Ուզում են արտախորհրդարանականներին էլ որևէ կերպ ընդգրկել
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի խորհրդարանական աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները բավական «խառն են» 44-օրյա պատերազմի հարցերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձևավորելու հարցով: Ավելին, արդեն իսկ իշխանական որոշ պատգամավորների օգնականներին և խմբակցության իրավաբանփորձագետներին հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել և ուսումնասիրել պատերազմի հետ կապված տեսանյութերը, տարբեր ֆեյսբուքյան հրապարակումներն ու թեմայի հետ բովանդակային առնչություն ունեցող այլ փաստաթղթեր։
Ըստ էության, մեր աղբյուրների փոխանցմամբ, իրենց նման վարքագծով իշխանությունները փորձում են այնպիսի իմիտացիա ստեղծել, որ իբր իրենք ամեն հարցում նախաձեռնողական են և ցանկացած ձևաչափով կարող են գնալ համագործակցության, ինչպես նաև, որ թափանցիկ գործունեություն են ծավալում։
Թերթի տեղեկություններով, քննիչ հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման հարցում իշխանությունները պատրաստվում են ներգրավել նաև արտախորհրդարանական ուժերին, իրենց բնորոշմամբ՝ էլ ավելի հանրային և քաղաքական լայն շրջանակների հետ համընդգրկուն գործունեություն ցույց տալու նպատակով։
Մենք տեղեկություն ունենք նաև, որ այս ընթացքում ՔՊ պատգամավորները մի քանի անգամ հանդիպել են արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ և որոշների, հատկապես իրենց սատելիտ միավորների հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երիտասարդը իրավապահներից փախչելիս ընկել է Հրազդանի կիրճի ջրատարը
Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Դեպի Երևան տանող ճանապարհը և ենթակառուցվածքները բերել պատշաճ վիճակի և տեսքի
ԿԳՄՍՆ-ն զգուշացնում է ուսուցիչներին
Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը խստացվել է
ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետը հրաժարական է տվել
«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ Աուտիզմի իրազեկման միջազգային օր
Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
6 անշարժ գույք, միլիոններ. ՇՎՏՄ ղեկավարի տեղակալի հայտարարագիրը