Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը նախ կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Կայա Կալասը մայիսի 5-ին Երևանից կմեկնի Բաքու Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները. Ալիևի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովին Առաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանը դնելով Եվրոպայի սրտում. ԵԽ նախագահ Մաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը կլինի կայուն, համապարփակ, տևական. Զելենսկի Ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ում այսօր մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Հովհաննիսյանն ու Նարեկ Գրիգորյանը Հայաստանն ինքնուրույն կկայացնի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա Կալաս ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը Անկարայում արտակարգ վայրէջքից հետո Իսպանիայի վարչապետը ժամանել է Երևան Զելենսկին ցանկանում է վերջ դնել պատերազմին, բայց հարց է, թե ով կարող է միջնորդել խաղաղությանը Այսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան Կոստանյան Երևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. ուղիղ

Սպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը նախ կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԿայա Կալասը մայիսի 5-ին Երևանից կմեկնի ԲաքուԵ՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները. Ալիևի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովինԱռաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանը դնելով Եվրոպայի սրտում. ԵԽ նախագահՄաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը կլինի կայուն, համապարփակ, տևական. ԶելենսկիԾանրամարտի երիտասարդական ԱԱ-ում այսօր մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Հովհաննիսյանն ու Նարեկ ԳրիգորյանըՀայաստանն ինքնուրույն կկայացնի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա ԿալասԲողոքի ակցիա՝ ԵՔՀ գագաթնաժողովին զուգահեռԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգըԱնկարայում արտակարգ վայրէջքից հետո Իսպանիայի վարչապետը ժամանել է ԵրևանԶելենսկին ցանկանում է վերջ դնել պատերազմին, բայց հարց է, թե ով կարող է միջնորդել խաղաղությանըԱյսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան ԿոստանյանԵրևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. ուղիղՆոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթներըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը. ուղիղ«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոնԵվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասինԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կուղեկցի» Հորմուզի նեղուցում արգելափակված նավերինԱդրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակԱլիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ ՄակրոնԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹուրքիայի փոխնախագահը ժամանեց ԵրևանԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփԲելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ ԵրևանումԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղԵրևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովըԻսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ԹուրքիայումԻտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ ՌյուտենՎարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնումՀայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը
Քաղաքականություն

Գեղամ Նազարյան. Պատերազմ, որ չպետք է լիներ

Շատերը գործող վարչախմբին եւ նրա պարագլխին մեղադրում են պատերազմը չդադարեցնելու, չկանգնեցնելու մեջ: Մեղադրում են ու ճիշտ են անում, բայց վարչախմբի ղեկավարի, նրա նեղ թիմի թիվ մեկ հանցանքը ոչ թե պատերազմը չդադարեցնելն է, այլ այն մեր երկիր, մեր տուն, մեր ընտանիքներ բերելը:

Այս պատերազմն անխուսափելի չէր: Այս պատերազմը չպետք է լիներ, որքան էլ որ ռազմաշունչ հայտարարություններ անեին Ադրբեջանի կամ Թուրքիայի ղեկավարները: Նմանատիպ հայտարարություններ եղել են սկսած 1995 թվականից: Այո, Ադրբեջանն անդադար զինվել է ու զինվել, անդադար սպառնացել ու սպառնացել է, բայց պատերազմը հնարավոր դարձավ միայն 2018-ի իշխանափոխությունից ու դրան հաջորդած իրադարձություններից հետո:

Մի՞թե մոռացել եք նիկոլ փաշինյանի հետեւյալ հայտարարությունները՝ ոնց ուզում բանակցում ենք, բանակցում ենք մեր կետից, բանակցում ենք զրոյական կետից, ես ու Ալիեւն ուղիղ կապ ենք հաստատել, երեսուն տարի մեր դիվանագետներն օտարի կոշիկներն են լիզել, Արցախը Հայաստան է եւ վերջ: Մի՞թե մոռացել եք Շուշիի սեպտեմբերի 2-ի քեֆն ու պարը:

Այո, պետք է մանրամասնորեն ուսումնասիրել, քննել, պարզել, թե ինչու պատերազմը չդադարեցվեց չորրորդ օրը, հոկտեմբերի 7-ին, 19-ին, մինչեւ նոյեմբերի 9-ը: Այսուհանդերձ, առաջին հերթին պետք է պարզել, հասկանալ, քննել, թե ինչու վարչախումբն իր հաստատակամ քայլերով մեր երկիր պատերազմ բերեց, մեր տարածաշրջան՝ Հարավային Կովկաս Թուրքիային բերեց: Երեսուն տարի Թուրքիան երազում էր Հարավային Կովկասում հայտնվելու ամրանալու մասին, երեսուն տարի երազում էր պատերազմ սկսելու համար, բայց չէր ստացվում, եւ մեկ հայտարարությամբ՝ Արցախը Հայաստան է եւ վերջ ու դրան հաջորդած Շուշիի պարով մեր երկիր պատերազմ բերեց:

Ու որեւէ մեկը թող չմոռանա սեպտեմբերի 27-ին, պատերազմից ժամեր անց նիկոլի Ազգային ժողովում ունեցած ելույթը, ավելի ճիշտ ելույթի այս հատվածը. «Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի՝ մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի...»: Մի՞թե չեք հասկանում, որ նույնիսկ ամենաթույլ բանակն ունեցող երկրի առաջնորդը պատերազմից ժամեր անց նման հայտարարություն չէր անի, եթե անգամ հարձակման ենթարկված լիներ աշխարհի ամենահզոր բանակի կողմից: Մի՞թե պարզ չէ, որ նա հանրությանն արդեն տրամադրում էր պարտության, հասկացնելով, որ ելքը կանխորոշված է: Պարզապես մեր հզոր 18-20 տարեկան տղերքն իրենց հրամանատարների հետ մեկտեղ նախապես ծրագրված չորսօրյա պատերազմը վերածեցին 44-օրյայի:

Մենք մեկընդմիշտ հասկանանք, որ ծրագրվածի համաձայն թուրքը պատերազմի արդեն չորրորդ կամ հինգերորդ օրը պետք է լիներ Ստեփանակերտում: Մեր տղերքը թույլ չտվեցին այս սցենարն իրականություն դառնա, այդ իսկ պատճառով մեր տղերքին չեն կարողանում ներել թշնամիները, դրա համար էլ անգամ այսօր սգո օր չհայտարարվեց, ոչ աշխատանքային օր չհայտարարվեց:

Ծրագրված պատերազմում ծրագրերը խառնվեցին: Սա թշնամուն հանգիստ չի տալիս: Իսկ այն փաստը, որ պատերազմի սկզբից մեկ տարի անց նիկոլը Եռաբլուրում հայտնվում է առավոտյան յոթին, վկայում է այն մասին, որ ինքը գիտակցում է թե ինչ է արել, գիտակցում է, թե իր մասին ինչ է մտածում հայը, եւ հատկապես հերոսի ծնողը, եւ գիտակցում է, որ շատ շուտով ինքը այլեւս կպած չի լինելու իր աթոռին:

Իսկ մենք դեռ երկար աշխատանք ունենք անելու: Ինչ վերաբերում է քննիչ հանձնաժողովին, ապա այն, այո, անպայման պետք է ստեղծվի եւ անպայման պատասխան են տալու մեր երկիր պատերազմ բերածները: Բայց ամենակարեւորն այն է, որ մենք, մեր ազգը հետեւություններ անենք այս ամենից հետո որեւէ մեկի մտքով նման ոճիր ծրագրելու միտք անգամ չառաջանա: Մենք վերջապես մի անգամ դասեր պետք է քաղենք եւ հետեւություններ անենք: Եւ հատուկ վերջում կրկնում եմ՝ երբեք չասեք, թե տղերքն էին ափսոս: Երբեք չասեք: Տղերքը արել են իրենց գործը, տղերքն իրենց ամենաթանկը գիտակցված նվիրել են հայրենիքին, իսկ դուք, իսկ մենք գոնե նրանց համարձակության մեկ տասներորդն ունենանք եւ աշխատանքը կորցնելու վախից չենթարկվենք վարչախմբի հակասահմանադրական պահանջներին եւ որոշումներին:

Գեղամ Նազարյան

Ճշմարտություն սերունդների համար