«Համոզված եմ, որ ադրբեջանցիները որևէ միլիմետր հետ չեն քաշվել». Վահե Հակոբյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի պնդմամբ՝ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածը, որը վերահսկում է թշնամին, փակ է, այնտեղ ադրբեջանցիները գազալցակայան են կառուցել։
«Մեր կառավարությունը քանի որ իր պատկերացումներում ընդունել է սահմանները, գուցե այդ տրամաբանության մեջ փորձում է ինքն էլ մաքսակետեր շարել, որ ասի, թե՝ տեսեք, այստեղ մեր սահմանն է ավարտվում կամ սկսվում։
Ենթադրում եմ, որ ադրբեջանցիները ցածր գնով են վառելիքը վաճառում, և իրանական ավտոմեքենաները գուցե գնում են ադրբեջանցիների մոտ իրենց մեքենաները վերալիցքավորելու համար։ Այդ ճանապարհը իրանցի վարորդների համար գրավիչ է երկու պայմանով՝ այդ ճանապարհն ավելի լայն է, քան Տաթևի ճանապարհը, և Ադրբեջանի կողմից ունեն առաջարկվող էժան վառելիք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վահե Հակոբյանը։
Ըստ նրա, Տաթևի ճանապարհը մշտապես խցանված է, մեքենաներն անցնում են 2-3 ժամում, և մշտապես մառախուղ է։
Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, երբ ներկայիս կառավարությունը փոխվի, և իշխանության գան այնպիսի մարդիկ, որոնց քայլերը կբխեն ազգային ու պետական շահից՝ հնարավորություն կստեղծվի թշնամուց ազատել այդ ճանապարհները և ոչ միայն։
«Այդպիսի մարդիկ այսօր կան, օրինակ, նույն «Հայաստան» դաշինքը, մենք այսօր պատրաստ ենք այդ բոլոր պարտավորությունները վերցնել մեզ վրա, նկատի ունեմ՝ պետական ու ազգային շահը բերենք առաջին պլան»,- հավելեց Վահե Հակոբյանը։
Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե թշնամին հետ է քաշվել Իշխանասարի հատվածից, Վահե Հակոբյանն ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի։
«Այժմ այնտեղ եղանակային ոչ բարենպաստ պայմաններ են, այնտեղ անհնարին է զգաստ կանգնել, բնականաբար, ադրբեջանցիները թաքնվել են, այդ պատճառով պետք է, չէ՞, հղում անել գյուղապետի հայտարարության վրա։ Իրենք ինչպե՞ս կարող են հետ քաշվել, երբ տեսնում են, որ իրենց դիմաց թուլամորթ, անատամ մեկն է։ Ես դեռևս չեմ հասցրել որևէ տեղեկատվություն ստանալ, բայց համոզված եմ, որ ադրբեջանցիները որևէ միլիմետր հետ չեն քաշվել, ինչի՞ դիմաց պետք է հետ քաշվեն, մեր ՊՆ-ի՞ց վախեցան»,- շեշտեց Վահե Հակոբյանը։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ