Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փոխանցելու» մեջ Գյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. Հաստատվել է ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման կարգը Ընկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել. պետությանը պատճառված 11 մլն դրամը վերականգնվել է Փաշինյանն անվտանգության ամենահուսալի երաշխիքը համարում է խաղաղությունը Իսրայելի հարվածները Լիբանանին դուրս են գալիս ինքնապաշտպանության սահմաններից Ժամուկես հետո հրավիրվել է ԱԽ ընդլայնված նիստ. վարչապետը Թրամփի՝ «քաղաքակրթություն վերանալու» հայտարարության մասին Ավստրիական պատվիրակության հետ քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները Ակնհայտ է, որ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին Թմրանյութ իրացնողի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 21 փաթեթ Անահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետ

Մեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փոխանցելու» մեջԳյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է.Հաստատվել է ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման կարգըԸնկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել. պետությանը պատճառված 11 մլն դրամը վերականգնվել էՓաշինյանն անվտանգության ամենահուսալի երաշխիքը համարում է խաղաղությունըԻսրայելի հարվածները Լիբանանին դուրս են գալիս ինքնապաշտպանության սահմաններիցԺամուկես հետո հրավիրվել է ԱԽ ընդլայնված նիստ. վարչապետը Թրամփի՝ «քաղաքակրթություն վերանալու» հայտարարության մասինԱվստրիական պատվիրակության հետ քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումներըԱկնհայտ է, որ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու էԱգնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե ՎարդանյանինԹմրանյութ իրացնողի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 21 փաթեթԱնահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետՂրղզստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԼիբանանինՀամբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ էԱԺ նախագահը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի հետԽցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներՀայաստանը Ռուսաստանի թիկունքում որևէ քայլ չի պատրաստվում անելՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՍփյուռքից Հայաստան ներդրումների էական ակտիվացում է նկատվումՌԴ դեսպանը ԿԸՀ-ում հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքովԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըԴրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» առաջնորդի անձնական քարտուղարի սպանության մասինՔննարկվել է ճանապարհների շերտագրման սարք ձեռք բերելու հարցըԷրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանում հրադադարը45 տրոլեյբուսները մի փոքր ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետՀրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվիՀրազդանի դպրոցներից մեկում աշակերտի մայրը ապտակել է իր որդուն ծաղրող աշակերտինՀրադադար ընդունելու իրենց որոշումը լավագույնն էր. Էմանուել ՄակրոնTeam-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներովԻրանից ներմուծվող որոշ ապրանքների համար կկիրառվի սակագնային քվոտաԿառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի հերթական նիստըՀՀ շրջանների զգալի մասում ձյուն է տեղումԻրանի պատվիրակությունն ապրիլի 9-ին կմեկնի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համարԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուպատոսական հարցերով ընդունելության վերաբերյալ հայտարարություն է տարածել«TUMO»-ն Ուրուգվայում բացում է իր առաջին ուսումնառության կենտրոնըԱբովյան համայնքում ապօրինի օտարվել են առանձնապես խոշոր չափերի հողատարածքներՖրանսիայի դերն այս փուլում կարևորագույն նշանակություն ունի․ Փեզեշքիանը՝ ՄակրոնինԳիշերը կդիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին․ ՍուրենյանՀիշեք Գրենլանդիան՝ այդ մեծ, վատ կառավարվող, սառույցով պատված կտորըՍպասվում է քամու ուժգնացում, լեռնային գոտիներում՝ բուքՀին խրամուղիների փլուզման վտանգ կաՄԻՊ Անահիտ Մանասյանն ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե ՍարգսյանինՀայաստանի «Խաղաղության խաչմերուկը». ենթակառուցվածքները որպես խաղաղության հիմքԷստոնիայի ԱԳ նախարարը ապրիլի 9-10-ը պաշտոնական այցով կլինի ՀայաստանումԼիբանանը չի ներառվել Իրանի հետ համաձայնագրումԻրանին հասցվող հարվածները կվերսկսվեն, եթե համաձայնագրի պայմանները խախտվեն․ ԹրամփԻսրայելի զանգվածային հարվածներից հետո Լիբանանում տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ կան
Հայաստան

Իշխանությունը որեւէ կերպ դա չի թաքցնում՝ առանց իրավական հիմքի ճանապարհը ճանաչում է որպես Ադրբեջանի տարածք. Արամ Օրբելյան

Ցավոք սրտի, մեր կառավարությունը փոխանակ հայտարարի, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի այդ հատվածը ՀՀ տարածք է, եւ որ Ադրբեջանը օկուպացիա է իրականացնում, ասում է, որ դա Ադրբեջանի տարածք է՝ ակնհայտորեն հող նախապատրաստելով այդ տարածքների ադրբեջանական համարվելու համար: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ի.գ.թ., միջազգային իրավունքի մասնագետ, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական ոստիկանական անցակետի տեղակայմանն ու այդ հատվածում իրանական ավտոմեքենաների ստուգումներին եւ հարկմանը:

«Իրականում, Ադրբեջանը շատ սովորական քայլերով հաստատում է, որ դա իր տարածքն է, Հայաստանի իշխանություններն էլ փոխանակ արձագանքեն դրան՝ առնվազն բողոքի նոտա հղեն միջազգային հանրությանն առ այն, որ Ադրբեջանը ՀՀ ինքնիշխան տարածքում անթույլատրելի գործողություններ է կատարում, պետությանը բնորոշ իշխանական լիազորություններ է իրացնում, թե գործողություններով, թե հայտարարություններով շեշտում են, թե դա Ադրբեջանի տարածքն է. հենց Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ Փաշինյանը ադրբեջանական տեղանուններով ասելով ընգծել է, որ դրանք ադրբեջանական տարածքներ են: Հենց այսօր, օրինակ, Ճապոնիան բողոքի նոտա է հղել Ռուսաստանին իր օդային տարածքը խախտելու համար, իսկ օդային տարածք ասելով նկատի ունեն Կուրիլյան կղզիները, որը Ռուսաստանի եւ Ճապոնիայի միջեւ տարածքային վեճի առարկա է, բայց ՀՀ իշխանությունները դա չեն անում: Ավելին, ՀՀ իշխանությունը չի թաքցնում՝ հստակ հայտարարում է, որ այդ տարածքներն Ադրբեջանինն են՝ ընդգծելով, որ ռուս սահմանապահներն են այդ հատվածը հսկելու: Հետո ադրբեջանական կնիքի կողքին մի հատ էլ հայկական կնիք կդնեն, եւ կստացվի, որ նույն Իրանից եկած բեռնատարը մտավ նախ Հայաստան, հետո՝ Ադրբեջան, ապա կրկին մուտք գործեց Հայաստան: Կրկնում եմ՝ Հայաստանի իշխանություններն առանց իրավական որեւէ հիմքի դա ճանաչում են որպես Ադրբեջանի տարածք»,- նկատեց Օրբելյանը:

Հարցին, թե արդյո՞ք ՀՀ իշխանության կողմից բանավոր հայտարարությունները միջազգային իրավունքի տեսանկյունից կարող են հիմք հանդիսանալ այս կամ այն հատվածի՝ Ադրբեջանի տարածք ճանաչվելու համար, Օրբելյանը նկատեց՝ միջազգային պայմանագրերից եւ միջազգային սովորույթից բացի միջազգային իրավունքի աղբյուր են հանդիսանում նաեւ պետությունների միակողմանի հայտարարությունները՝ ակտի, օրենքի կամ ուղղակի ելույթի ձեւով:

«Պետության ղեկավարը՝ նախագահը կամ վարչապետը, ինչպես նաեւ՝ արտգործնախարարը լիազորված են այդպիսի հայտարարություն անել: Շատ պարզ գործողություն է կատարվում՝ իրանական ավտոմեքենաները ստուգվում են, հայկական մեքենաները չեն ստուգվում, որպեսզի հայերը չբողոքեն, աղմուկ չլինի: Եթե անգամ միայն մեքենան կանգնեցնեն, բարեւեն ու ցտեսություն մաղթեն, դա արդեն իսկ պետական գործառույթի իրականացում է, այստեղ շատ ավելի խորքային բան փնտրել պետք չէ: Հայաստանի իշխանությունները, իրենց հերթին, պետական որեւէ լիազորություն չեն իրականացնում, արդեն սկսել են սահմանազատման գործընթաց դեռ ամիսներ առաջ, երբ GPS-ով Շուռնուխի եւ այլ տարածքներ էին զիջվում, հիմա էլ Տաթեւի ճանապարհը կսարքեն, որպեսզի ասվի՝ խնդիր չկա այլեւս»,- նշեց միջազգային իրավունքի մասնագետը:

Օրբելյանի գնահատմամբ՝ որեւէ հակազդող քայլ չձեռնարկելով՝ իշխանությունը ստեղծում է մի իրավիճակ, երբ հաջորդ իշխանությունը չի կարողանալու հետագայում որեւէ բան փոխել:

«Գուցե ասեն՝ դե, նախորդներն են արել, ինչպես հիմա իրենք են վարվում, կամ էլ փորձելու է անի, բայց չի ստացվելու. միջազգային գործընթացներում չի լինում այնպես, որ երկրի մի վարչապետ գա, տարածք հանձնի, մյուսը գա, ասի՝ ոչ, համաձայն չեմ, հետ եմ վերցնում, այդպես չի լինում: Նախորդ երեք նախագահների կողմից որեւէ գործընթաց չի եղել այդ տարածքները ադրբեջանական ճանաչելու ուղղությամբ, նման հարց չի էլ քննարկվել, որովհետև հիմնական գործընթացը արցախյան հակամարտության շուրջ է եղել: ՀՀ իշխանությունների թողտվությամբ սահմանագծում է կատարվում, սահմանազատման սկզբունքների հստակեցում է կատարվում՝ հիմքում դնելով խորհրդային քարտեզները՝ ի վնաս Հայաստանի: Սարսափելի մեծ սուտ է հնչեցվում՝ այդ թվում ԱԺ ամբիոնից այն մասին, որ խորհրդային քարտեզներով են միջպետական սահմանները որոշվում, գոյություն չունի այդպիսի բան»,- շեշտեց մասնագետը:

Օրբելյանը շեշտում է՝ այն թեզը, թե Գորիս-Կապան ավտոճանապարհի այդ հատվածը Խորհրդային Ադրբեջանի տարածք է եղել, իսկ Հայաստանի սահմանների հիմքում ՀԽՍՀ սահմաններն են ընկած, կեղծիք է:

«Տարբեր տրամաչափի քաղաքական գործիչներ ու «մասնագետներ» մի միֆ են շրջանառում առ այն, թե իբրեւ դա Խորհրդային Ադրբեջանի տարածք է եղել, Հայաստանն էլ ՀԽՍՄ սահմաններով է անկախացել, ինչը չի համապատասխանում իրականությանը. ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի եւ ո՛չ էլ միջազգային հանրության կողմից չկա փաստաթուղթ այդ սկզբունքը հիմք ընդունելու վերաբերյալ: Չկա միջազգային որեւէ փաստաթուղթ, որը կարձանագրի, թե Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը պետք է հենց այդ հատվածով անցնի: Դրա համար էլ պետք է սահմանագծում եւ սահմանազատում իրականացվի, ինչը ենթադրում է, որ նախ պետք է նստել եւ քննարկել՝ այս տարածքը մերն է թե մերը չէ, բայց եթե հիմք են ընդունվում խորհրդային քարտեզները, դա սահմանների ճանաչում է, որից հետո պետք է սահմանագծում եւ սահմանազատում իրականացվի: Ադրբեջանն ինքն իր համար արդեն որոշել է, որ սահմանը հենց այդտեղով է անցնում եւ սահմանազատում է կատարում՝ GPS-ով սահմանների որոշում կոչվածը: Երբ մենք թույլ ենք տալիս, որ ադրբեջանական ուժերը տեղակայվեն որեւէ տարածքում եւ դրա դեմ որեւէ քայլ չենք ձեռնարկում՝ գոնե բողոքի նոտա հղելու տեսքով, ինքնին իրավաչափ է դառնում: Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ միայն հրադադար ու շփման գիծ է հաստատվել, որով հայկական ուժերը դուրս են եկել որոշակի տարածքներից, ինչը Զանգելանի ու Կուբաթլուի շրջաններին չի վերաբերել, քանի որ, ըստ հայտարարության, զորքերը պետք է կանգնեին այնտեղ, որտեղ տեղակայված էին: Հետեւաբար, շփման գիծը պետք է ոչ թե Որոտանով անցներ, այլ մեկ ուրիշ տարածքով: Դրանից հետո միայն բանակցություններ պետք է սկսվեին, եւ եթե այդ պարագայում Հայաստանը կորոշեր այս կամ այն տարածքը զիջել Ադրբեջանին, ապա պետք է համապատասխան համաձայնագիր կնքվեր, բերվեր դա ԱԺ, հետո՝ ՍԴ, ապա՝ հանրաքվեի, որից հետո նոր այլ գործընթացներ իրականացվեին»,- եզրափակեց Օրբելյանը: