Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը նախ կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Առաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանը դնելով Եվրոպայի սրտում. ԵԽ նախագահ Մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը կլինի կայուն, համապարփակ, տևական. Զելենսկի Ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ում այսօր մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Հովհաննիսյանն ու Նարեկ Գրիգորյանը Հայաստանն ինքնուրույն կկայացնի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա Կալաս ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը Անկարայում արտակարգ վայրէջքից հետո Իսպանիայի վարչապետը ժամանել է Երևան Զելենսկին ցանկանում է վերջ դնել պատերազմին, բայց հարց է, թե ով կարող է միջնորդել խաղաղությանը Այսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան Կոստանյան Երևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. ուղիղ Նոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթները

Սպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը նախ կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԱռաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանը դնելով Եվրոպայի սրտում. ԵԽ նախագահՄաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը կլինի կայուն, համապարփակ, տևական. ԶելենսկիԾանրամարտի երիտասարդական ԱԱ-ում այսօր մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Հովհաննիսյանն ու Նարեկ ԳրիգորյանըՀայաստանն ինքնուրույն կկայացնի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա ԿալասԲողոքի ակցիա՝ ԵՔՀ գագաթնաժողովին զուգահեռԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգըԱնկարայում արտակարգ վայրէջքից հետո Իսպանիայի վարչապետը ժամանել է ԵրևանԶելենսկին ցանկանում է վերջ դնել պատերազմին, բայց հարց է, թե ով կարող է միջնորդել խաղաղությանըԱյսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան ԿոստանյանԵրևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. ուղիղՆոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթներըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը. ուղիղ«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոնԵվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասինԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կուղեկցի» Հորմուզի նեղուցում արգելափակված նավերինԱդրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակԱլիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ ՄակրոնԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹուրքիայի փոխնախագահը ժամանեց ԵրևանԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփԲելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ ԵրևանումԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղԵրևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովըԻսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ԹուրքիայումԻտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ ՌյուտենՎարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնումՀայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ
Թոփ-լուրեր

Լրջության պակաս, արկածախնդրություն, թե՞ գիտակցված պարտություններ

Ծանր պատերազմից հետո վարչախումբը ոչ միայն դասեր չքաղեց, ոչ միայն ներողություն չխնդրեց, ոչ միայն չհեռացավ, այլ կառչած մնաց իշխանությունից, իսկ որ ամենավտանգավորն է՝ շարունակում է նույն գործելաոճը: Անվանեք դա լրջության պակաս կամ անլրջություն, անվանեք արկածախնդրություն կամ անպատասխանատվություն, անվանեք դավաճանություն կամ հարված թիկունքից, բայց այս ամենը շարունակվում է նաեւ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո: 

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում է, թե իրենք, այլ կերպ ասած վարչախումբը հայտարարել են, որ բարձրագույն մակարդակում պատրաստ են հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ քննարկել հարցեր: Ավելին, նա խնդրողի կեցվածքով, աղեկտուր ձայնով ավելացնում է. «Մեր պատրաստակամությունը մինչև այդ էլ եղել է, եթե իսկապես պատրաստակամություն լինի Ալիևի կողմից, հուսով ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քննարկումներ տեղի կունենան»:

Հայաստանը պարտության եւ ողբերգության տարած վարչախումը հուսով է: Հասկանո՞ւմ եք, գիտակցո՞ւմ եք պահի ամբողջ ողբերգականությունը. վարչախումբը հույսեր է տածում հանդիպել Իլհամ Ալիեւի հետ եւ հարցեր քննարկել:

Մոռացա՞նք արդեն Իլհամ Ալիեւի վերջին հայտարարություններից մեկը, երբ նա խոսում էր այն մասին, թե նիկոլ փաշինյանին չստորացնելու համար համաձայնել է, որ նա չմասնակցի ստորագրման արարողությանը: 

Հիմա ի՞նչ եղավ: Այլեւս ձեզ ստորացված չե՞ք զգում: Չեք հասկանո՞ւմ, թե այդ նույն Իլհամ Ալիեւը հանդիպման դեպքում ինչպես է նայելու ձեր նիկոլին, ինչ հայացքներ է գցելու, ինչպես է վերաբերվելու նրան: Լավ, ՔՊ-ո՞ւմ մի մարդ չկա, որ ասի, որ նման հանդիպում չի կարելի կազմակերպել, մեկը չկա, որ ասի, չէ, ընկերներ, երկիրը պետք է փոխի պարտության դեմքը: Չկա մեկը որ ասի, որ այս դեմքով մենք անդադար ստորացվելու ենք եւ պարտվելու ենք:

Մեր շուրջը, աշխարհում եւ հատկապես տարածաշրջանում բուռն գործընթացներ են ընթանում: Բացառված չէ, որ այս հախուռն, բուռն եւ դաժան գործընթացներից հետո որոշվի մեր երկրի, Հարավային Կովկասի ապագան առաջիկա երեսուն, յոթանասուն կամ անգամ հարյուր տարվա համար: Մի՞թե մենք այս անլջությամբ, այս անպատասխանատվությամբ, երկրին թիկունքին հասցվող հարվածներով ենք մոտենում այս կարեւոր հարցին:

Մեզ պետք է լուրջ, պատասխանատվության գիտակցությամբ, երկիրը սիրող եւ երկրից ու աշխարհից հասկացող բանակցող թիմ, որ կարողանանք պահպանել մեր տեղը արեւի տակ, որ կարողանանք հիմքեր, ցատկահարթակ ստեղծել երկրի վերականգման եւ զարգացման համար:

Այս անլրջությամբ մենք կկործանենք նաեւ այն, ինչ դեռ ունենք: Դե պատկերացրեք. նիկոլը հանդիպում է Իլհամ Ալիեւի հետ եւ հարցեր քննարկում: Չէ, նորից պատկերացրեք ու շարունակեք հանգիստ զբաղվել ձեր գործերով: Նորից պատկերացրեք ու թույլ տվեք, որ նիկոլը աշխարհի տերերի հայացքների ներքո հարցեր քննարկի եւ պայմանավորվի իրեն անդադար ստորացրած եւ ստորացնող Ալիեւի հետ: Լավ, մենք խելքի կգա՞նք, թե մեր ազնիվ ցեղը էսպես գնալու է ու կորչի:

Չէ, իհարկե, չի կորչելու: Մենք թույլ չենք տա, հերոս նահատակ տղերքի հոգիները թույլ չեն տա, բայց մենք ժամանակ, թանկ ժամանակ ենք կորցնում: Ես դեռ սպասում եմ այն ՔՊ-ականին, ՔՊ-ականներին, որոնք բարձրաձայն ասելու են այն, ինչ հիմա մտածում են՝ նիկոլ, դու չես կարող ներկայացնել Հայաստանը. ԿԱՆԳ ԱՌ:

Գեղամ Նազարյան

«Հայաստան» խմբակցություն

«Ճշմարտություն սերունդների համար»