Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանն ինքնուրույն կկայացնի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա Կալաս ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը Անկարայում արտակարգ վայրէջքից հետո Իսպանիայի վարչապետը ժամանել է Երևան Զելենսկին ցանկանում է վերջ դնել պատերազմին, բայց հարց է, թե ով կարող է միջնորդել խաղաղությանը Այսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան Կոստանյան Երևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. ուղիղ Նոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթները ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարը ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը. ուղիղ «Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոն Եվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասին

Հայաստանն ինքնուրույն կկայացնի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա ԿալասԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգըԱնկարայում արտակարգ վայրէջքից հետո Իսպանիայի վարչապետը ժամանել է ԵրևանԶելենսկին ցանկանում է վերջ դնել պատերազմին, բայց հարց է, թե ով կարող է միջնորդել խաղաղությանըԱյսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան ԿոստանյանԵրևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. ուղիղՆոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթներըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը. ուղիղ«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոնԵվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասինԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կուղեկցի» Հորմուզի նեղուցում արգելափակված նավերինԱդրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակԱլիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ ՄակրոնԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹուրքիայի փոխնախագահը ժամանեց ԵրևանԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփԲելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ ԵրևանումԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղԵրևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովըԻսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ԹուրքիայումԻտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ ՌյուտենՎարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնումՀայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահը
Քաղաքականություն

Մեր տեղը` ձևավորվող աշխարհքաղաքական դաշինքներում. Արմեն Գեւորգյան

Տարածաշրջանային ռազմավարական համագործակցության նոր բանաձևերի և ձևաչափերի շուրջ ինտենսիվ քննարկումներ են ընթանում։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Շատ կարևոր է՝ այդ բանաձևերի հետևում նկատել բոլոր դերակատարների հիմնական ձգտումներն ու ցանկությունները, ինչպես նաև` կարողանալ կողմնորոշվել սեփական ռազմավարական պատկերացումների հարցում։ Գլոբալ առումով մեզ հետ կապված առկա է երկու հոսանք․

տարածաշրջանում իր ազգային ռազմավարական շահերն ամրապնդելու և առաջատար դիրքերը պահպանելու՝ Ռուսաստանի ցանկությունը,

Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու ձգտումը։ Հենց այս գլոբալ գործընթացներն են կանխորոշելու այսպես կոչված 3+1 բանաձևի փոխակերպումը 3+3+2 բանաձևի՝ 3+3-ի միջոցով, և կամ՝ այն թողնելու անփոփոխ։ 3+3+2 բանաձևում կարող են փոփոխական լինել վերջին երկուսը․ այն կարող է ներառել ԱՄՆ-ը և ԵՄ-ն, կամ Հնդկաստանն ու Չինաստանը։ (Այս բանաձևերի մասին մանրամասն գրել եմ նախորդ հոդվածում՝)

Արևմուտքը ձգտելու է առավելագույնի հասցնել ԵԱՀԿ ՄԽ ներգրավվածությունը, բարձրացնել Ղարաբաղի կարգավիճակի հարցը և նպատակաուղղված կերպով հակառուսական հասարակական տրամադրություններ ձևավորել՝ փորձելով խարխլել տարածաշրջանում առկա՝ Ռուսաստանին ձեռնտու ստատուս քվոն, ինչպես նաև ամրապնդել Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների նկատմամբ՝ հաղորդակցությունների և բաց սահմանների միջոցով։ Օգտագործելու է ռուս-վրացական հակամարտությունը՝ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության ընդլայնումը զսպելու նպատակով։

Արևմուտքը՝ իր ազդեցության ներքին ցանցի միջոցով, հնարավորություն է ստացել Հայաստանում ակտիվորեն խթանել սեփական ներքին օրակարգը՝ առավելագույնս արդյունավետորեն ձևավորելով և ամրապնդելով հակառուսական տրամադրություններ, իսկ խաղաղության և հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայի միջոցով՝ ամրապնդելու Թուրքիայի դիրքերը և առավելագույնս չեզոքացնելու Իրանին։ Այս համատեքստում հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ ամենաարմատական հակառուսական կուսակցություններից մեկը հաղթանակ է տանում Մեղրիի տեղական ընտրություններում, որտեղ սահմանը պաշտպանում են ռուս սահմանապահները, իսկ հիմնական աշխատատեղերն ապահովում է ռուսական կապիտալը։ Սա գուցե կհամարվի ընտրական տեխնոլոգիական լուծում, այլ ոչ՝ բովանդակության արձանագրում, բայց նման խճճված տարածաշրջանում մանրուքները կարևոր են։

Տարածաշրջանային գործընթացների արևմտյան հոսանքի շրջանակներում անհրաժեշտ է հասկանալ դաշնակիցների միջև համագործակցության սխեման: Արևմտյան դաշինքն արդեն իսկ կոնկրետ ուրվագիծ է ստանում՝ ԱՄՆ-ԵՄ-Թուրքիա-Իսրայել տեսքով, վերջինիս հարում է Վրաստանը՝ իր՝ հիմնականում հակառուսական ձգտումներով։ Այդ դաշինքի նպատակն է՝ տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին և սահմանափակել Իրանի հնարավորությունները։ Այդ ձգտումները նաև հիմնված են Թուրքիայի՝ ի դեմս Էրդողանի, անթաքույց ցանկությունների վրա՝ դառնալու ոչ միայն տարածաշրջանի «նայողը», այլև՝ թյուրքական աշխարհի առաջնորդն ու աշխարհում մահմեդականների շահերի պաշտպանը։ Թուրքիայի՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Իսրայելի հետ հարաբերություններում առկա տեսանելի խնդիրները իրավիճակային բնույթ են կրում, քանի որ ռազմավարական տեսանկյունից նրանց շահերը համընկնում են։ Այդ մասին են վկայում նաև Լիսաբոնում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի վերջին քննարկումները:

Ըստ ԶԼՄ-ների հրապարակումների՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Ահմեթ Յըլդըզի պատրաստած զեկույցում նշվում է, որ Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի դեմ «զսպող ուժ» է, և որ տարածաշրջանային խնդիրների շուրջ ԱՄՆ-ն ու Թուրքիան կարող են միավորել ուժերը: Յըլդըզի պատրաստած՝ «Տրանսատլանտյան կապերը և ծանրաբեռնվածության բաշխումը՝ փոփոխվող ռազմավարական միջավայրում» զեկույցը միաձայն ընդունվել է ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանում: Զեկույցում առաջարկվում է տրանսատլանտյան կապերի ամրապնդման և ՆԱՏՕ-ի՝ մինչև 2030թ-ը ռազմավարության շրջանակներում ծանրաբեռնվածության ավելի արդար բաշխման ճանապարհային քարտեզ, ինչպես նաև գնահատվում է ՆԱՏՕ-ի վերաբերյալ դաշինքի անդամների մոտեցումը։ Զեկույցում նշվում է, որ Թուրքիան բաց է՝ ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները վերափոխելու հարցում․ ընդ որում, ամերիկյան նոր վարչակազմի դիրքորոշումը, որը անկյունաքարային է համարում դիվանագիտությունն ու երկխոսությունը, կարող է ճանապարհ հարթել Վաշինգտոնի և Անկարայի միջև տարածաշրջանային խնդիրների՝ առաջին հերթին՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ընդհանուր քաղաքականության համար։ Նշվում է, որ Եգիպտոսի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները բարելավելու՝ Թուրքիայի ջանքերը նույնպես «կնպաստեն տրանսատլանտյան համագործակցության շրջանակներում նոր էջի բացմանը»։

Այս դաշինքին կարող է դիմակայել այսպես կոչված Արևելյան Դաշինքը՝ ի դեմս Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի և Չինաստանի։ Առանձին դիտարկման առարկա են Հնդկաստանի և Չինաստանի հետաքրքրությունները: Վերջիններս կենսականորեն շահագրգռված են, որպեսզի չամրապնդվի այսպես կոչված մահմեդական-թյուրքական գործոնը, և ցանկանում են վստահ լինել հաղորդակցությունների կայուն գործունեության հարցում, ինչը բխում է վերջիններիս երկարաժամկետ ազգային շահերից։ Անկախ մեր կամքից՝ չի բացառվում, որ իրադարձությունների զարգացման որոշակի փուլում կարող է ձևավորվել գլոբալ հակաթուրքական դաշինք, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում Թուրքիայի դերակատարման նվազեցմանը և չափից ավել ակտիվության սահմանափակմանը։ Մենք պետք է պատրաստ լինենք այդպիսի սցենարի։ Հաշվի առնելով քաղաքական ռեժիմի առանձնահատկությունները՝ ձևավորվող դաշինքների նկատմամբ իր առաջնահերթությունները Ադրբեջանը կսահմանի՝ ելնելով այն հաշվարկից, թե դրանցից ո´ր մեկը կարող է ավելի ինտենսիվորեն ազդել իշխող կլանի իշխանության կայունության և պահպանման վրա։

Երկու դաշինքներն էլ կփորձեն Հայաստանն իրենց կողմը գրավել՝ գայթակղելով ներդրումների և նոր ֆինանսական փաթեթների, նոր բացվող հնարավորությունների, անվտանգության երաշխիքների մասին տարբեր խոստումներով, երկրի ներսում տեղի ունեցով հակաժողովրդական գործընթացների վրա աչք փակելով և այլն։ Սակայն այս ծառայությունների ենթադրյալ գինը շատ բարձր է լինելու՝ ազգային ինքնիշխանության թերարժեքություն և հրաժարում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից։ Այս գործընթացներում գլոբալ դերակատարները առավելագույնս օգտագործելու են հայկական համայնքների գործոնը՝ Հայաստանում հասարակական կարծիքի և երկրի ղեկավարության վրա ազդեցության միջոցով սեփական շահերը առաջ մղելու նպատակով։ Մենք պետք է պատրաստ լինենք այն մեծ սպառնալիքին, որի արդյունքում կարող է խորը տարաձայնություն և անմիաբանություն առաջանալ նաև հայկական աշխարհում:

Մեզ համար հնարավոր զարգացման սցենարներն են․

1. Իսրայելական տարբերակ, երբ ողջ հայկական աշխարհը կհամախմբվի լիարժեք անկախ հայկական պետության գաղափարի շուրջ և կամրապնդի սեփական պաշտպանունակությունը, հակասական աշխարհաքաղաքական միջավայրում կպայքարի հանուն սեփական ազգային շահերի։

2. Միութենական հանրապետություն, երբ Հայաստանը՝ ի հաշիվ սեփական ազգային ինքնիշխանության, կդառնա ավելի խորը ինտեգրացիոն միության մաս։

3. «Կովկասյան Շվեյցարիա». երբ, պահպանելով ընդգծված չեզոք կարգավիճակ, Հայաստանը կունենա բոլոր հարևանների հետ առանց հակամարտությունների և հանգիստ հարաբերություններ:

Շատ կարևոր է գիտակցել, որ սա ժողովրդի և պետության կենսական հեռանկարի ընտրությունն է, որը պետք է հիմնված լինի բացառապես սառը հաշվարկի և պրագմատիզմի վրա։ Մյուս կողմից՝ մենք նույնիսկ այս պայմաններում պետք է անենք ամեն ինչ, որ դա լինի մե´ր ընտրությունը, և ոչ թե՝ մեզ վերապահված բաժինը։ Ամեն միլիմետրում պետք է կարողանալ հասկանալ և պաշտպանել ազգային շահը։ Սա կբերի ոչ թե հակամարտության, այլ՝ սեփական դերի բարձրացմանը։ Եվ վերջապես ակնհայտ է, որ տարբեր բևեռներ փորձելու են խաղացնել հայկական աշխարհի իրենց հատվածները. սա կարող է դառնալ նոր ռիսկ՝ հակամարտություն հայկական աշխարհի և հայկական պետության միջև՝ մի բան, որը որևէ պարագայում թույլ տալ չի կարելի։

Շարունակելի