Իշխանությունների պայքարի արդյունքը. խաղամոլության թվերն աճել են
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունները լծվեցին խաղամոլության դեմ «պայքարին»՝ իրականում նպատակ ունենալով վնասել լրատվամիջոցներին: Երեկ էլ կառավարության նիստում չզեկուցվող նախագծերի թվում մի որոշում է անցկացվել, որով արգելվելու է շահումով խաղերի կամ տոտալիզատորի գովազդը: Նկատենք՝ իշխանությունները նպատակ ունեն զրկել լրատվամիջոցներին գովազդի այս աղբյուրից, այլընտրանք չեն առաջարկում եւ վերացնում են այժմյան սահմանափակումը, որը ենթադրում էր ժամային գրաֆիկով գովազդի տեղադրում:
Սակայն այս որոշումը ոչ թե նպաստելու է խաղամոլության դեմ պայքարին, այլ վնասելու է լրատվամիջոցներին, քանի որ եկամուտները հիմնականում այդ գովազդներից են, իսկ խաղամոլության նվազմանը չի նպաստի, քանի որ այդ գովազդներն այլ կայքերում, միեւնույնն է, երեւալու են: Այսինքն՝ այսպես ոչ թե պայքարում են խաղամոլության դեմ, այլ պարզապես վնասում լրատվամիջոցներին, քանի որ կարող էին ընտրել այլ տարբերակ, օրինակ՝ աշխարհում ընդունված պրակտիկաներից մեկը, երբ սահմանափակումներ են մտցվում նույն մարդու կողմից խաղադրույքների չափը գերազանցելու դեպքում:
Իսկ այժմ մի քանի թվեր, որոնք ցույց են տալիս խաղամոլության դեմ պայքարի հիանալի «արդյունքները»: Օրինակ՝ ԱԺ կողմից ընդունված ժամային սահամանափակումների օրենքի ընդունումից հետո խաղամոլության ծավալները Հայաստանում ոչ թե նվազել են, այլ կտրուկ աճել. միջին ամսական խաղացողների թիվը 2018թ. կազմել է 18093, 2019թ.-ին՝ 29911, 2020թ.-ին՝ 44082:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը