Ամոթ, ափսոսանք եմ զգում, որ այս վիճակին ենք հասել. Միքայել Համբարձումյանը՝ ԱԱԾ-ի վերջին հաղորդագրության մասին
ԱԱԾ-ն երեկ հայտարարություն էր տարածել Գորիս-Կապան ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ նախօրեին բացված ադրբեջանական ոստիկանական կետում իրանական բեռնատարները կանգեցնելու, ստուգելու վերաբերյալ։ Մասնավորապես, տեղանունը նշվում էր ադրբեջաներեն Էյվազլի անվամբ և հաղորդվում էր, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ ափսոսանք է զգում. «Ամոթ, ափսոսանք եմ զգում, որ այս վիճակին ենք հասել»։ Մեր հարցին, թե այս հաղորդագրությունն ի՞նչ է նշանակում՝ ունենք ԱԱԾ, թե ոչ, ասաց, որ իհարկե ունենք ԱԱԾ, չի կարելի նման գնահատական տալ։ «Իհարկե մենք ունենք ԱԱԾ՝ նման գնահատակ տալ չի կարելի։ Մենք ունենք վատ իրավիճակ, որի հետ կապված ԱԱԾ-ն ինքնուրույն որոշում չի կարող կայացնել։ Այստեղ քաղաքական որոշում է պետք։ Այո, լուծումը պետք է տան քաղաքական իշխանությունները՝ ԱԱԾ-ն քաղաքական որոշումներ չի կարող կայացնել, ԱԱԾ-ն իր մասով և գործառույթների շրջանակներում այն կարող է կյանքի կոչել»,- հավելեց Համբարձումյանը։
ԱԱԾ նախկին տնօրենը տեղեկացրեց, որ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Հ/Կ-ն ավելի ընդարձակ կանդրադառնա խնդրին՝ հաշվի առնելով հարցի կարևորությունը։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը