Աղբանոցը՝ Իջեւանի մուտքի այցեքարտ (Լուսանկարներ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.
Վրաստանի կողմից Տավուշի մարզկենտրոն՝ Իջեւան մտնելիս այս պատկերին ենք բախվում։ Քաղաքից ընդամենը երկու կիլոմետր հեռավորության վրա աղբանոց է՝ Երեւան-Իջեւան մայրուղու անմիջական հարեւանությամբ։
Լուսանկարները ուսումնասիրեք ու կհասկանաք, թե ինչ խայտառակ պատկեր է, որը կարծես չի հուզում եւ ոչ մի պաշտոնյայի։ Կարծես իջեւանցիներին եւս չի հուզում, քանի որ փողոց չեն փակում՝ պահանջելով վերացնել խայտառակ պատկերը։ Չի հուզում այնքան, որ ...
Անգամ այս աղբանոցի հրդեհման հետեւանքով առաջացած ծխածածկույթի պատճառով եղած ավտովթարից հետո, երբ մահացավ երիտասարդ մի տղա, որեւէ մեկը չի մտածում այս խնդրի լուծման մասին։
Իհարկե, բացառված չէ, որ կառավարությունում, Տավուշի մարզպետարանում, Իջեւանի համայնքապետարանում չեն իմացել այս մասին կամ չեն նկատել։ Հիմա իմացաք ու ես հիմա ձեզնից պահանջում եմ մաքրել այս կեղտը։ Դա ձեր անմիջական պարտքն է եւ պարտականությունը։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով