Դպրոցների տնօրենները պարտադրում են ծնողներին պատրաստվել «գունագեղ տոնակատարության»
Երեւանի դպրոցներում ծնողներին պարտադրում են պատրաստվել «գունագեղ տոնակատարության»։ Մասնավորապես, «Փաստինֆո»-ն տարբեր դպրոցներից ահազանգեր է ստացել, որ աշակերտներին պարտադրում են ձեռք բերել պետական դրոշի գույներով շապիկներ, բացի այդ՝ ձեռք բերել գազով լիցքավորված փուչիկներ՝ դպրոցներում նախատեսված միջոցառումների համար։ Մի շարք ծնողների շրջանում սա դժգոհություն է առաջացրել՝ բողոքելով նման տոնակատարության եւ ծնողների վրա դրված լրացուցիչ ֆինանսական պարտավորությունների համար։
Ծնողները մտահոգություն ունեն, որ հնարավոր է նաեւ պարտադրեն դպրոցներում նախատեսված միջոցառումներից հետո մասնակցել Հանրապետության հրապարակում կառավարության կազմակերպած «գունագեղ» տոնակատարությանը։
Նկատենք, որ կառավարության կողմից՝ «գունագեղ» տոնակատարություն կազմակերպելու մասին հայտարարությունը քննադատությունների տեղիք է տվել։ Միջոցառման դեմ են նաև պատերազմում զոհված, անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները, սակայն նույնիսկ այդ պայմաններում չի բացառվում, որ իշխանությունները ստիպողաբար, վարչական ռեսուրսի կիրառմամբ՝ Հանրապետության Հրապարակում ապահովեն ներկայություն՝ հանրության կողմից քննադատության արժանացած միջոցառմանը։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը