Հայաստանում աճել է մահացության ցուցանիշը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում ռեկորդային ցածր է բնական հավելաճի ցուցանիշը, ընդ որում՝ ամենացածրը վերջին 3 տարիների մեջ: Այս տարվա յոթ ամիսներին բնական հավելաճը կազմել է 1252, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն 2 հազար 299 էր, 2019թ.՝ 3 հազար 579, 2018-ին՝ 4 հազար 87:
Իսկ եթե տարվա կտրվածքով նայենք, ապա կնկատենք՝ բնական հավելաճի ցուցանիշը նվազել է՝ 2021 թվականից սկսած. 2017-ին բնական հավելաճի ցուցանիշը կազմել է 6 հազար 997, մինչդեռ 2016-ին այն 9 հազար 344 էր, իսկ 2015թ.՝ 9 հազար 666, 2014 բնական հավելաճի ցուցանիշը 10 հազար 402 էր, 2013թ.՝ 10 հազար 198 եւ, վերջապես, 2012թ.՝ 10 հազար 157:
Մեր հանրապետությունում աճել է մահացության ցուցանիշը. այս տարվա 7 ամիսների ընթացքում մահացել է 18 հազար 874 մարդ, մինչդեռ նախորդ տարի մահացության ցուցանիշը 17 հազար 136 էր, 2019թ.` 15 հազար 793: Փոխարենը բարձրացել է ծնելիության ցուցանիշը. մեկ տարվա ընթացքում 691-ով ավելացել է ծնվածների թիվը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը