Ունենք պաշտոնապես հաստատված, Բաքվում պահվող 51 և չհաստատված՝ 80 գերի, 200 անհետացման դեպք. Սիրանուշ Սահակյան. tert.am
«Մինչև նոյեմբերի 16-ի դրվագը, ունենք 40 հաստատված և դեռևս Բաքվում պահվող գերիներ, այս թիվը մնացել է անփոփոխ։ Նոյեմբերի 16-ի դրվագով ունեցանք շուրջ երեք տասնյակին մոտ գերեվարման նոր դեպքեր, պաշտոնական տվյալներով՝ 32-ը, որից 21-ը վերադարձվել են, 11-ը դեռևս պահվում են Բաքվում։ Ընդհանուր առմամբ, ունենք 51 հաստատված գերիներ, որոնք դեռևս գտնվում են Ադրբեջանում»,- Tert․am-ի հետ զրույցում ասել է իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
«Միևնույն ժամանակ, մենք ունենք չհաստատված գերեվարման դեպքեր, և այդ խումբը գտնվում է խոցելի վիճակում, նրանք գտնվում են անհայտության մեջ և նրանց ճակատագրերի առնչությամբ նոր տեղեկատվություն չի տրամադրվում, այլ կերպ ասած՝ ենթարկվել են բռնի անհետացման, այս գործերի քանակը շուրջ 80-ն է, կան անհետացման դեպքեր, որոնք շուրջ 200-ն են։ Այդ 80 գերիների մասով ջանքեր պետք է գործադրվեն, որպեսզի նրանց գերեվարումը պաշտոնականացվի`անկախ հետագա դեպքերից։ 2020 թվականի պատերազմի արդյունքում շուրջ 135 գերեվարվածներ հայրենադարձվել են»,- հավելել է Սահակյանը։
Անդրադառնալով վերադարձած գերիներին կալանավորելու դեպքերին՝ իրավապաշտպանը կարծիք է հայտնել, որ Հայաստանում կալանքը, որպես խափանման միջոց, չարաշահվում է։
«Այն իրականացվում է պատժիչ նպատակով, վարույթ իրականացնող մարմինները, փոխանակ բարձրացնեն իրենց պրոֆեսիոնալիզմը, տեխնիկական և այլ հագեցվածությունը, որպեսզի ապահովեն գործերի օբյեկտիվ քննությունը, սովետական հոգեբանությամբ փորձում են ճնշումների միջոցով ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա կառուցել քրեական գործեր։ Իրենց ցանկալի կարճ և ոչ հեռանկարային ինքնախոստովանական ցուցմունք ստանալու նպատակով օգտագործում են կալանքը՝ որպես պատժիչ միջոց։ Ցավոք սրտի, այդ պրակտիկան կիրառվեց շատ խոցելի և զգայուն խմբի նկատմամբ»,- ասել է նա։
Իրավապաշտպանն ընդգծել է, որ այս քայլն արտաքին քաղաքական դաշտում բացասական արձագանք է ստացել՝ Հայաստանի հեղինակության տեսանկյունից։
«Մենք տեսանք նաև՝ ինչպես Ալիևը Հայաստանին մեղադրեց գերիներին խոշտանգելու մեջ։ Այն գործողությունները, որոնք կատարում էին նրանք, վերագրեցին Հայաստանի իշխանություններին։ Ներպետական իրավական տրամաբանությամբ էլ այս կալանավորումները գնահատում ենք ոչ իրավաչափ, դրանք չունեն օրենքով նախատեսված հիմքեր, նաև ապահովված չէ համաչափությունը։ Այդ խնդիրը կարելի էր լուծել ավելի մեղմ խափանման միջոցի ընտրությամբ։ Ես և իմ գործընկերները` Ռուբեն Մելիքյանը և Դավիթ Ավագյանը, որպես պաշտպանյալներ ենք ներգարվել երկու կալանավորվածների գործերին, վիճարկելու ենք խափանման միջոց կալանքը և հետագայում փաստերով դիմելու ենք ՄԻԵԴ։ Վստահորեն կարող եմ ասել, որ փախուստի հեռանկարներ չկան, այդ տղաները հրաժարվել են գնալ երրորդ երկիր և եթե ցանկություն ունենային փախչել, ուղիղ ճանապարհով կգնային»,- ասել է Սահակյանը։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով