Արգիշտի Քյարամյանն իր մտերիմ ընկերոջը հիմա էլ ԱԱԾ-ից ուզում է տեղափոխել ՔԿ՝ իրեն տեղակալ
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը փորձում է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնում հասնել իր ընկերոջ նշանակմանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դեռևս 2020թ մայիսին, երբ Արգիշտի Քյարամյանը դեռևս ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ էր, որոշել էր իր կադրերով համալրել քննչական դեպարտամենտը, Վերջինս ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար էր նշանակել Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանին, ում հետ աշխատել է Շիրակի մարզի դատախազությունում։ Նշենք, որ Ա.Պողոսյանն իր մասնագիտական կարիերան սկսել է Լոռու դատախազությունից եւ համարվում է, այսպես կոչված, նախկին իշխանությունների աճացրած կադր, որը հատուկ հակում է ունեցել վերադասների հանձնարարությունները աներկբա կատարելու։
«Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով՝ Արգիշտի Քյարամյանը հիմա էլ որոշել է իր հավատարիմ ընկերոջը տեղափոխել Քննչական կոմիտեում՝ որպես իր տեղակալ և Արթուր Պողոսյանին՝ այդ պաշտոնում նշանակելու համար ակտիվորեն լոբբինգ է անում նրա համար։ Առայժմ Արթուր Պողոսյանի թեկնածությունն անցկացնել վարչապետի մոտ չի հաջողվել, բայց Արգիշտի Քյարամյանը հրաժարվում է զենքերը վայր դնել։
ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնը թափուր է մնացել Ա. Քյարամյանի՝ ՔԿ նախագահ նշանակվելուց հետո։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը