Կավանին նշել է պաշտպանին, որի դեմ ամենաբարդն է եղել խաղալը
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին նշել է պաշտպանին, որի դեմ ամենաբարդն է եղել խաղալ իր կարիերայում։
«Դուք կարող եք պատկերացնել, որ ես խաղացել եմ բազմաթիվ տարբեր մրցակիցների դեմ։ Բայց ես միշտ ասել եմ, որ ամենաբարդ պաշտպանը, որի դեմ հանդես եմ եկել, եղել է Ջորջո Կիելինին։
Մենք իրար դեմ խաղացել ենք շատ հանդիպումներում եւ պայքարել ենք իրար դեմ խաղադաշտի ամեն հատվածում։ Այո, կարող եմ հստակ ասել, որ Կիելինին եղել է ամենակոշտ պաշտպանը, որի դեմ խաղացել եմ»,- Կավանիի խոսքը մեջբերում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը։
Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի 37-ամյա պաշտպան Կիելինին 2005 թվականից հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուսում»։
Անգլիայի անցած առաջնությունում Կավանին մասնակցել է 26 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Մեկ հպումով հնարավոր կլինի արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից