Թուրքիայի հետ հարաբերությունները հաստատելիս երաշխավորո՞ւմ եք, որ կարմիր գծերը չեն հատվի.Ա. Վարդանյանին ոչ ոք չպատասխանեց
Կան 2009 թվականի ցյուրիխյան արձանագրությունները և դրանց վերաբերյալ 2010 թվականի ՍԴ որոշումը, որով կարմիր գծեր են հաստատվել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Հայաստան» խոմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը և հավելեց, որ ըստ ՍԴ արձանագարությամբ հաստատված դրույթի՝ փոխադարձ պարտավորություններն ունեն բացառապես երկկողմանի բնույթ և չեն կարող վերաբերել որևէ երրորդ կողմի, օրինակ՝ Ադրբեջանին:
Նա հիշեցրեց, որ դրանք չեն կարող մեկնաբանվել այնպես, որը կհակասի ՀՀ Սահմանադրության նախաբանի դրույթներին և ՀՀ անկախության հռչակագրի 11-րդ կետի պահանջներին, որում խոսվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ՀՀ-ի հետևողական քայլերի մասին:
Աղվան Վարդանյանը հարցրեց, թե կառավարությանը կարո՞ղ է երաշխավորել, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու դեպքում ՍԴ-ի հաստատած այդ կարմիր գծերից նահանջ չի արձանագրվելու:
Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Աղվան Վարդանյանը պետք է գրավոր տա հարցը, քանի որ ԱԳ նախարարը բացակայում է: «Հայաստան» խմբակցության պատգամավորը ցանկացավ արձագանքել, իսկ ԱԺ նախագահը հայտարարեց, որ նման իրավունք նա չունի:


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը