Այսօր ՀՀ իշխանությունը բանակցային սեղանի վրա է, շուրջը նստած չի. Ռոբերտ Քոչարյան
Եթե այսպես շարունակվի, ոչինչ հնարավոր չի լինելու փոխել. Մեկ տարի պատերազմից հետո անցել է եւ Հայաստանը այս մեկ տարին Հայաստանը, ըստ էության, այս պրոցեսին մասնակից չէ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ է սպասվում նոյեմբերի 9-ի եւ հունվարի 211-ի եռակողմ հայտարարություններին, հնարավոր իշխանափոխությունից հետո, արդյոք հնարավոր է բանակցություններով հետ բերել Հադրութն ու Շուշին, ինչպես նախկինում ասել էր երրորդ նախագահը:
«Ես մոտավորապես գիտեմ, թե ինչ է բանակցվում եռակողմ աշխատանքային խմբում, զուտ տեխնիկական հարցեր են բանակցվում: Որեւէ առարկայական հարց կապված Արցախւի ախպագայի հետ, շուշիի, Հադրութի հետ կապված, Արցախի կարգավիճակի հետ կապված, չեն բանակցվում: Այսօր ՀՀ իշխանությունը բանակցային սեղանի վրա է, շուրջը նստած չի: Եթե այսպես շարունակվի, ոչինչ չենք ունենալու: Ամեն օրը կորցրած օր է:
Ղարաբաղից չեն էլ խոսում, չեն ուզում խոսել: Կոմֆորտի զոնա է զեւավորվել, Ղարաբաղի մասին չգիտեն ինչ ասեն: Մի քիչ ժամանակ անցնի, մեր ժողովուրդը սկսելու է մտածել, որ Ղարաբաղը ռուս-ադրբեջնական բանակցությունների տիրույթում է եւ Հայաստանը սրա հետ ունի հեռավոր կամ միջնորդված առնչություն»,-ասաց Քոչարյանը:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով