Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունը Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով
Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել։ Այս մասին ասվում է Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների հայտարարության մեջ։
«Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Գ. Ալիեւը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. Վ. Փաշինյանը եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինը, 2021 թվականի նոյեմբերի 26-ին հանդիպեցինք Սոչիում եւ քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաեւ տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունը:
Վերահաստատեցինք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների խստորեն պահպանման ու հետեւողական իրականացման մեր հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության եւ տնտեսական զարգացման։ Պայմանավորվեցինք ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների հնարավորինս շուտ լուծմանը։
Նշեցինք ռուսական խաղաղապահ զորախմբի կարեւոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման եւ անվտանգության ապահովման գործում։
Պայմանավորվեցինք քայլեր ձեռնարկել ադրբեջանա-հայկական սահմանին կայունության եւ անվտանգության մակարդակը բարձրացնելու եւ Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ՝ կողմերի խնդրանքով Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ դրա հետագա սահմանագծմամբ:
Բարձր գնահատեցինք Եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործում, որը ստեղծվել է 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության համաձայն՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետների եւ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետի համատեղ նախագահությամբ։ Ընդգծեցինք տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար կոնկրետ նախագծերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ