Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ում այսօր մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Հովհաննիսյանն ու Նարեկ Գրիգորյանը Հայաստանն ինքնուրույն կկայացնի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա Կալաս ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը Անկարայում արտակարգ վայրէջքից հետո Իսպանիայի վարչապետը ժամանել է Երևան Զելենսկին ցանկանում է վերջ դնել պատերազմին, բայց հարց է, թե ով կարող է միջնորդել խաղաղությանը Այսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան Կոստանյան Երևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. ուղիղ Նոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթները ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարը ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը. ուղիղ «Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոն

Ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ում այսօր մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Հովհաննիսյանն ու Նարեկ ԳրիգորյանըՀայաստանն ինքնուրույն կկայացնի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա ԿալասԲողոքի ակցիա՝ ԵՔՀ գագաթնաժողովին զուգահեռԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգըԱնկարայում արտակարգ վայրէջքից հետո Իսպանիայի վարչապետը ժամանել է ԵրևանԶելենսկին ցանկանում է վերջ դնել պատերազմին, բայց հարց է, թե ով կարող է միջնորդել խաղաղությանըԱյսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան ԿոստանյանԵրևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. ուղիղՆոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթներըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը. ուղիղ«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոնԵվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասինԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կուղեկցի» Հորմուզի նեղուցում արգելափակված նավերինԱդրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակԱլիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ ՄակրոնԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹուրքիայի փոխնախագահը ժամանեց ԵրևանԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփԲելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ ԵրևանումԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղԵրևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովըԻսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ԹուրքիայումԻտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ ՌյուտենՎարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնումՀայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները
Քաղաքականություն

Բոլոր բունկերներից դուրս գալու ժամանակը

Մենք այս նոյեմբերի 10-ը դիմավորում ենք դարձյալ անպատրաստ՝ պետություն չունեցող ժողովրդի պես։ Չեն գործում պետական և հանրային ինստիտուտները, չկա որևէ համակարգ, որը թեկուզ կարճաժամկետ, բայց ամբողջական տեսլական կառաջարկի մոլորված ժողովրդին և պարտված պետությանը։

Մի ամբողջ տարի մենք խուսափեցինք դժվար հարցերի շուրջ բաց խոսել։ Ու, եթե մեկ տարի առաջ բունկերում միայն Նիկոլն էր թաքնված, իսկ պրոցեսները թողնված էին փողոցի ողորմածությանը, ապա այս տարի բունկերում է, մեծ հաշվով, երկրի և ժողովրդի ողջ վերնախավը, իսկ այլոց ողորմածությանը թողնված է պետությունը։
Եթե անցյալ տարի նոյեմբերի 10-ին մենք կարող էինք ասել, որ չի պարտվել ժողովուրդը, չի պարտվել պետությունը, այլ պարտվել է իշխանությունը, ապա մեկ տարվա մեր հավաքական վարքագիծն ու հունիսի 20-ի ընտրությունները թույլ են տալիս մտածել, որ այո, պարտվել է պետությունը։
Մեկ տարին բավարար ժամանակ էր՝ գոնե ձևակերպելու առավել հրատապ հարցերը։ Մենք դա չենք արել, իսկ չանելը նշանակում էր՝ ժամանակ կորցնել ու էլի պատրաստ չլինել՝ ո´չ պատերազմին, ոչ էլ՝ խաղաղությանը։
Մեկ տարում մեր շուրջը հակառակորդը ստրատեգիական ճանապարհներ, թունելներ, օդանավակայաններ է կառուցել։ Մենք այս ընթացքում ամրաշինել ենք ԱԺ ամբիոնի շրջակայքը՝ «դիվերսանտ ընդդիմադիրների» դեմ հուսալի պաշտպանական գիծ կառուցելով, և դեմքի լրջագույն արտահայտությամբ հանձնաժողովի փոխնախագահի ընտրություն ենք տապալում։
Ի՞նչ է պետք հասկանալ այս նոյեմբերի 10-ից, որո՞նք են այդ հարցերը, որ ունենալու են դժվար, գուցե՝ աննկարագրելի դժվար պատասխաններ, բայց որոնց շուրջ մենք պարտավոր ենք բաց քննարկում ծավալել։ Եթե այս անգամ էլ մենք դա չանենք, մեզ ուղղակի կհրամցվեն պատրաստի պատասխաններ, և նույնիսկ չեն առաջարկի դրանք ընկալել։
Պատմական անորոշությունների և լուծումների ողջ ներկապնակը կարելի է խմբավորել երեք հարցախմբի մեջ։

- Ճգնաժամի էությունը. ի՞նչ ճգնաժամ ունենք պատերազմի հետևանքով
- Հայկական աշխարհի հեռանկարը
- Հայ-ռուսական հարաբերությունների նոր բովանդակությունը

Սրանք այն հարցերն են, որոնք քննարկելիս կստեղծվի անհրաժեշտ միջավայրը՝ նոր քաղաքական պրոցեսների և նոր դեմքերի ձևավորման համար։ Սրանք այն հարցերն են, որոնք նոր մտածողություն և նոր՝ ադեկվատ պատկերացումներ կձևավորեն և դրանով կխթանեն փակուղուց ելքեր գտնելու և ներհասարակական կամ միջէլեկտորալ երկխոսություն (բանակցություններ) սկսելու գործընթացը։ Որ վերջապես դուրս գանք բունկերներից։


Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ