Forbes. Ռոնալդուն շրջանցել է Մեսիին ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակում
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց հետո գլխավորել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը Forbes-ի վարկածով:
Այս մրցաշրջանում 36-ամյա ֆուտբոլիստը կվաստակի 125 միլիոն դոլար մինչև հարկերի վճարումը, հայտնում է Goal.com-ը:
Կատալոնական «Բարսելոնայից» ֆրանսիական ՊՍԺ տեղափոխված Լիոնել Մեսին նահանջել է երկրորդ տեղ: Այս մրցաշրջանում արգենտինացի հարձակվողը կստանա 110 միլիոն դոլար: Եռյակը եզրափակում է ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը՝ 95 միլիոն դոլար:
Forbes. 2021/22 մրցաշրջանի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ») - 125 միլիոն դոլար
2. Լիոնել Մեսի (ՊՍԺ) - 110 միլիոն
3. Նեյմար (ՊՍԺ) - 95 միլիոն
4. Կիլիան Մբապե (ՊՍԺ) - 43 միլիոն
5. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ» ) - 41 միլիոն
6. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») - 35 միլիոն
7. Անդրես Ինյեստա («Վիսել Կոբե») - 35 միլիոն
8. Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ») - 34 միլիոն
9. Գարեթ Բեյլ («Ռեալ») - 32 միլիոն
10. Էդեն Ազար («Ռեալ») - 29 միլիոն


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Մեկ հպումով հնարավոր կլինի արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից