Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ Օլիսեին Սամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան Կփորձենք լավ խաղ ցուցադրել Կարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ… Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթները Տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրա Դա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունեն Առանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համար Վրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿ Հատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմաց ՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարները Թեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբ

Ֆլորենտինո Պերեսը մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» Մայքլ ՕլիսեինՍամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարանԿփորձենք լավ խաղ ցուցադրելԿարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ…Մայր Աթոռը դատապարտել է ՔՊ նախընտրական ծրագրում եկեղեցուն նվիրված դրույթներըՏարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները դրական ազդեցություն ունեն նաև Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության վրաԴա մեծագույն թիմ է. նրանք ֆանտաստիկ ֆուտբոլիստներ ունենԱռանց տոկոսի վարկեր գյուղացիական տնտեսությունների համարՎրաստանի Նինոծմինդա սահմանային անցակետը բաց է. ՀՀ ՊԵԿՀատուցում կտրամադրվի «Եռաբլուր»-ում շիրմաքարերի լրակազմերի կամ դրանց բաղադրիչների դիմացՀՀ նախագահը և Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են ուղիղ ավիաչվերթների վերականգնման հեռանկարներըԹեհրանն աշխատում է Պակիստանում Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների ուղղությամբԼիտվան վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու ջանքերին. ՌուգինիենեՀայ-էստոնական հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալՀայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար քաղաքական և առևտրատնտեսական հուսալի գործընկեր էՄեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փոխանցելու» մեջԳյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է.Հաստատվել է ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման կարգըԸնկերության տնօրենը աշխատավարձերի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ է ներկայացրել. պետությանը պատճառված 11 մլն դրամը վերականգնվել էՓաշինյանն անվտանգության ամենահուսալի երաշխիքը համարում է խաղաղությունըԻսրայելի հարվածները Լիբանանին դուրս են գալիս ինքնապաշտպանության սահմաններիցԺամուկես հետո հրավիրվել է ԱԽ ընդլայնված նիստ. վարչապետը Թրամփի՝ «քաղաքակրթություն վերանալու» հայտարարության մասինԱվստրիական պատվիրակության հետ քննարկվել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումներըԱկնհայտ է, որ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու էԱգնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե ՎարդանյանինԹմրանյութ իրացնողի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի 21 փաթեթԱնահիտ Մանասյանը հանդիպումներ է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց և Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի հարազատների հետՂրղզստանի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահինՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԼիբանանինՀամբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ էԱԺ նախագահը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի հետԽցանումների նվազեցումը՝ վարքագծային փոփոխությունից մինչև համակարգային լուծումներՀայաստանը Ռուսաստանի թիկունքում որևէ քայլ չի պատրաստվում անելՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինՍփյուռքից Հայաստան ներդրումների էական ակտիվացում է նկատվումՌԴ դեսպանը ԿԸՀ-ում հետաքրքրվել է ընտրությունների նախապատրաստական ընթացքովԵրևանում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքներըԴրիֆթ կատարած «ԲՄՎ»-ի վարորդը հայտնաբերվել է Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելը հայտարարել է «Հեզբոլլահի» առաջնորդի անձնական քարտուղարի սպանության մասինՔննարկվել է ճանապարհների շերտագրման սարք ձեռք բերելու հարցըԷրդողանն ու Թրամփը քննարկել են Իրանում հրադադարը45 տրոլեյբուսները մի փոքր ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետՀրազդանի կիրճում բազմաֆունկցիոնալ հանգստի գոտի կկառուցվիՀրազդանի դպրոցներից մեկում աշակերտի մայրը ապտակել է իր որդուն ծաղրող աշակերտինՀրադադար ընդունելու իրենց որոշումը լավագույնն էր. Էմանուել ՄակրոնTeam-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներովԻրանից ներմուծվող որոշ ապրանքների համար կկիրառվի սակագնային քվոտաԿառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի հերթական նիստըՀՀ շրջանների զգալի մասում ձյուն է տեղում
Հայաստան

Դատախազության նախագիծն ինքնախոստովանություն է, որ դաշինքի 3 պատգամավորները ապօրինի են կալանավորված․Ռ. Հայրապետյան

Նախագիծն իշխանության ինքնախոստովական ցուցմունքն է այն մասին, որ Մխիթար Զաքարյանը, Արթուր Սարգսյանը և Արմեն Չարչյանը այս փուլում կալանավորված են ապօրինի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ անդրադառնալով Գլխավոր դատախազության մշակած նախագծին, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում։

«Եթե մի կողմից պնդում ես, որ օրենքը հստակ սահմանումներ ունի, իսկ մյուս կողմից բերում ես նախագիծ՝ պատճառաբանելով, որ հստակեցնելու բաներ կան, դրանով խոստովանում ես, որ օրենքը շրջանցում ես և պատգամավորներին պահում ես կալանքի տակ ապօրինի։ Այս նախագիծը միտում ունի տանելու նրան, որ երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թեկնածուի վերաբերյալ տալիս է որոշում ազատությունից զրկելու, ապա վերջինիս մանդատ ստանալու դեպքում նրա անձեռնմխելիությունը համարվում է հաղթահարված։ Անգամ եթե այդ նախագիծն օրենքի ուժ ստանա, միևնույնն է, չի վերաբերի կալանավորված երեք պատգամավորներին, քանի որ գործ կունենանք հետադարձ ուժի հետ»,- ասաց նա

Ըստ իրավաբանի՝ պատգամավորներն անկհայտորեն ապօրինի կերպով են պահվում կալանքի տակ, քանի որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրանց կալանավորելու վերաբերյալ թույլտվություն տվել էր այն ժամանակ, երբ նրանք դեռ պատգամավորության թեկնածուներ էին։

«Երբ նրանք ստանձնեցին պատգամավորի պաշտոնը, ստացան մանդատը, գլխավոր դատախազը պարտավոր էր ներկայանալ Ազգային ժողով և վերջիններիս կալանքի տակ պահելու հետագա շարունակականության վերաբերյալ ստանալ պատգամավորների համաձայնությունը։ Նման բան չի եղել, որ Ազգային ժողովի պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության զրկվի ազատությունից։ Ակնհայտ լկտի վարքագիծ է, երբ անտեսված են բոլոր իրավունքներն ու օրենքները»- ընդգծեց Հայրապետյանը։

Ռոբերտ Հայրապետյանի կարծիքով՝ Արմեն Չարչյանի դեպքում խախտված է նաև նրա կյանքի իրավունքը։

«Նրանք ակնհայտ գիտակցում են՝ ինչպիսինն է Արմեն Չարչյանի առողջական վիճակը, փաստաթղթերով տեսնում են, որ նրա կալանավորումը կյանքի հետ համատեղելի չէ,բայց երբ որ այդքանից հետո մարդուն տանում ես կալանքի, նշանակում է՝ միտում ունես այդ անձին կյանքի իրավունքից զրկելու»,- հավելեց Ռոբերտ Հայրապետյանը։

Հավելենք, որ նախագծով հստակեցնում է, որ Դատախազությունը միակ մարմինն է, որը կարող է դիմել ԿԸՀ՝ թեկնածուի կամ ընտրված, բայց դեռ լիազորությունները չստանձնած պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն ստանալու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջնորդության վերաբերյալ որոշումն ընդունում է ոչ ուշ, քան դրա մուտքագրման հաջորդ օրը՝ հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: