Կուման. Տանը «Ռեալին» պարտվելուց հետո դժվար է դրական պահեր գտնել
«Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալից» կրած 1։2 հաշվով տնային պարտությունը Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում։
«Արդյունքից դժգոհ եմ։ Կարծում եմ՝ առաջին խաղակեսում լավ խաղացինք։ դեստը հնարավորություն ուներ գրավել մրցակցի դարպասը։ Գիտեինք, որ ծանր է լինելու, եթե «Ռեալը» գոլ խփի՝ հաշվի առնելով նրանց խաղամակարդակը պաշտպանությունում։
Մեր խաղացողները չկարողացանք ստեղծել բացահայտ գոլային պահեր, չէին հաջողվում վերջին փոխանցումները։
Տանը «Ռեալին» պարտվելուց հետո դժվար է դրական պահեր գտնել։ Տհաճ պարտություն է, բայց պետք է ընդունել եւ շարժվել առաջ։ «Էլ Կլասիկոյում» ավելին ես կորցնում, քան 3 միավոր։ Ես դա հասկանում եմ, բայց նահանջել չի կարելի, արդեն չորեքշաբթի հանդիպում ունենք։ Առաջնությունը երկար է»,- Կումանի խոսքը մեջբերում AS-ը։
Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Բարսելոնան» հոկտեմբերի 27-ին կհյուրընկալվի «Ռայո Վալյեկանոյին»։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Մեկ հպումով հնարավոր կլինի արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից