Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ում այսօր մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Հովհաննիսյանն ու Նարեկ Գրիգորյանը Հայաստանն ինքնուրույն կկայացնի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա Կալաս ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը Անկարայում արտակարգ վայրէջքից հետո Իսպանիայի վարչապետը ժամանել է Երևան Զելենսկին ցանկանում է վերջ դնել պատերազմին, բայց հարց է, թե ով կարող է միջնորդել խաղաղությանը Այսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան Կոստանյան Երևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. ուղիղ Նոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթները ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարը ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը. ուղիղ «Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոն

Ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ում այսօր մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Հովհաննիսյանն ու Նարեկ ԳրիգորյանըՀայաստանն ինքնուրույն կկայացնի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա ԿալասԲողոքի ակցիա՝ ԵՔՀ գագաթնաժողովին զուգահեռԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգըԱնկարայում արտակարգ վայրէջքից հետո Իսպանիայի վարչապետը ժամանել է ԵրևանԶելենսկին ցանկանում է վերջ դնել պատերազմին, բայց հարց է, թե ով կարող է միջնորդել խաղաղությանըԱյսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան ԿոստանյանԵրևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. ուղիղՆոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթներըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը. ուղիղ«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոնԵվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասինԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կուղեկցի» Հորմուզի նեղուցում արգելափակված նավերինԱդրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակԱլիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ ՄակրոնԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹուրքիայի փոխնախագահը ժամանեց ԵրևանԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփԲելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ ԵրևանումԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղԵրևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովըԻսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ԹուրքիայումԻտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ ՌյուտենՎարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնումՀայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները
Քաղաքականություն

Պատերազմը չի բացառվում Փաշինյանի մնալու դեպքում. քաղաքական անմեղսունակություն է խաղաղության դարաշրջան բացելու մասին խոսելը. Խամոյան

Մինչև 2018 թվականի իշխանափոխությունը որպես լրագրող աշխատած, իսկ 2018-ի իշխանափոխությունից հետո իշխանական պատգամավոր դարձած Արթուր Հովհաննիսյանը, Վահագն Հովակիմյանը, Թագուհի Ղազարյանը և Սարգիս Խանդանյանը հեղինակել են օրենքի նախագիծ, որով առաջարկել են փոփոխություն կատարել ԶԼՄ մասին օրենքում և հարակից մի շարք այլ օրենքներում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների առաջարկած փոփոխությամբ՝ նախատեսվում է այսուհետև չնույնականացված աղբյուրին հղում անելիս հրապարակված նյութի համար պատասխանատավությունը թողնել բացառապես տվյալ նյութն արտատպած լրատվամիջոցի վրա, որովհետև, ինչպես հիմնավորում են իրենց տեսակետը նախագծի հեղիակները, չնույնականացված աղբյուրը գտնելն ու պատասխանատվության ենթարկելն անհնար է։

Առաջակվող մեկ այլ փոփոխությամբ՝ նախատեսվում է արգելել պետական կառույցներում լրատվամիջոցների հավատարմագրումը, եթե տարեսկզբից մինչև մարտ ամսվա ավարտը լրատվամիջոցը չի ներկայացրել իր ֆինանսական հաշվետվությունները և չի բացահայտել ֆինանսական հոսքերի աղբյուրները։

Նախագիծը հոկտեմբերի 28-ի ԱԺ քառօրյայի ավարտին ընդունվեց բացառապես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 53 պատգամավորի կողմ ձայներով։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, խոսելով նման փոփոխությունները ծնող պատճառների մասին, նշեց՝ դրանք անհրաժեշտ էին բացառապես իշխանությանը։

«Այս օրենքի նախագիծը հետապնդում է բացառապես մեկ նպատակ՝ սահմանափակել լրատվամիջոցերի իրավունքները՝ ի հեճուկս իրենց արած հայտարարությունների, թե կողմ են մամուլի ազատությանը։ Իրականում 2018 թվականից այս իշխանությունն արել է ճիշտ հակառակը. բոլորս ենք հիշում, թե ինչպե՞ս էին լրատվամիջոցների ցանկ հրապարակում և ընթերցողի փոխարեն որոշում, թե ո՞վ, ի՞նչը, որտեղի՞ց կարդա՝ ձևավորելով իրենց համար լրատվամիջոցների սև ցուցակ, իսկ իրականում բացահայտելով իրենց բռնատիրական հակումները»,- ասաց պատգամավորը։


Ըստ նրա՝ իշխանական պատգամավորները խորհրդարան են բերել մի նախագիծ, որի վերաբերյալ չեն կարողացել ներկայացնել մի պարզ հիմնավորում և չեն կարողացել պատասխանել հարցին՝ եթե անգամ ԱԱԾ-ն չի կարողանում բացահայտել և նույնականացնել, օրինակ, այս կամ այն տելեգրամյան ալիքում հրապարակման աղբյուրը, լրատվամիջոցն այդ ինչպե՞ս է դա անելու։

«Գագիկ Սողոմոնյան անուն-ազգանունով օգտատիրոջը բացահայտելու համար մի ողջ հիմնարկ՝ ԱԱԾ-ն, աշխատեց, անգամ մարդիկ կալանավորվեցին, բայց արդյունքում չկարողացան բացահայտել, թե ո՞վ է կանգնած այդ անուն-ազգանունով օգտատիրոջ հետևում, ուստի նման դրույթով ընդամենը վերահսկելու են լրատվական հոսքերը և ոչ թե կանխելու ֆեյքնյուզի տարածումը։ Իսկ այն բացատրությունը, թե չնույնականացված աղբյուրը կարող է Ազգային անվտանգությանը սպառնացող լրատվություն հրապարակել, անիմաստ է, որովհետև ո՞վ է ասում, որ գրանցման տեղ և հասցե ունեցող լրատվամիջոցը չի կարող նման տեղեկություն հրապարակել, հետևապես, եթե իրեք պնդում են, թե ֆեյք լուրի դեմ են պայքարում, ապա այդ պայքարը տանելու համար պետք է ոչ թե լրատվամիջոցի, այլ հենց ֆեյքերի դեմ պայքարել»,- ասաց Խամոյանը՝ ընդգծելով՝ թեև նախագծի լրամշակված տարբերակից դուրս է հանվել արգելքը՝ անանուն աղբյուրներին հղում անելու՝ հասկանալով, որ անանուն աղբյուրի դեմ պայքարելով կարող են միջազգային խայտակառության առաջ կանգնել, իշխանական պատգամավորները ստիպված են եղել անանուն աղբյուր ձևակերպումը փոխարինել չնույնականացված աղբյուր ձևակերպումով, թեև իրենց նպատակը մնացել է նույնը։

«Նրանց իրական պայքարն անանուն աղբյուրների դեմ է, որոնց հղում անելով է կայացել Նիկոլ Փաշինյանը որպես լրագրող, խմբագիր, իսկ հետո՝ երկրի ղեկավար»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, թե Փաշինյանը քաջ գիտակցում է լրագրողների ուժը, օրենքի դրույթներով փորձել են հասնել նաև հնարավորինս քիչ հավատարմագրումների, այդ պատճառով էլ, ֆինանսական հաշվետվության հարցը բերել կապել են պետական համակարգում լրագրողին հավատարմագրել-չհավատարմագրելու հարցի հետ։

Խամոյանի փոխանցմամբ՝ այս սահմանափակումներն իրենց նպատակին չեն հասնելու, քանի որ որևէ իշխանության չի հաջողվել հաղթել մամուլի հետ ճակատամարտում կամ պատերազմում. չի՛ հաջողվելու նաև Փաշինյանին ու նրա իշխանությանը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի և նրա իշխանության դեմ ընդդիմության պայքարին, ապա ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը նշեց՝ այս հարցում աներկբա է՝ պայքարը հաջողության կարող է հասնել Ազգային ժողով+փողոցային պայքար բանաձևի արդյունքում։

«Մարդկանց պետք է բացատրել, թե ի՞նչ է տեղ ունեցել, և, որ ամենավտանգավորն է՝ ի՞նչ կարող է տեղի ունենալ, եթե այս իշխանությունը մնա։ Մենք խիստ կասկածներ և հիմնավոր մտահոգություն ունենք՝ եթե այս իշխանությունը մնա, ոչ միայն նոր պատերազմ կարող է լինել, այլ կարող ենք կորցնել մեր պետականությունը։ Փաշինյանը չի կարող բացել խաղաղության դարաշրջան, նա պարտված երկրի պարտված ղեկավար է։ Հիմա Հայաստանը՝ ի դեմ Փաշինյանի, բանակցությունների սեղանի վրա է, և աշխարհաքաղաքական խաղացողներն առևտուր են անում, թե ո՞ւմ ի՞նչ է հասնելու Հայաստանից, հետևապես՝ քաղաքական անմեղսունակություն է այս վիճակում ասել, թե՝ բացում եմ խաղաղության դարաշրջան»,- խոսքը եզրափակեց պատգամավորը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում