Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները ապատեղեկատվության դեմ պայքարում Կատարը Իրանի էներգետիկ օբյեկտների վրա հարվածները որակել է «վտանգավոր և անպատասխանատու» Չինաստանում արտադրված 45 տրոլեյբուսները շուտով կլինեն Երևանում Սիսիան-Գորիս ճանապարհին ձորն ընկած մեքենայի 3 ուղևորները մահացել են, տուժած վարորդը՝ հոսպիտալացվել Իսրայելը շարունակում է ավիահարվածներ հասցնել Լիբանանին Դեսպան Մկրտչյանը և կոնգրեսական Սեթ Մագազիները կարևորել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի օրենսդիր մարմինների միջև համագործակցության ամրապնդումը Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են Եթե Իրանը հարձակվի Կատարի վրա ԱՄՆ-ը կոչնչացնի «Հարավային Պարս»-ը Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ տուժածները հոսպիտալացվել են ՀԷՑ-ը միայն այս հունվարին խնայել է մոտ 40մլն ՀՀ դրամ ֆինանսական միջոցներ 1.2 տարեկան երեխային բռնության ենթարկած կինը կալանավորվել է Սնանկության ինստիտուտն այլևս չի օգտագործվի որպես պարտքերից անբարեխիղճ կերպով ազատվելու գործիք

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները ապատեղեկատվության դեմ պայքարումԿատարը Իրանի էներգետիկ օբյեկտների վրա հարվածները որակել է «վտանգավոր և անպատասխանատու»Չինաստանում արտադրված 45 տրոլեյբուսները շուտով կլինեն ԵրևանումՍիսիան-Գորիս ճանապարհին ձորն ընկած մեքենայի 3 ուղևորները մահացել են, տուժած վարորդը՝ հոսպիտալացվելԻսրայելը շարունակում է ավիահարվածներ հասցնել ԼիբանանինԴեսպան Մկրտչյանը և կոնգրեսական Սեթ Մագազիները կարևորել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի օրենսդիր մարմինների միջև համագործակցության ամրապնդումըԱմբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ ենԵթե Իրանը հարձակվի Կատարի վրա ԱՄՆ-ը կոչնչացնի «Հարավային Պարս»-ը Մյասնիկյան պողոտայում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը․ տուժածները հոսպիտալացվել ենՀԷՑ-ը միայն այս հունվարին խնայել է մոտ 40մլն ՀՀ դրամ ֆինանսական միջոցներ1.2 տարեկան երեխային բռնության ենթարկած կինը կալանավորվել էՍնանկության ինստիտուտն այլևս չի օգտագործվի որպես պարտքերից անբարեխիղճ կերպով ազատվելու գործիքՊակիստանը հինգ օրով դադարեցնում է Աֆղանստանի դեմ ռազմական գործողություններըՀայաստանի և Օմանի ԱԳՆ-ները կխորացնեն համագործակցությունը լրատվության ոլորտումՍուրեն Պապիկյանը ուսանողների հետ այցելել է զինված ուժերի մի քանի պաշտպանական կառույցներԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի փողոցներից մեկումԱրման Ծառուկյանը դուրս է մղել Մաքս Հոլոուեյին՝ վերադառնալով UFC-ի լավագույնների (P4P) ցանկՖուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և YouTube վիդեոհարթակը համագործակցության պայմանագիր են կնքելՄագնիսական փոթորիկներ և բևեռային լուսաբացներ՝ այս շաբաթվա վերջը ակտիվ կլինիԱննախադեպ սկանդալ Աֆրիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Ինչո՞ւ են տաղանդներն այսօր դժվարությամբ փայլումՀայաստանի ազգային պարալիմպիկ հավաքականը Միլանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետՀայտնի են Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի 5-րդ միջազգային հուշամրցաշարի 5 քաշային կարգերի մեդալակիրներըՄիլանը վերջնական որոշում է կայացրել Լեաուի հարցումՅՈՒՆԵՍԿՕ-ն սահմանել է «Կանանց և աղջիկների կրթություն» մրցանակՀայաստանը կընդունի Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբի խաղերըThe Guardian-ը մանրամասներ է հրապարակել իրանա-ամերիկյան ձախողված բանակցություններիցՆա համարվում էր չափավոր և պրագմատիկ դեմք Իրանի իշխանական վերնախավումԻրանական վերնախավի շրջանում սրվել են անվտանգության համար վախերըԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է գնահատական տա շահերի բախման առկայության մասով381 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտումՈւկրաինական ԱԹՍ-ների գրոհ Կրասնոդարի ուղղությամբ. կա զոհՆերկայացված Սահմանադրության նոր տեքստում ներածությունը չկա, Անկախության հռչակագրին հղումն այնտեղ է. ԳալյանԴատախազությունը պահանջում է Գալստանյանից ՀՀ-ին վերադարձնել 400 հզր դրամով օտարված տարածքը, այդ թվում՝ զորանոցըՄալաթիա-Սեբաստիայում գործող դպրոցներից մեկից 11-ամյա աղջիկը ծեծի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցՊարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող լիցքավորված ատրճանակ են հայտնաբերելՀայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանային կապերի զարգացման համար. ՄիրզոյանՄիքայել արք․ Աջապահյանը կմնա տնային կալանքի տակԻրանի ԱԳՆ-ն Լարիջանիի սպանությունը ահաբեկչություն է համարումՈւնենք դրական տեղաշարժ. Ավանեսյանը՝ բռնության ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակի մասինՍահմանադրության տեքստը կհրապարակվի մինչև ընտրություններԻրանի քաղաքականությունը կախված չէ կոնկրետ անհատներիցԻսրայելը նոր հարվածներ է հասցրել ԲեյրութինՄենք ամեն ինչ անում ենք, որ կորցնենք տպագիր մամուլը․ Գեղամ ՆազարյանՊետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծինՍԴ դատավորներին, տեղակալներին շուրջ 46 մլն դրամ հավելավճարներ են տալուՀիմնանորոգվում է Էջմիածին քաղաքից դեպի Աշտարակ քաղաք տանող մոտ 4.8 կմ երկարությամբ հատվածըՉորրորդ տարին պաշտոնավարող ՍԴ-ի դատավորի աշխատավարձը քանի՞ տոկոսով է բարձր, քան այժմ գործողԱմփոփվել է Առողջ սննդի շաբաթը՝ նվիրված Դպրոցական սննդի միջազգային օրվան
Քաղաքականություն

«Չեմ կարծում, որ այս իշխանություններն ինքնակամ հրաժարական կտան». Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ երեկ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի կողմից արված մի շարք հայտարարությունների, մասնավորապես՝ ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ։

«Երեկ մենք պատգամավորներով Սահմանադրությամբ նախատեսված 1/5-ով, որի մեջ ներգրավված են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, արդեն դիմումը ներկայացրել ենք Սահմանադրական դատարան՝ համայնքների խոշորացման վերաբերյալ օրենսդրական փաթեթի սահմանադրականությունը վիճարկելու հարցով։ Ցավով ենք արձանագրում, որ ՀՀ նախագահը հերթական անգամ չգտնվեց Սահմանադրությամբ իր լիազորությունների շրջանակում, ստորագրեց այդ օրենքը։ Երեկ երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր ՏԻՄ ընտրություններից՝ ակնհայտորեն այս խոշորացումը, որն ունի քաղաքական նպատակ՝ սեփական իշխանությունը պահպանելու և բոլոր տեղերում ՔՊ-ի իշխանությունը հաստատելու համար, խոսում է այն մասին, որ այս մարդը չի էլ հետ կանգնում իր ապօրինի վարքագծից»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

Նա անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի՝ պատվաստվելու վերաբերյալ հայտարարությանը, որտեղ հրահանգեց իրավապահներին՝ պահանջելով, որպեսզի Դատախազությունը, քննչական մարմիններն իրեն զեկուցեն։

«Սա ոչ այլ ինչ է, քան իրավական տեսակետից լիազորությունների անցում կամ չարաշահում, առերևույթ հանցագործություն, մենք գործ ունենք դիկտատուրա հաստատելու հերթական փորձի հետ»,- հավելեց «Հայաստան» խմբակցության քարտուղարը։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Սեյրան Օհանյանն էլ անդրադառնալով Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև փողոցային պայքարին ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, նկատեց՝ վերջին պատերազմից հետո ՀՀ իշխանությունները գտնվում են պարտադրանքի ու թելադրանքի ներքո, հատկապես՝ միջազգային հարթության մեջ։

«Ակնհայտ է, որ այս պատերազմը ոչ միայն Ադրբեջանի կողմից սանձազերծված ոտնձգության արդյունք է, այլ այն պարտվողական քաղաքականության, որը տեղի է ունեցել 2018 թվականից հետո։ Մեր դաշինքի նպատակների ու ծրագրերի մեջ կա այն, որ Հայաստանի ղեկին պետք է լինեն համապատասխան մարդիկ, նոր իշխանություն, որը կարող է ազատ բանակցել և օգտագործել այն ներուժը, որը 20-30 տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել։ Բանակն առաջին հերթին պետք է կազմակերպված ձևով այս իրավիճակից դուրս գա և ապահովի իր զարգացումը։ Մեր աշխատանքներն ընթանում են ոչ միայն ԱԺ ներսում, այդ աշխատանքները տեղի են ունենում դաշինքում, հատկապես մեր քվե տված մարդկանց հետ։

Ինչ վերաբերում է հրաժարականին, ապա չեմ կարծում, որ այս իշխանություններն ինքնակամ հրաժարական կտան»,- նշեց Սեյրան Օհանյանը։