոնը պատրաստ է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա. ԶելենսկիԳրեթե մեկ ամսվա տեղումները՝ մեկ օրումԲոլոր նավերը պետք է անցնեն Հորմուզի նեղուցով՝ բացառապես Իրանի թույլտվությամբԿԸՀ-ն լիարժեք վերահսկում է նախընտրական քարոզչությունը․ հայտարարությունԹրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJՔրեական և համաքային ոստիկանները տարբեր հանցագործությունների մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերելԲելգիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱՄՆ Սրբոց Ղևոնդյանց առաջնորդանիստ մայր տաճարում կազմակերպվել էր համերգ-ընդունելությունՆոր փոստային բացիկ՝ նվիրված Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին․ «Հայփոստ»
Հայաստան

Ի՞նչ է կատարվում Գյումրվա ռեստորաններում․ QR կոդի պահանջը զայրացնում է հաճախորդներին

 Aravot.am-ը Գյումրու պատմական կենտրոնում գործող ռեստորաններից մեկի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանից հետաքրքրվեց, թե հունվարի 22-ից ուժի մեջ մտած սահմանափակումը, համաձայն որի՝ հանրային վայրեր մուտք գործելիս քաղաքացիները պետք է ներկայացնեն պատվաստումը կամ 72 ժամվա ընթացքում արված թեստավորումը հավաստող փաստաթուղթը, ի՞նչ ազդեցություն է թողնում ռեստորանային բիզնեսի վրա, արդյո՞ք խնդիր չի առաջացնում։

Կարեն Հարությունյանն ասաց, որ հինգ օր է՝ անընդմեջ ստուգումներ են իրենց ռեստորանում, իրենք խստորեն պահպանում են պահանջը, սակայն այն առաջին հերթին դուր չի գալիս ռեստորանի հաճախորդներին։ Երբ փորձում են QR կոդ պահանջել, քաղաքացիներից շատերը բորբոքվում են, նյարդայնանում, չեն ցանկանում ցույց տալ։

Բացի այդ, ըստ մեր զրուցակցի, այս հինգ օրերին նկատելի է հաճախորդների թվաքանակի նվազում։ Նույնիսկ եղել է դեպք, երբ 18 հոգանոց խմբով այցելել են ռեստորան, նրանցից երկուսը QR կոդ չեն ունեցել, ռեստորանում նրանց ներս չեն թողել, մյուս 16 հոգին էլ նեղանալով հեռացել են՝ չմասնակցելով միջոցառմանը։

«Այդ մի օրինակը չէ, նման դեպքերն այս օրերի ընթացքում շատ են, եթե գումարային տեսքով հաշվենք, հենց այդ դեպքի պատճառով մեծ գումար կորցրեցինք այդ օրը։

Պարզ է, որ ֆինանսական մեծ վնաս ենք կրում, պատկերացրեք ամսվա կտրվածքով ինչ վնասներ կկրենք։ Եվ սա այն դեպքում, երբ կորոնավիրուսի տարածման պատճառով բավական երկար ժամանակ չենք աշխատել ու դեռ ուշքի չեկած՝ նոր հարված ենք կրում։

 Եթե մարդը չունի QR կոդ, չեմ կարծում ռեստորան այցելելու համար անպայման կգնա, կպատվաստվի։ Ես չեմ ասում, թե դեմ եմ պատվաստմանը, մեր ամբողջ աշխատակազմը՝ մոտ 40 հոգի բոլորը պատվաստված են։ Ուղղակի այստեղ մի նրբություն կա․ եթե նման որոշում է ընդունվում, իմ կարծիքով՝ դա պիտի պարտադիր լինի ոչ միայն հանրային վայրերում, այլ տրանսպորտում, խանութներում ու բոլոր այն վայրերում, որտեղ օրվա ընթացքում կարող է լինել քաղաքացին։ Տեսեք, նախքան սննդի վայր հասնելն այդ նույն քաղաքացին օգտվում է երթուղային տրանսպորտից, խանութ մտնում ու հետո ասենք որոշում է գալ սննդի օբյեկտ, այդ ընթացքում նրանից ոչ մի տեղ QR կոդ չի պահանջվել, չեն ստուգել ու հանկարծ սննդի օբյեկտում են պահանջում։ Բնականաբար, քաղաքացին այդ ընթացքում կարող է վարակվել ու գալ սննդի օբյեկտ՝ վիրուսն իր մեջ կրելով»,-ասում է Կարեն Հարությունյանը։

Ըստ Կարեն Հարությունյանի, ռեստորանում առնվազն նոր հաստիք է պետք, որ ամբողջ օրը մուտքի մոտ ստուգի QR կոդերը։ Ըստ նրա, հավելյալ աշխատանք է ստացվում․ գործատուն մեծ վնասներ է կրելու․ ներկա պահին այս որոշմամբ պայմանավորված՝ ոչ միայն սննդի օբյեկտների ֆինանսական շրջանառությունն է նվազում, այլ նոր հաստիք բացելու անհրաժեշտություն առաջացնում։

Մեր զրուցակիցն առաջարկում է կառավարությանը գոնե այս հարցում օգնել, ըստ նրա, կառավարությունը կարող է միջնորդել կամավորներ տրամադրելու, որոնք կլինեն բժշկական համալսարանի կամ ուսումնարանի ուսանողներ և իրենց պրակտիկան կանցակցնեն հանրային վայրերում՝ հսկելով QR կոդերի առկայությունը ու մասնագիտորեն կբացատրեն, թե ինչու է պետք պատվաստվելը։

«Հաճախորդներն այնքան հարցեր են տալիս՝ ինչո՞ւ պիտի պատվաստվենք, դա մեզ ի՞նչ կտա, ինչո՞ւ եք պահանջում QR կոդ, մեր աշխատակիցը, բնականաբար, չի կարող մասնագիտորեն բացատրել՝ ինչի՞ համար պիտի պատվաստվեն, կամ ի՞նչ կտա նման որոշումը, թող այդ մարդիկ գան, ճշգրիտ բացատրություն տան այդ հարցերին։

Կարծում եմ գովազդներից կամ տեսահոլովակներից բացի, սա էլ միջոց կլինի մարդկանց իրազեկելու պատվաստման անհրաժեշտության մասին»,- ասում է Կարեն Հարությունյանը։

Այսօր կառավարության նիստից հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ևս անդրադարձել է թեմային։ Պատասխանելով կորոնավիրուսի սահմանափակումներով պայմանավորված տնտեսվարողների մտահոգություններին՝ նախարարն ասել է, որ իրենց մի քանի օրվա տվյալների վրա հիմնված տեղեկությունները ցույց են տալիս, որ ռեստորանային ոլորտի ընկերությունների համախառն վաճառքը մոտ 20 տոկոսով ընկել է։

aravot.am