Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ Օլիսեին Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթները Առանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համար Վրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿ Հատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմաց ՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարները Թեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբ Լիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին. Ռուգինիենե Հայ-էստոնական հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ Հայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր է Մեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փոխանցելու» մեջ Գյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է.

Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ ՕլիսեինՄայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթներըԱռանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համարՎրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿՀատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմացՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարներըԹեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբԼիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին. ՌուգինիենեՀայ-էստոնական հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալՀայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր էՄեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փոխանցելու» մեջԳյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է.Հաստատվել է ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման կարգըԸնկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել. պետությանը պատճառված 11 մլն դրամը վերականգնվել էՓաշինյանն անվտանգության ամենահուսալի երաշխիքը համարում է խաղաղությունըԻսրայելի հարվածները Լիբանանին դուրս են գալիս ինքնապաշտպանության սահմաններիցԺամուկես հետո հրավիրվել է ԱԽ ընդլայնված նիստ. վարչապետը Թրամփի՝ «քաղաքակրթություն վերանալու» հայտարարության մասինԱվստրիական պատվիրակության հետ քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումներըԱկնհայտ է, որ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու էԱգնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե ՎարդանյանինԹմրանյութ իրացնողի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 21 փաթեթԱնահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետՂրղզստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԼիբանանինՀամբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ էԱԺ նախագահը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի հետԽցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներՀայաստանը Ռուսաստանի թիկունքում որևէ քայլ չի պատրաստվում անելՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՍփյուռքից Հայաստան ներդրումների էական ակտիվացում է նկատվումՌԴ դեսպանը ԿԸՀ-ում հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքովԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըԴրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» առաջնորդի անձնական քարտուղարի սպանության մասինՔննարկվել է ճանապարհների շերտագրման սարք ձեռք բերելու հարցըԷրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանում հրադադարը45 տրոլեյբուսները մի փոքր ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետՀրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվիՀրազդանի դպրոցներից մեկում աշակերտի մայրը ապտակել է իր որդուն ծաղրող աշակերտինՀրադադար ընդունելու իրենց որոշումը լավագույնն էր. Էմանուել ՄակրոնTeam-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներովԻրանից ներմուծվող որոշ ապրանքների համար կկիրառվի սակագնային քվոտաԿառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի հերթական նիստըՀՀ շրջանների զգալի մասում ձյուն է տեղումԻրանի պատվիրակությունն ապրիլի 9-ին կմեկնի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համարԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուպատոսական հարցերով ընդունելության վերաբերյալ հայտարարություն է տարածել«TUMO»-ն Ուրուգվայում բացում է իր առաջին ուսումնառության կենտրոնըԱբովյան համայնքում ապօրինի օտարվել են առանձնապես խոշոր չափերի հողատարածքներՖրանսիայի դերն այս փուլում կարևորագույն նշանակություն ունի․ Փեզեշքիանը՝ Մակրոնին
Մամուլ

Երևանն արդեն «հանձնե՞լ» է Արցախը

«Փաստ» օրաթերթը գրում է. «politexpert.net-ն «Ամոթ, վախ կամ հանձնում. ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները չեն այցելում Արցախ» վերնագրով հոդվածում գրում է, որ ո՛չ Հայաստանի նախագահը, ո՛չ վարչապետը, ո՛չ խորհրդարանի նախագահը Ստեփանակերտ չեն այցելել 44-օրյա պատերազմից հետո: Նրանք այնտեղ չէին նույնիսկ Արցախի անկախության 30 -ամյակի օրը, որը նշվել է սեպտեմբերի 2 -ին: Նախագահն ու վարչապետը նախընտրել են այդ օրը չընդհատել իրենց արձակուրդը, իսկ խոսնակը իր փոխարեն պատգամավորներ էր ուղարկել Արցախ:

Միևնույն ժամանակ, Երևանի իշխանությունները չեն հոգնում հայտարարելուց, որ Արցախի ինքնորոշման իրավունքը կասկածի ենթակա չէ, և անհրաժեշտ է վերադառնալ այդ հարցի շուրջ բանակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ուրեմն, ինչո՞ւ նման հայտարարություններով հանդերձ, հանրապետության բարձրագույն ղեկավարությունը պատերազմից հետո երբեք չի այցելել Արցախ: Գոյություն ունի երեք տարբերակ, որոնք բացատրում են բարձրագույն իշխանության վարքագիծը: Առաջինն այն է, որ Փաշինյանը ամաչում է հայտնվել Լեռնային Ղարաբաղի բնակիչների առջև, որոնց մեկ տարի առաջ հավաստիացրել էր, որ «Արցախը Հայաստան է և վերջ»: Երկրորդ վարկածն այն է, որ վախն է խանգարում Արցախ այցելելուն: Գաղտնիք չէ, որ կառավարության ղեկավարը բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ է տեղաշարժվում հանրապետությունում:

Նույնիսկ խորհրդարան կատարած այցի ժամանակ հատուկ նախազգուշական միջոցներ են ձեռնարկվում. անվտանգության ուժերի ներկայացուցիչներն ուղղակիորեն գտնվում են նիստերի դահլիճում: Պարզ է, որ առանց անվտանգության ապահովման Փաշինյանը չի համարձակվի գնալ Ստեփանակերտ: Բայց Երևանում շատերը կարծում են, որ ամենահավանական տարբերակը երրորդն է, որը իշխանությունների համար ամենատհաճն է: Տարբերակն այն է, որ Արցախի անկախ գոյության իրավունքի աջակցության մասին բոլոր հայտարարությունները հիմնականում նախատեսված են ներքին օգտագործման համար: Իսկ իրականում Երևանը համաձայնել է այն մտքին, որ Ստեփանակերտի՝ Բաքվին ենթակայությունը դե յուրե ձևակերպված է:

Պարզ ասած՝ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Արցախ չգնալը նշանակում է, որ Երևանն արդեն «հանձնել» է Արցախը: Դա են հաստատում նաև հանրապետության երկու արտգործնախարարների աղմկահարույց հրաժարականները: Դրա մեջ են տեղավորվում նաև Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի բանավոր պայմանավորվածությունների մասին խոսակցությունները. վերջինս պարտավորվել է չայցելել Արցախ՝ հող նախապատրաստելով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք ճանաչելու համար: Ի՞նչ են ասում իշխանությունները այդ ամենին ի պատասխան: Ոչինչ: Ինչպես վերջերս ասել է Փաշինյանի կառավարության նախարարներից մեկը, «քաղաքական որոշում է կայացվել»: Եվ վերջ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում