Առուշանյանի մերձավորների դեմ արշավ է սկսվել. Գորիսում խոսում են, որ Յոլյանին սպառնացել են
«Հրապարակ» թերթը գրում է. «Իրինա Յոլյանը շաբաթներ առաջ Գորիսի փոխքաղաքապետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Օգոստոսի կեսերին փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը եւ Յոլյանը ձերբակալվեցին, սակայն վերջինիս չկալանավորեցին։ Ազատ արձակվելուց մի քանի օր անց Յոլյանն ազատման դիմում էր գրել: Գորիսում խոսում են, որ նրան սպառնացել են։
Երեկ նա մեզ հետ զրույցում ասաց, որ ազատման դիմում է գրել, քանի որ Առուշ Առուշանյանի լիազոր ներկայացուցիչն է եւ ուզում է լծվել այդ աշխատանքներին։ «Ուզում եմ կաշկանդված չլինել պաշտոնով եւ Սյունիքում առկա իրական խնդիրների մասին խոսել ավելի ազատ եւ անկաշկանդ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Առուշանյանը հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել։ Տեղի իրավապահների խոշորացույցի տակ են նաեւ Առուշանյանի այլ մերձավորներ․ ընտրություններից առաջ փորձում են ճնշում գործադրել նրանց վրա, որ բանտում գտնվող Առուշանյանը հանկարծ չվերընտրվի։ Յոլյանը հաստատեց, որ տասնյակ քրեական գործեր են հարուցվել Առուշանյանի մտերիմների նկատմամբ՝ «ամենատարբեր հիմքերով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը