Իշխանություններն արցախցուն այն հոգեվիճակին են հասցնում, որ մարդիկ ուղղակի 1 ժամով, 1 օրով ապրեն. Մետաքսե Հակոբյան
Այս իշխանություններն ամեն ինչ անում են, որ բնակչությունն Արցախում անընդհատ ընկճված, հուսահատված վիճակում լինի։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Հասցնում են ան հոգեվիճակին, որ մարդիկ ուղղակի ապրեն 1 օրով, 1 ժամով, չպլանավորեն ոչինչ։ Արցախում երեկ կառավարության նիստ էր, և Արայիկ Հարությունյանը խոսում էր սոցիալական ծրագրերի մասին ու ասում, որ 68 հազար-ից հետո կլինի 25 հազար-ի ծրագիր, և մարդիկ այսուհետ պետք է մտածեն սեփական ուժերով գումար հայթայթելու մասին։ Արցախում այսօր գործազրկություն է, հնարավորություն չկա աշխատելու, եթե վարչապետի ամենամոտ շրջապատից չես և իրեն չես գովերգում»,-նշեց պատգամավորը։
Մետաքսե Հակոբյանի խոսքով արցախցին այսօր ընկճված է։ Պատգամավորը նշում է, որ կառավարությանն է ներկայացրել արցախցիների բազմաթիվ խնդիրներ, սակայն պատերազմից հետո առ այսօր որևէ լուծում չեն ստացել այդ խնդիրները։
«Այնպես է ստացվում, որ եթե ընդդիմությունն է վեր հանում խնդիրը և տալիս իրենց, իրենք ուղղակի դա չեն անում։ Օրերս ինձ մոտ մի մարդ էր եկել, որն ուղղակի փողոցում է հայտնվել, մեկ ուրիշը խանութներին այնքան պարտք է, որ իրեն ուղղակի հաց չեն տալիս»,-ասաց Մետաքսե Հակոբյանը։


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել