Օգտվում եմ կնոջս եղբորը պատկանող ավտոմեքենայից. «Ոնց հասկանում եմ՝ բոլոր խնդիրները կնոջից են».Սասուն Խաչատրյան
Վերջին երեք տարվա ընթացքում օգտվել եմ կնոջս եղբորը պատկանող ավտոմեքենայից, որը հազվադեպ եմ վարում։ Նա մի քանի ավտոմեքենաներ ունի, բավականին ապահովված տղա է։ Այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի ժամանակ ասաց կոմիտեի նախագահի թեկնածու, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով իր գույքի վերաբերյալ հարցերին։
«Ես շատ քիչ եմ ավտոմեքենա վարում, որովհետև ունեմ ծառայողական ավտոմեքենա։ Առավոտից մինչև ուշ գիշեր ես հիմնականում աշխատավայրում եմ, եթե վարելու անհրաժեշտություն է լինում, խնդրում եմ՝ վարում են»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ այդ մեքենան 2011-2012թ արտադրության ավտոմեքենա է՝ «Պորշ» մակնիշի, որը շահագործվել է 2019-2020թթ.-ին, շուկայական արժեքը մոտավորապես 10 մլն դրամ է։
Հարցին՝ արդյոք մեքենան ձեռք բերելուց հետո միայն Խաչատրյանն է օգտագործել, նա պատասխանեց, որ օգտվում են մի քանի անձինք, այդ թվում՝ ինքը։
Ինչ վերաբերում է բնակարաններին, Խաչատրյանը նշեց, որ դրանցից մեկը ձեռք է բերվել հիպոթեքային վարկով, իսկ երկրորդը՝ պետական ծրագրի շրջանակներում՝ «ԵՊՀ շրջանավարտներ» ՀԿ-ից, տարբերությունը շուկայական արժեքից մեծ չէ։ Մասնավորապես, ըստ Խաչատրյանի, այդ բնակարանների շուկայական արժեքի մեկ քառակուսին մոտ 800 դոլար էր, իրենք ձեռք են բերել 600 դոլարով՝ պետական ծրագրի շրջանակներում, ընդ որում՝ վարկով։
Դիտարկմանը, որ 2017թ Սասուն Խաչատրյանի կնոջ բանկային հաշվին կանխիկ մուտք է եղել 2.8 մլն դրամի և 1600 դոլարի չափով գումար, ապա՝ նույն չափով ելք է եղել, սակայն այդ տվյալներն առկա չեն հայտարարագրում, Խաչատրյանը նշեց, որ այդ ընթացքում ՀՀ սահմաններից դուրս էր գտնվում, աղջիկը հրավեր էր ստացել Շեֆիլդի համալսարանից և դեսպանատուն գործերը ներկայացնելու համար անհրաժեշտ է եղել, որ ծնողներից մեկի հաշվեհամարին որոշակի գումար լինի՝ որպես երաշխիք։
«Քանի որ ես Հայաստանում չէի, կինս իր եղբորը խնդրել է՝ իր անունով բացված հաշվեհամարին փոխանցել նշված գումարը, որը փոխանցվել է, տրվել է տեղեկանք, որ՝ այդ օրն, այդ ժամի դրությամբ, առկա է այդքան գումար, ինչից հետո գումարը կրկին հանվել է հաշվեհամարից և վերադարձվել եղբորը։ Տեղեկանքը փոխանցվել է Հունաստանի դեսպանություն։ Սա է ամբողջ պատմությունը։ Ընդամենը քեռին երաշխիք է ստեղծել, որ երեխան հնարավորություն ունենա գնալ համալսարան»,- նշեց Խաչատրյանը։
Հանձնաժողովի նախագահ Ասատրյանը նկատեց՝ Սասուն Խաչատրյանի կնոջ անվամբ անշարժ գույքի վերաբերյալ կան որոշակի անհամապատասխանություններ, ինչին ի պատասխան Խաչատրյանը նշեց. «Ոնց հասկանում եմ՝ բոլոր խնդիրները կնոջից են»։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել