Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթները Առանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համար Վրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿ Հատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմաց ՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարները Թեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբ Լիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին. Ռուգինիենե Հայ-էստոնական հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ Հայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր է Մեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փոխանցելու» մեջ Գյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. Հաստատվել է ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման կարգը

Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթներըԱռանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համարՎրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿՀատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմացՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարներըԹեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբԼիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին. ՌուգինիենեՀայ-էստոնական հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալՀայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր էՄեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փոխանցելու» մեջԳյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է.Հաստատվել է ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման կարգըԸնկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել. պետությանը պատճառված 11 մլն դրամը վերականգնվել էՓաշինյանն անվտանգության ամենահուսալի երաշխիքը համարում է խաղաղությունըԻսրայելի հարվածները Լիբանանին դուրս են գալիս ինքնապաշտպանության սահմաններիցԺամուկես հետո հրավիրվել է ԱԽ ընդլայնված նիստ. վարչապետը Թրամփի՝ «քաղաքակրթություն վերանալու» հայտարարության մասինԱվստրիական պատվիրակության հետ քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումներըԱկնհայտ է, որ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու էԱգնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե ՎարդանյանինԹմրանյութ իրացնողի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 21 փաթեթԱնահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետՂրղզստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԼիբանանինՀամբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ էԱԺ նախագահը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի հետԽցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներՀայաստանը Ռուսաստանի թիկունքում որևէ քայլ չի պատրաստվում անելՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՍփյուռքից Հայաստան ներդրումների էական ակտիվացում է նկատվումՌԴ դեսպանը ԿԸՀ-ում հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքովԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըԴրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» առաջնորդի անձնական քարտուղարի սպանության մասինՔննարկվել է ճանապարհների շերտագրման սարք ձեռք բերելու հարցըԷրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանում հրադադարը45 տրոլեյբուսները մի փոքր ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետՀրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվիՀրազդանի դպրոցներից մեկում աշակերտի մայրը ապտակել է իր որդուն ծաղրող աշակերտինՀրադադար ընդունելու իրենց որոշումը լավագույնն էր. Էմանուել ՄակրոնTeam-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներովԻրանից ներմուծվող որոշ ապրանքների համար կկիրառվի սակագնային քվոտաԿառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի հերթական նիստըՀՀ շրջանների զգալի մասում ձյուն է տեղումԻրանի պատվիրակությունն ապրիլի 9-ին կմեկնի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համարԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուպատոսական հարցերով ընդունելության վերաբերյալ հայտարարություն է տարածել«TUMO»-ն Ուրուգվայում բացում է իր առաջին ուսումնառության կենտրոնըԱբովյան համայնքում ապօրինի օտարվել են առանձնապես խոշոր չափերի հողատարածքներՖրանսիայի դերն այս փուլում կարևորագույն նշանակություն ունի․ Փեզեշքիանը՝ ՄակրոնինԳիշերը կդիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին․ Սուրենյան
Հայաստան

Բացի պարտադիր բժշկական զննությունից հրաժարվելու հիմքից՝ բժշկական ծառայություններից հրաժարվելու առնչությամբ աշխատանքից ազատման այլ հիմքեր Օրենսգիրքը չի սահմանում

ՀՀ արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացումներ կատարել «Հանրային ծառայության մասին» օրենքում, նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ։

Նախագծով սահմանվում են հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հատուկ հիմքերը: Օրենքի այդ հոդվածի գործողությունը կտարածվի հանրային ծառայությունն ընդգրկող պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոնների վրա։

Ընդ որում, աշխատողն ինքը կարող է ընտրել կանխարգելման այն միջոցը, որը անհրաժեշտ կլինի իր աշխատանքի ներկայանալու համար՝ դա կլինի հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթը կամ իր ցանկության դեպքում՝ պատվաստման սերտիֆիկատը, իսկ հակացուցումների դեպքում՝ բժշկական տեղեկանքը: Նախարարությունն առաջարկում է հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված պարտականությունները չկատարելու դեպքում նրան չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները, և չտրամադրել վարձատրություն: Այլ խոսքով՝ հոկտեմբերի 1-ից կազատվեն այն բոլոր քաղծառայողները, որոնք չեն պատվաստվի, երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստ չեն հանձնի։

Թեմայի վերաբերյալ 168.am-ը զրուցեց տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանի հետ։

– Պարոն Սարգսյան, Արդարադատության նախարաությունը նոր նախագիծ է դրել շրջանառության մեջ՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ: Ըստ այդ փոփոխությունների, առաջարկվում է, որ քաղծառայողը երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստ պետք է անի, կամ պատվաստվի, հակառակ դեպքում նրան կարող են աշխատանքից ազատել։ Որպես կառավարման փորձագետ, կմեկնաբանե՞ք սրա հնարավոր հետևանքները, կամ նման կերպ կարո՞ղ են քաղծառայողին աշխատանքից հեռացնել։

– Ինչպես արդեն բազմիցս նշվել է՝ աշխարհում կորոնավիրուսային համավարակի (Covid-19) դեմ պայքարում ներկա պահին պատվաստանյութերը համարվում են ճգնաժամային իրավիճակի հաղթահարման միակ միջոցները։ Միաժամանակ, համավարակի տարածման բարձր ռիսկերը հանգեցնում են աշխարհի տարբեր երկրներում կամավոր պատվաստումներից պարտադիր պատվաստումների անցմանը։ Հայաստանում ևս ներկա դրությամբ դա է իրականացվում: Այս առնչությամբ տեղին եմ համարում Առողջապահության համաշխարհային կազմակերպության դիրքորոշման ներկայացումը:

Ըստ ԱՀԿ-ի հրապարակած Covid 19-ի և պարտադիր պատվաստման քաղաքականության եզրահանգման՝ մինչ պարտադիր պատվաստումներին անցնելը, վերջինիս քաղաքականությունը մշակելիս անհրաժեշտ է, որ պետությունը, մինչ հարկադիր պատվաստման մեխանիզմի ներդրումը, բարձրացնի հասարակության տեղեկացվածության աստիճանը պատվաստման վերաբերյալ՝ ներկայացնելով կիրառվելիք պատվաստանյութի անվտանգության և արդյունավետության վերաբերյալ անհրաժեշտ և բավարար տեղեկատվություն, պատվաստման անցնելու կամ չանցնելու հետևանքով հնարավոր ռիսկերն ու ոչ ցանկալի հետևանքները, պատվաստման կանխարգելիչ նշանակությունն ու դերը, պատվաստվելու արդյունքում պատճառվող հնարավոր վնասների հատուցման կարգը:

Անդրադառնամ Ձեր կողմից առաջադրված հարցին: Նախ՝ ներկայացնեմ այս խնդրին առնչվող հիմնական օրենսդրական կարգավորումները: Այսպես, ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք»: Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ «Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:

ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»:

ՀՀ Սահմանադրության 81-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ «Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան»:

Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության՝ միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները»:

ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք»:

Իսկ ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք»:

Միաժամանակ պետք է նշել, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով սահմանված է՝

1. Առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացվում են`

1) մարդու կյանքին սպառնացող վտանգի դեպքում` Կառավարության սահմանած կարգով.

2) շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքում` օրենքով սահմանված կարգով:

Նույն օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ Յուրաքանչյուր ոք կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ կոնտակտային անձն իրավունք ունի գրավոր հրաժարվելու բժշկական միջամտությունից կամ պահանջելու ընդհատել այն, բացառությամբ սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Վերոգրյալ խնդրի առնչությամբ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասում սահմանվում է հետևյալը՝ «Քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև քաղաքացիական, օրենքով սահմանված այլ պետական (հատուկ) ծառայությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ»:

Ըստ նույն Օրենսգրքի 113-րդ՝ «Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ» հոդվածի՝ 1-ին մասի 10-րդ կետով սահմանված է ազատման հետևյալ դեպքը, այն է՝ պարտադիր բժշկական զննությունից աշխատողի հրաժարվելը կամ խուսափելը:

Փաստացի, տվյալ պարագայում, բացի պարտադիր բժշկական զննությունից հրաժարվելու հիմքից՝ բժշկական ծառայություններից հրաժարվելու առնչությամբ աշխատանքից ազատման այլ հիմքեր Օրենսգիրքը չի սահմանում: Եթե մասնավորապես թեստավորումը տվյալ դեպքում համարվի պարտադիր բժշկական զննում, ինչը ևս պետք է օրենսդրությամբ հստակ ամրագրվի, ապա միայն թեստավորումից խուսափելու դեպքում հնարավոր կլինի համապատասխան աշխատողին ազատել աշխատանքից: Սակայն, այստեղ ևս առկա է խնդիր. պարտադիր բուժզննումը իրականացվում է անվճար՝ պետական պատվերի շրջանակում, հետևաբար՝ վճարովի թեստավորման իրականացումը այս դեպքում այնքան էլ չի համապատասխանի նշված կատեգորիային: Փաստացի, քաղաքացուն տվյալ դեպքում ոչ հավասար ընտրության առաջ են կանգնեցնում: Ամսական 2 անգամ թեստերի համար վճարվելիք գումարի չափը՝ միջին հաշվարկով 20-30 հազար դրամ, շոշափելի ֆինանսական հավելյալ բեռ կդառնա աշխատող անձանց զգալի հատվածի համար:

Ներկայումս, սպառողական շուկայում առկա բարձր գնաճի պայմաններում քաղաքացիների իրական եկամուտներն արդեն իսկ զգալիորեն նվազել են, և այժմ նոր պարտադիր ծախս ենք ավելացնում նրանց համար: Բնականաբար, սրան կարելի է հակադարձել, թե՝ դրա համար թող գնան և անվճար պատվաստվեն: Սակայն արդյո՞ք այդ պատվաստանյութի անվտանգությունը վերջնականապես ստուգված է, և եթե պատվաստման արդյունքում քաղաքացու կյանքին և առողջությանն անհամաչափ վնաս պատճառվի, ինչպես դա պետք է փոխհատուցվի, և ով պետք է պատասխանատվության ենթարկվի:

Կարծում եմ, որ այս բոլոր խնդիրները պետք է մանրամասն քննարկվեն և արդյունավետ լուծումներ գտնվեն, և մինչ պարտադիր պատվաստումներին անցում կատարելը՝ նպատակահարմար է փորձել բոլոր հնարավոր միջոցները կամավորության հիմքով այն իրականացնելու և, համոզված եմ, որ վերջիններս դեռևս սպառված չեն: