Աշոտ Խաչատուրյանցը՝ ռուսական Պրեմիեր լիգայի նախագահի միակ առաջադրված թեկնածու
Ռուսաստանի ֆուտբոլային Պրեմիեր լիգայի ընտրական հանձնաժողովն ավարտել է նախագահի թեկնածուների հայտերի ընդունումը։ Գրանցումը հոկտեմբերի 5-ից 8-ն էր։ Ընտրությանը կմասնակցի միայն մեկ թեկնածուն՝ Աշոտ Խաչատուրյանցը, հաղորդում է լիգայի կայքը։
Հոկտեմբերի 5-ից նա Պրեմիեր լիգայի նախագահի պաշտոնակատարն է Սերգեյ Պրյադկինի հեռանալուց հետո։
Նախագահի ընտրությունը տեղի կունենա նոյեմբերի 22-ին։
Սերգեյ Պրյադկինը Պրեմիեր լիգան ղեկավարում էր 2007թ․ նոյեմբերի 14-ից։ Այս տարվա հունվարի 16-ին նա վերընտրվել էր հինգ տարով։ Աշոտ Խաչատուրյանցը նաեւ Ռուսաստանի ֆուտբոլային միության մրցավարական կոմիտեի նախագահն է։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Մեկ հպումով հնարավոր կլինի արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից