19-ամյա Գառնիկ Չոլակյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում մեկնարկել է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը. Գառնիկ Չոլակյանը դարձել է ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն:
Հայաստանը ներկայացնող 19-ամյա ծանրորդը մինչև 20 տարեկանների 55 կգ քաշայինների պայքարում երկամարտի 230 (100+130) արդյունքով նվաճել ոսկե մեդալ՝ գերազանցելով երկու թուրք մրցակիցների:
Չոլակյանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ բարձրացրել է 95 կգ, երկրորդ մոտեցմամբ պոկել 100 կգ և նվաճել փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժության առաջին մոտեցմամբ հայ ծանրորդը գլխավերևում պահել է 125 կգ ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ հրել 130 կգ և ապահովել երկամարտի ոսկե մեդալը: Գառնիկ Չոլակյանը հրաժարվել է երրորդ մոտեցումից՝ նվաճելով այս վարժության փոքր ոսկե մեդալը:
Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում Հայաստանից կմասնակցեն նաև մինչև 20 տարեկաններ Գոռ Սահակյանը (67 կգ), Կարեն Մարգարյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը (81 կգ), Գեւորգ Ղահրամանյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ), Միլենա Խաչատրյանը (76 կգ ), Լիանա Գյուրջյանը (81 կգ) և Մարգարիտա Առաքելյանը (87 կգ), մինչև 23 տարեկաններ Նշան Անտոնյանը (73 կգ), Արմեն Գրիգորյանը (73 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Կարեն Ավագյանը (89 կգ), Արա Աղանյանը (96 կգ), Արսեն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը (+109 կգ) և Արփինե Դալալյանը (+87 B կգ):
Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչների հետ մրցավայրում է տղամարդկանց հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը: Մրցավարական կազմում է նաև Արայիկ Ալավերդյանը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...